https://arm.sputniknews.ru/20240730/anhet-kvorats-zintsarajvoghneri--harazatnery-bvoghvoqi-akcia-en-anckacnum-aats-shenqi-mvot-78911537.html
Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում ԱԱԾ շենքի մոտ
Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում ԱԱԾ շենքի մոտ
Sputnik Արմենիա
Ծնողների հետ հանդիպել է ԱԱԾ տնօրենի տեղակալներից մեկը, նրանց հետ զրուցել է ՔՊ–ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, սակայն այդ հանդիպումները ծնողներին չեն... 30.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-30T15:12+0400
2024-07-30T15:12+0400
2024-07-30T15:14+0400
անհետ կորած
հայ գերիներ, անհետ կորածներ
բողոքի ակցիա
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1e/78906917_0:0:1600:900_1920x0_80_0_0_a5edb6582007755bad5016e0de9fb8d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. 2020 թվականի 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները բողոքի ակցիա են անցկացնում ԱԱԾ շենքի մոտ։ Նրանք պահանջում են քննչական մարմիններից չտարանջատել ԴՆԹ համընկնում ունեցող զինծառայողներին համընկնում չունեցողներից և զբաղվել բոլոր զինծառայողների ճակատագրերով, քանի որ իրենք չեն հավատում ԴՆԹ արդյունքներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում անհետ կորած զինծառայողներից մեկի հորեղբայրը` Արսեն Ղուկասյանը նշեց, որ նրանք գիշերել են ԱԱԾ շենքի դիմաց և չեն պատրաստվում որևէ տեղ գնալ, քանի դեռ իրենց հստակ պատասխաններ չեն տրվել։Երեկ անհետ կորած զինծառայողներին ծնողներն այցելել են զինվորական քննչական վարչություն, սակայն այդպես էլ իրենց հուզող հարցերի պատասխանները չեն ստացել ։ Ուստի ծնողները որոշել են ակցիա անել ԱԱԾ շենքի մոտ, քանի որ գերատեսչության տնօրեն Արմեն Աբազյանը հանդիսանում է ՀՀ գերիների, պատանդերի և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավարը և ունի իրավասություն ամեն ինչ վերահսկելու։Ծնողների հետ հանդիպել է ԱԱԾ տնօրենի տեղակալներից մեկը, նրանց հետ զրուցել է ՔՊ–ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, սակայն այդ հանդիպումները ծնողներին չեն բավարարել։Նրա խոսքով` կան ծնողներ, որ հիմնավոր, անհերքելի փաստեր ունեն, որ ԴՆԹ համընկնումով մասունքը կա, բայց մարմինն իրենց երեխայի հետ կապ չունի։Չնայած դրան, քննչական մարմինը շարունակում է տարանջատել ԴՆԹ համընկնումներով անհետ կորածներին ԴՆԹ համընկնում չունեցողներից։«Եթե կա ԴՆԹ համընկնում, քննչական մարմինն ասում է վերջ` ես այլևս քո երեխայի ճակատագրով չեմ զբաղվում։ Անհետ կորած զինծառայողների ծնողները 4 տարի սպասում են, որ պետությունը մի բան անի, բայց ոչինչ չի արվում»,–ասաց Արսեն Ղուկասյանը։Հիշեցնենք` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով` հայ–ադրբեջանական հակամարտության` 2020-2022թթ․–ի սրացումների հետևանքով Հայաստանից 303 անձ դեռևս համարվում է անհետ կորած։2024 թվականի հունվարի 5-ի դրությամբ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Նրանց թվում են նաև Արցախի քաղաքական ղեկավարները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1e/78906917_135:0:1335:900_1920x0_80_0_0_f68a0532e85748d6b7cd36ed6bef4ce1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անհետ կորած, հայ գերիներ, անհետ կորածներ, բողոքի ակցիա, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
անհետ կորած, հայ գերիներ, անհետ կորածներ, բողոքի ակցիա, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում ԱԱԾ շենքի մոտ
15:12 30.07.2024 (Թարմացված է: 15:14 30.07.2024) Ծնողների հետ հանդիպել է ԱԱԾ տնօրենի տեղակալներից մեկը, նրանց հետ զրուցել է ՔՊ–ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, սակայն այդ հանդիպումները ծնողներին չեն բավարարել։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. 2020 թվականի 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները բողոքի ակցիա են անցկացնում ԱԱԾ շենքի մոտ։ Նրանք պահանջում են քննչական մարմիններից չտարանջատել ԴՆԹ համընկնում ունեցող զինծառայողներին համընկնում չունեցողներից և զբաղվել բոլոր զինծառայողների ճակատագրերով, քանի որ իրենք չեն հավատում ԴՆԹ արդյունքներին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում անհետ կորած զինծառայողներից մեկի հորեղբայրը` Արսեն Ղուկասյանը նշեց, որ նրանք գիշերել են ԱԱԾ շենքի դիմաց և չեն պատրաստվում որևէ տեղ գնալ, քանի դեռ իրենց հստակ պատասխաններ չեն տրվել։
Երեկ անհետ կորած զինծառայողներին ծնողներն այցելել են զինվորական քննչական վարչություն, սակայն այդպես էլ իրենց հուզող հարցերի պատասխանները չեն ստացել ։ Ուստի ծնողները որոշել են ակցիա անել ԱԱԾ շենքի մոտ, քանի որ գերատեսչության տնօրեն Արմեն Աբազյանը հանդիսանում է ՀՀ գերիների, պատանդերի և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավարը և ունի իրավասություն ամեն ինչ վերահսկելու։
Ծնողների հետ հանդիպել է ԱԱԾ տնօրենի տեղակալներից մեկը, նրանց հետ զրուցել է ՔՊ–ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, սակայն այդ հանդիպումները ծնողներին չեն բավարարել։
«Բոլոր այն անհետ կորածները, որոնց ԴՆԹ–ն համընկնում է հարազատների հետ և համարվում են մահացած, քննչական մարմինները չեն զբաղվում այդ անձանց ճակատագրով , հետաքննություն չի իրականացվում։ Անհետ կորած զինծառայողներից ոչ մեկի ծնող չի հավատում ԴՆԹ արդյունքներին, քանի որ փաստացի 6 արտաշիրիմում է եղել , որը քննչական մարմինների և ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ–ի նախկին տնօրեն Մհեր Բիշարյանի անփութության հետևանքն է։ Եթե կա 6 սխալ, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ իրականում այդ թիվը 60 կամ 600 չէ»,–ասաց Ղուկասյանը։
Նրա խոսքով` կան ծնողներ, որ հիմնավոր, անհերքելի փաստեր ունեն, որ ԴՆԹ համընկնումով մասունքը կա, բայց մարմինն իրենց երեխայի հետ կապ չունի։
Չնայած դրան, քննչական մարմինը շարունակում է տարանջատել ԴՆԹ համընկնումներով անհետ կորածներին ԴՆԹ համընկնում չունեցողներից։
«Եթե կա ԴՆԹ համընկնում, քննչական մարմինն ասում է վերջ` ես այլևս քո երեխայի ճակատագրով չեմ զբաղվում։ Անհետ կորած զինծառայողների ծնողները 4 տարի սպասում են, որ պետությունը մի բան անի, բայց ոչինչ չի արվում»,–ասաց Արսեն Ղուկասյանը։
Հիշեցնենք`
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով` հայ–ադրբեջանական հակամարտության` 2020-2022թթ․–ի սրացումների հետևանքով Հայաստանից 303 անձ դեռևս համարվում է անհետ կորած։
2024 թվականի հունվարի 5-ի դրությամբ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Նրանց թվում են նաև Արցախի քաղաքական ղեկավարները։