https://arm.sputniknews.ru/20240729/tsarukjany-dimel-e-mok-in-kvoch-anelvov-janqer-gvortsadrel-baqvi-haj-gerinerin-azatelu-hamar-78863239.html
Ծառուկյանը դիմել է ՄՕԿ-ին՝ կոչ անելով ջանքեր գործադրել Բաքվի հայ գերիներին ազատելու համար
Ծառուկյանը դիմել է ՄՕԿ-ին՝ կոչ անելով ջանքեր գործադրել Բաքվի հայ գերիներին ազատելու համար
Sputnik Արմենիա
ՀԱՕԿ նախագահը հիշեցրել է, որ օլիմպիական շարժման ներկայացուցիչները պետք է նպաստեն նաև խաղաղության և մարդասիրության տարածմանը։ 29.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-29T14:29+0400
2024-07-29T14:29+0400
2024-09-09T12:14+0400
գագիկ ծառուկյան
գերի
բաքու
կոչ
օլիմպիադա
օլիմպիական խաղեր
փարիզ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1d/78863096_0:148:1441:958_1920x0_80_0_0_323c9e88994431dac5f5fe9f5bc42904.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik․ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դիմել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախին և միջազգային օլիմպիական շարժման գործընկերներին՝ կոչ անելով ջանքեր գործադրել Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ։Նա հիշեցրել է, որ Փարիզ – 2024-ի օլիմպիական խաղերն անցկացվում են աշխարհի համար անհանգիստ և լարված ժամանակաշրջանում։ Միջազգային օլիմպիական շարժման ներկայացուցիչները, մարզական պարտականություններից բացի, ունեն կարևորագույն առաքելություն՝ նպաստել աշխարհում լարվածության թուլացմանը, խաղաղության հաստատմանը։ Շեշտել է, որ այս պարտականության գիտակցումն ամեն անգամ օգնում է բազմաթիվ լարված կետերում առնվազն ժամանակավոր զինադադարներ հաստատել, հիմք դնել երկարատև խաղաղության գործընթացների համար, հազարավոր կյանքեր փրկել։ Հայաստանն էլ վերջին տարիներին արյունալի և անարդար, ծանր պատերազմների միջով է անցել։Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը հավելել է՝ օլիմպիական շարժումը խաղաղության և մարդասիրության գաղափարների մարմնավորումն է սպորտի միջոցով, և այս հարցում հաղթանակը կարող է գումարվել նախորդ մի քանի տասնյակ օլիմպիական խաղերի ընթացքում փրկած կյանքերի և ճակատագրերի թանկ գանձանակին։ Արա Աբրահամյանը դիմել է Պուտինին` Բաքվում հայ գերիների հարցը բարձրացնելու խնդրանքովՀիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում գտնվում է 23 հայ գերի` ներառյալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։Ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպտեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։
բաքու
փարիզ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1d/78863096_42:0:1319:958_1920x0_80_0_0_5862fe8a95e7445bcfa4ac32d0ac5e22.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ծառուկյան, գերի, բաքու, կոչ, օլիմպիադա, օլիմպիական խաղեր, փարիզ, հայ-ադրբեջանական, ադրբեջան
գագիկ ծառուկյան, գերի, բաքու, կոչ, օլիմպիադա, օլիմպիական խաղեր, փարիզ, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Ծառուկյանը դիմել է ՄՕԿ-ին՝ կոչ անելով ջանքեր գործադրել Բաքվի հայ գերիներին ազատելու համար
14:29 29.07.2024 (Թարմացված է: 12:14 09.09.2024) ՀԱՕԿ նախագահը հիշեցրել է, որ օլիմպիական շարժման ներկայացուցիչները պետք է նպաստեն նաև խաղաղության և մարդասիրության տարածմանը։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik․ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դիմել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախին և միջազգային օլիմպիական շարժման գործընկերներին՝ կոչ անելով ջանքեր գործադրել Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ։
«Ես կոչ եմ անում գործադրել ձեր խաղաղ դիվանագիտական խողովակները և ձեր հեղինակությունը՝ Փարիզի օլիմպիական խաղերի շրջանում, որպես երկարատև և աներկբա խաղաղության հաստատման ժեստ՝ Բաքվի բանտերից ազատ արձակելու կամայականորեն պահվող ՀՀ քաղաքացիներին և այդպիսով խորացնելու վստահությունը մեր տարածաշրջանում խաղաղության հեռանկարի հանդեպ»,- գրել է Ծառուկյանն իր ուղերձում, որը հրապարակվել է նրա պաշտոնական ֆեյսբուքյան էջում։
Նա հիշեցրել է, որ Փարիզ – 2024-ի օլիմպիական խաղերն անցկացվում են աշխարհի համար անհանգիստ և լարված ժամանակաշրջանում։ Միջազգային օլիմպիական շարժման ներկայացուցիչները, մարզական պարտականություններից բացի, ունեն կարևորագույն առաքելություն՝ նպաստել աշխարհում լարվածության թուլացմանը, խաղաղության հաստատմանը։ Շեշտել է, որ այս պարտականության գիտակցումն ամեն անգամ օգնում է բազմաթիվ լարված կետերում առնվազն ժամանակավոր զինադադարներ հաստատել, հիմք դնել երկարատև խաղաղության գործընթացների համար, հազարավոր կյանքեր փրկել։ Հայաստանն էլ վերջին տարիներին արյունալի և անարդար, ծանր պատերազմների միջով է անցել։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը հավելել է՝ օլիմպիական շարժումը խաղաղության և մարդասիրության գաղափարների մարմնավորումն է սպորտի միջոցով, և այս հարցում հաղթանակը կարող է գումարվել նախորդ մի քանի տասնյակ օլիմպիական խաղերի ընթացքում փրկած կյանքերի և ճակատագրերի թանկ գանձանակին։
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում գտնվում է 23 հայ գերի` ներառյալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպտեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար
Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար
Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ
Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար
Դավիթ Բաբայանին,
ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։