https://arm.sputniknews.ru/20240729/teghatarap-andzrevner-hjusisajin-kvoreajum-prkutjan-operacian-ghekavarel-e-kim-chen-iny-78855775.html
Տեղատարափ անձրևներ Հյուսիսային Կորեայում. փրկության օպերացիան ղեկավարել է Կիմ Չեն Ինը
Տեղատարափ անձրևներ Հյուսիսային Կորեայում. փրկության օպերացիան ղեկավարել է Կիմ Չեն Ինը
Sputnik Արմենիա
Կորեական ժողովրդական բանակի (ԿԺԲ) ռազմաօդային ուժերի ավելի քան 10 ուղղաթիռ, ռազմածովային ուժերի տարբեր փրկարարական նավեր և սահմանապահ պահակային զորքեր են... 29.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-29T10:58+0400
2024-07-29T10:58+0400
2024-07-29T11:01+0400
հյուսիսային կորեա
կիմ չեն ին
անձրև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1d/78852104_0:0:1001:563_1920x0_80_0_0_6a59282dee80b3bff10991ec0290f6d7.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ղեկավարել է տեղատարափ անձրևներից տուժած և հեղեղման վտանգի տակ հայտնված շրջանների բնակիչների փրկության և տարհանման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը (ԿԿՀԳ):Նշվում է, որ Կիմ Չեն Ինն այցելել է Սինյչժու քաղաքի և Փհյոնան-Պուկտո գավառի Իչժու բնակավայրի` ջրհեղեղից տուժած շրջաններ։ԿԿՀԳ-ի տվյալներով` հուլիսի 27-ին երկրի հյուսիսային շրջաններում հորդառատ անձրև է գրանցվել, ինչի հետևանքով Ամնոկ գետի ջրի մակարդակը գերազանցել է վտանգավոր մակարդակը: Արդյունքում ավելի քան 5 հազար բնակիչ հայտնվել է մեկուսացման մեջ։«Ընկեր Կիմ Չեն Ինն անձամբ է ղեկավարել տեղատարափ անձրևներից տուժած և տարերային աղետների վտանգի տակ հայտնված շրջանների բնակիչների փրկության և տարհանման աշխատանքները»,-ասված է ԿԿՀԳ-ի հաղորդագրության մեջ:Ինչ անել, որ անձրևից Երևանը չդառնա Վենետիկ. Արեյանն ասել է` ինչպես են ուզում լուծել խնդիրըԿԺԴՀ առաջնորդը հանձնարարել է դեպքի վայր ուղարկել կուսակցության, կառավարության և զինված ուժերի գերատեսչությունների ղեկավար կադրերին:Փրկարարական գործողություններում ներգրավվել են Կորեական ժողովրդական բանակի (ԿԺԲ) ռազմաօդային ուժերի ավելի քան 10 ուղղաթիռ, ռազմածովային ուժերի տարբեր փրկարարական նավեր և սահմանապահ պահակային զորքեր:Կիմ Չեն Ինը ծանոթացել է փրկարարական աշխատանքների ընթացքին` հանձնարարելով բուժօգնություն ցուցաբերել փրկված բնակիչներին:Հաղորդվում է, որ մի քանի ժամվա ընթացքում փրկվել է ավելի քան 4200 բնակիչ:Ադրբեջանի մի շարք շրջաններում տեղատարափ անձրևները ենթակառուցվածքներ են վնասել
հյուսիսային կորեա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1d/78852104_46:0:930:663_1920x0_80_0_0_4c16d5def0ecca32a072a96449f93293.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հյուսիսային կորեա, կիմ չեն ին, անձրև
հյուսիսային կորեա, կիմ չեն ին, անձրև
Տեղատարափ անձրևներ Հյուսիսային Կորեայում. փրկության օպերացիան ղեկավարել է Կիմ Չեն Ինը
10:58 29.07.2024 (Թարմացված է: 11:01 29.07.2024) Կորեական ժողովրդական բանակի (ԿԺԲ) ռազմաօդային ուժերի ավելի քան 10 ուղղաթիռ, ռազմածովային ուժերի տարբեր փրկարարական նավեր և սահմանապահ պահակային զորքեր են ներգրավվել փրկարարական գործողություններում:
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ղեկավարել է տեղատարափ անձրևներից տուժած և հեղեղման վտանգի տակ հայտնված շրջանների բնակիչների փրկության և տարհանման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը (ԿԿՀԳ):
Նշվում է, որ Կիմ Չեն Ինն այցելել է Սինյչժու քաղաքի և Փհյոնան-Պուկտո գավառի Իչժու բնակավայրի` ջրհեղեղից տուժած շրջաններ։
ԿԿՀԳ-ի տվյալներով` հուլիսի 27-ին երկրի հյուսիսային շրջաններում հորդառատ անձրև է գրանցվել, ինչի հետևանքով Ամնոկ գետի ջրի մակարդակը գերազանցել է վտանգավոր մակարդակը: Արդյունքում ավելի քան 5 հազար բնակիչ հայտնվել է մեկուսացման մեջ։
«Ընկեր Կիմ Չեն Ինն անձամբ է ղեկավարել տեղատարափ անձրևներից տուժած և տարերային աղետների վտանգի տակ հայտնված շրջանների բնակիչների փրկության և տարհանման աշխատանքները»,-ասված է ԿԿՀԳ-ի հաղորդագրության մեջ:
ԿԺԴՀ առաջնորդը հանձնարարել է դեպքի վայր ուղարկել կուսակցության, կառավարության և զինված ուժերի գերատեսչությունների ղեկավար կադրերին:
Տեղատարափ անձրևներ Հյուսիսային Կորեայում
Կիմ Չեն Ինն անձամբ է ղեկավարել բնակիչների փրկության օպերացիան
Կիմ Չեն Ինն անձամբ է ղեկավարել բնակիչների փրկության օպերացիան
Կիմ Չեն Ինն անձամբ է ղեկավարել բնակիչների փրկության օպերացիան
Տեղատարափ անձրևներ Հյուսիսային Կորեայում
Կիմ Չեն Ինն անձամբ է ղեկավարել բնակիչների փրկության օպերացիան
Կիմ Չեն Ինն անձամբ է ղեկավարել բնակիչների փրկության օպերացիան
Կիմ Չեն Ինն անձամբ է ղեկավարել բնակիչների փրկության օպերացիան
Փրկարարական գործողություններում ներգրավվել են Կորեական ժողովրդական բանակի (ԿԺԲ) ռազմաօդային ուժերի ավելի քան 10 ուղղաթիռ, ռազմածովային ուժերի տարբեր փրկարարական նավեր և սահմանապահ պահակային զորքեր:
Կիմ Չեն Ինը ծանոթացել է փրկարարական աշխատանքների ընթացքին` հանձնարարելով բուժօգնություն ցուցաբերել փրկված բնակիչներին:
Հաղորդվում է, որ մի քանի ժամվա ընթացքում փրկվել է ավելի քան 4200 բնակիչ: