00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանում, որը ցանկանում է ընդունել COP 29-ը, նավթային գազ են այրում

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցБаку
Баку - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2024
Բաժանորդագրվել
Ադրբեջանում 2018 թվականից չեն հրապարակում տվյալներ ջերմոցային գազերի արտանետումների մասին, որոնք, սակայն, կայուն աճում են: Առաջատարների թվում են ոչ միայն SOCAR-ը, այլև British Petroleum-ը։ Ադրբեջանի իշխանությունները լռությունը բացատրել են... Covid-ով։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Ադրբեջանում, որը պատրաստվում է ընդունել կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի COP 29 գագաթնաժողովը, մինչ օրս, նավթ արդյունահանելիս, այրում են համընթաց գազը (flaring), գրում Է Financial Times-ը https://www.ft.com/:
Խոշոր նավթարդյունահանող ընկերությունները բավարար ներդրումներ չեն կատարում հարակից գազը հավաքելու համար, արդյունքում ամբողջ աշխարհում (Համաշխարհային բանկի գնահատմամբ) այրվում է գրեթե 150 միլիարդ խորանարդ մետր գազ:
Միևնույն ժամանակ, ըստ մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության նվազեցման մասին Փարիզյան համաձայնագրի (որը ստորագրել է նաև Ադրբեջանը), առնվազն երկու տարին մեկ անգամ երկրները պետք է հրապարակեն համապատասխան տվյալները, սակայն Բաքուն կոնկրետ այդ արտանետումների վերաբերյալ տեղեկություններ չի ներկայացնում, ավելին՝ 2018 թվականից ընդհանրապես դադարել է հրապարակել ջերմոցային գազերի արտանետումների մասին տվյալները, նշում է FT-ն:
Այնուամենայնիվ, Global Witness ոչ առևտրային կազմակերպության գնահատմամբ, 2018 թվականից Ադրբեջանի նավթագազային արդյունաբերության մեջ flaring-ից արտանետումները աճել են 10,5%-ով՝ 2023 թվականին հասնելով վերջին 10 տարվա առավելագույն ցուցանիշին: Global Witness-ը, իր հերթին, հիմնվում է Կոլորադոյի լեռնահանքային համալսարանի տվյալների վրա (ավելի ճիշտ՝ VIIRS Nightfire վերլուծական համակարգի տեղեկությունների, որն արձանագրում է գիշերային ժամերին տեղի ունեցող ինֆրակարմիր ճառագայթման մեծ օջախները):
18 նավթային և գազային հորատանցքերի վերլուծության հիման վրա արտանետումների ցուցանիշով առաջատար են դարձել British Petroleum-ը և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR): Ընդ որում, և՛ BP-ն, և՛ SOCAR-ը, և՛ պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել են, որ մինչև 2030 թվականը կդադարեցնեն այդ աղտոտումը, հիշեցնում Է FT-ն։
SOCAR-ը չի պատասխանել մեկնաբանություն տալու՝ Financial Times-ի հարցմանը, իսկ COP 29-ի կազմկոմիտեն հրաժարվել է մեկնաբանությունից։ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հաշվետվության ավելի քան 5-ամյա դադարը բացատրել է «Covid-19 համավարակով և այլ գործոններով»՝ խոստանալով մինչև տարեվերջ հրապարակել նոր տվյալներ:
ԱՄՆ կոնգրեսականը մեղադրվում է Ադրբեջանի նավթագազային ընկերությունից կաշառք վերցնելու համար
BP-ն մեկնաբանությամբ նշել է, որ իր հորատանցքերում հարակից գազի այրումը վերջին 10 տարվա ընթացքում նվազել է գրեթե 60%-ով, բայց այդ ցուցիչը կոնկրետ օբյեկտներում կարող է տատանվել: Այնուհետև ընկերությունը հայտարարել է, որ Սանգաչալի տերմինալում օդի որակի վերաբերյալ հարցեր «չեն բարձրացվել հանրային տեղեկատվական ալիքներով» (որոնք, ինչպես նշվեց վերևում, 2018 թվականից լուռ են - խմբ):
Ավելի վաղ Financial Times-ն արդեն նշել էր https://www.ft.com/content/b6d28ef6-ef16-4ff2-a7f7-f82f16b68d63, որ COP 29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը քննադատության է արժանացել ոչ միայն բնապահպանական կազմակերպությունների, այլև մի շարք քաղաքական գործիչների կողմից:
Լրահոս
0