00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кто такой адвокат Федор Плевако
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհնար է կանխել պատերազմը՝ շարունակ վախեցնելով ժողովրդին պատերազմով

© Sputnik / Asatur YesayantsՄարտակերտ. արխիվային լուսանկար
Մարտակերտ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2024
Մարտակերտ. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
​ Ժամանակակից աշխարհում տեղական պատերազմներն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնք մենք սեփական մաշկի վրա ենք զգացել։
Մարդկության ողջ պատմությունը հիմնականում պատերազմների և զինված հակամարտությունների պատմություն է։ Շվեյցարական վիճակագրական կենտրոնի մասնագետներն այսպիսի տվյալներ են հրապարակել. մարդկային պատմության 5000 տարվա ընթացքում մեր մոլորակում պատերազմ չի եղել ընդամենը 292 օր, իսկ ավելի քան 15 հազար մեծ ու փոքր պատերազմները 3,5 միլիարդ մարդու կյանք են խլել։
Մասնագետները դժվարանում են ստույգ ասել, թե երբ են սկսվել առաջին պատերազմները, սակայն դեռ 7-րդ հազարամյակում Անատոլիայում հիմնադրված Չաթալ-Հույուք բնակավայրում, որը համարվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, հայտնաբերվել են պաշտպանական կառույցներ։ Այսպիսով` կարելի է իրավամբ պնդել, որ պատերազմները հազարամյակների պատմություն ունեն և անպակաս են եղել թե′ Հին աշխարհում, թե′ Միջնադարում, թե դրանից հետո։
Ապագա կա. արդյոք այս լավատեսական պնդումը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև Ամերիկային
Անցած դարի մասին էլ չեմ ասում՝ Առաջին աշխարհամարտին մասնակցել է ավելի քան 30 պետություն, Երկրորդին՝ 61 երկիր։ Իսկ դրանից հետո տեղի է ունեցել 260 պատերազմ։ Եվ ուրեմն միանգամայն ճիշտ էր գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտը, որը դեռ 18-րդ դարում ասել է. «Խաղաղությունն ամենևին էլ status naturalis, այսինքն՝ բնական վիճակ չէ, բնականը պատերազմական իրավիճակն է, այսինքն` եթե նույնիսկ թշնամական գործողությունները ժամանակավորապես դադարում են, դրանց վերսկսման վտանգը երբեք չի վերանում»։
Կարծես մեր մասին է ասված՝ անկախության հռչակումից հետո փաստորեն եղել է կա՛մ պատերազմ, կա՛մ ո′չ պատերազմ–ո՛չ խաղաղություն. իրական խաղաղություն վերջին 30 տարվա ընթացքում ընդհանրապես չենք տեսել։ Սակայն փաստ է նաև, որ մեր վիճակը բոլորովին եզակի չէ։ Թե՛ Ասիայում, թե՛ Եվրոպայում, թե՛ Ամերիկայում բազմաթիվ առասպելներ կան խաղաղության ոսկե դարի մասին, նիդեռլանդական հումանիստական գրականության ամենաականավոր դեմքը՝ Էրազմ Ռոտերդամցին, առաջինն է դիմել ողջ մարդկությանը պատերազմի դեմ միավորվելու կոչով։ ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից մեկը՝ Ուիլյամ Փենն առաջարկել է ստեղծել պետությունների համաշխարհային միություն՝ նրա մեջ ընդգրկելով նաև Ռուսաստանը և Թուրքիան։ Այդ դաշինքը պետք է ոչ միայն ապահովեր խաղաղությունը ողջ աշխարհում, այլև պաշտպաներ նրա յուրաքանչյուր անդամի շահերը։ Նման կառույց ի վերջո ստեղծվեց, բայց գոնե մենք՝ հայերս, հրաշալի գիտենք, թե ինչպես է այն ապահովում իր անդամների անվտանգությունը. ամիսներ շարունակ Նյու Յորքի ՄԱԿ կենտրոնակայանում հանգիստ հետևում էին, թե ինչպես էին ադրբեջանցիները հետևողականորեն սովի մատնում արցախցիներին՝ ի վերջո ստիպելով լքել պապենական հողերը։
Հայաստանի Սահմանադրության ոչ դյուրին անցյալն ու անորոշ ապագան
Ժամանակակից աշխարհում տեղական պատերազմներն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնք մենք, ինչպես ասում են, սեփական մաշկի վրա ենք զգացել։ Աշխարհը հիմա այնքան արագ է զարգանում, այնքան սրընթաց են կատարվում փոփոխությունները, որ եթե դու տարիներ առաջ հաջողության էիր հասել հակառակորդի նկատմամբ, դա ամենևին չի նշանակում, որ վաղը ջախջախիչ պարտություն չես կրելու նրանից։ Ինչպես ասել է բարձրաստիճան զինվորականներից մեկը. «Քանզի պատերազմն այս կամ այն ձևով շարունակվում է մշտապես, համապատասխանաբար կողմերից մեկը հետզհետե կորցնում է իր ներուժը, զիջում է դիրքերը, իսկ մյուսն էապես մեծացնում էր իր պոտենցիալը»։
Երկրորդ։ Պատերազմներն այլևս չեն հայտարարվում, հաճախ էլ ագրեսորի կողմից ներկայացվում են որպես հակաահաբեկչական գործողություններ, ինչպես արեց Ադրբեջանը 2020 թվականին։ Եվ վերջապես՝ եթե նախկինում պատերազմները կրում էին կրոնական կամ գերդաստանային բնույթ, նպատակ ունեին ընդլայնելու այսինչ պետության ազդեցությունն աշխարհում կամ որևէ տարածաշրջանում, ապա այժմ դրանք, այսպես ասած՝ միջքաղաքակրթական են։
Պատմաբաններից մեկը բացատրում է. «Նման ռազմական հակամարտությունների միջոցով պետությունները, որոնք ինչ-ինչ քաղաքակրթություն են ներկայացնում, ցանկանում են բռնի ուժով ոչնչացնել այլ քաղաքակրթության պատկանող երկիրը, վերացնել նրա պատմականորեն ձևավորված մշակույթը և կենսակերպը ու փոխարինել դրանք իր մշակույթով ու կենսակերպով»։
Համաձայնե՛ք` հենց դրա ականատեսն ենք հիմա բոլորս, երբ Ադրբեջանի ղեկավարությունը, պատմաբանները, մշակույթի գործիչները ձգտում են ապացուցել ողջ աշխարհին, որ այս տարածաշրջանում Հայաստան ընդհանրապես չի եղել, եղել է միայն Արևմտյան Ադրբեջան, իսկ եթե հնարավոր չի լինում ոչ մի կերպ ապացուցել, որ այսինչ պատմական հուշարձանը ոչ թե հայկական է, այլ աղվանական, այն պարզապես տրակտորներով ու մուրճերով հողին են հավասարեցնում։ Ու քանի որ պատերազմները չեն դադարում, մշտապես շարունակվում են, պիտի գիտակցենք, որ անհնար է կանխել պատերազմը՝ ժողովրդին պատերազմով վախեցնելով, և անկախ որևէ պայմանագրից, ժամանակակից աշխարհում գոյատևում են միայն այն ազգերը, որոնք ամեն օր պայքարում են իրենց արժեքների և սրբությունների պահպանման համար։
Լրահոս
0