https://arm.sputniknews.ru/20240730/anhetet-hajtararutjunner-en-peskvovy-rdi-kvoghmic-amn-yntrutjunneri-vra-azdelu-masin-78917264.html
Անհեթեթ հայտարարություններ են. Պեսկովը` ՌԴ–ի կողմից ԱՄՆ ընտրությունների վրա ազդելու մասին
Անհեթեթ հայտարարություններ են. Պեսկովը` ՌԴ–ի կողմից ԱՄՆ ընտրությունների վրա ազդելու մասին
Sputnik Արմենիա
Դմիտրի Պեսկովը կարծում է, որ ԱՄՆ հետախուզական հանրությունը ենթարկվում է ներքին քաղաքականության մեջ նորաձև դարձած միտումներին, նրանք նույնպես պետք է թշնամիներ... 30.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-30T16:50+0400
2024-07-30T16:50+0400
2024-07-30T16:59+0400
դմիտրի պեսկով
ամն
ընտրություններ
ռուսաստան
նախագահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1d/78878433_0:165:3071:1892_1920x0_80_0_0_c188f90dd1d9e6c5471745f37312825a.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Անհեթեթ են այն հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը մտադիր է ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Առճակատման մեխանիզմներ պե՞տք են․ Պեսկովը՝ ՆԱՏՕ-ի նման դաշինք ստեղծելու մասինԸնդհանրապես, ըստ նրա, այդպիսի հայտարարություններ շատ կլինեն ընտրությունների մոտենալուն զուգընթաց, ընդ որում՝ Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի թեման նախընտրական պայքարի ընթացքում շահագործում են և՛ դեմոկրատները, և՛ հանրապետականները:Դա, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, «գրեթե անուղղելի վնաս է հասցնում» երկկողմ հարաբերություններին։Ավելի վաղ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը մարկետինգային, հաղորդակցական և այլ ընկերություններն իբր օգտագործում են ամերիկացի ընտրողների և առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար:ՌԴ-ն և ԱՄՆ-ն խորը առճակատման փուլում են, ելքը դեռ չի երևում. ՊեսկովԱվելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը երբեք չի միջամտել ԱՄՆ-ի ընտրարշավներին, նման բան չի անի նաև հիմա: Նա նշել էր, որ նախկինում ԱՄՆ-ում բազմաթիվ հետաքննություններ են եղել ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ, որոնք ոչինչ չեն հայտնաբերել: Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանն այս անգամ էլ չի միջամտի, իսկ ԱՄՆ-ում նախագահական ընտրարշավը ամերիկացիների անձնական գործն է:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1d/78878433_89:0:2818:2047_1920x0_80_0_0_7b20f12f49904dcc8204c82ac8390c63.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, ամն, ընտրություններ, ռուսաստան, նախագահ
դմիտրի պեսկով, ամն, ընտրություններ, ռուսաստան, նախագահ
Անհեթեթ հայտարարություններ են. Պեսկովը` ՌԴ–ի կողմից ԱՄՆ ընտրությունների վրա ազդելու մասին
16:50 30.07.2024 (Թարմացված է: 16:59 30.07.2024) Դմիտրի Պեսկովը կարծում է, որ ԱՄՆ հետախուզական հանրությունը ենթարկվում է ներքին քաղաքականության մեջ նորաձև դարձած միտումներին, նրանք նույնպես պետք է թշնամիներ փնտրեն, իսկ Ռուսաստանից լավ թշնամի ամերիկացիները չեն կարողանում մտածել։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Անհեթեթ են այն հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը մտադիր է ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ընդհանրապես, ըստ նրա, այդպիսի հայտարարություններ շատ կլինեն ընտրությունների մոտենալուն զուգընթաց, ընդ որում՝ Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի թեման նախընտրական պայքարի ընթացքում շահագործում են և՛ դեմոկրատները, և՛ հանրապետականները:
«Ռուսաստանն ու ռուսական պետության ղեկավարն անձամբ, ըստ էության, էական գործոններ են քաղաքական պայքարի ընթացքում, հատկապես նախընտրական քարոզարշավում»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Դա, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, «գրեթե անուղղելի վնաս է հասցնում» երկկողմ հարաբերություններին։
Ավելի վաղ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը մարկետինգային, հաղորդակցական և այլ ընկերություններն իբր օգտագործում են ամերիկացի ընտրողների և առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար:
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը երբեք չի միջամտել ԱՄՆ-ի ընտրարշավներին, նման բան չի անի նաև հիմա: Նա նշել էր, որ նախկինում ԱՄՆ-ում բազմաթիվ հետաքննություններ են եղել ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ, որոնք ոչինչ չեն հայտնաբերել: Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանն այս անգամ էլ չի միջամտի, իսկ ԱՄՆ-ում նախագահական ընտրարշավը ամերիկացիների անձնական գործն է: