Պետերբուրգում անցկացվել է ՌԴ Ռազմածովային ուժերի օրվան նվիրված գլխավոր ռազմածովային շքերթը
Պետերբուրգում անցկացվել է ՌԴ Ռազմածովային ուժերի օրվան նվիրված գլխավոր ռազմածովային շքերթը
Sputnik Արմենիա
Նախօրեին ՌԴ նախագահ Պուտինը հրամանագիր էր ստորագրել հուլիսի 28-ին Սանկտ Պետերբուրգում Ռազմածովային նավատորմի օրվա առթիվ հանդիսավոր միջոցառում անցկացնելու... 28.07.2024, Sputnik Արմենիա
Սանկտ Պետերբուրգում այսօր տեղի է ունեցել ՌԴ Ռազմածովային նավատորմի օրվան նվիրված գլխավոր ռազմածովային շքերթը, որին ընդունել է Ռուսաստանի նախագահ, ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը:Շքերթը, ավանդույթի համաձայն, բաղկացած էր ծովային և ցամաքային մասերից։ Շքերթին մասնակցել են 20 վերջրյա նավ և մոտորանավակ, մեկ սուզանավ, չորս առագաստանավ։Այս տարի տոնախմբության առթիվ Պետերբուրգ էին ժամանել բազմաթիվ օտարերկրացիներ։ Տոնական միջոցառումներին մասնակցում էին Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի Ռազմածովային ուժերի «Ծյաոցզո» և «Հունհու» նավերը։ Հրավերը ընդունել է նաև Ալժիրի ռազմածովային ուժերի «Սումամ» ուսումնական նավը։Շքերթն ավարտվել է զինծառայողների, ռազմածովային նավատորմի նախահամալսարանական հաստատությունների աշակերտների և Պատանեկան բանակի զինծառայողների հանդիսավոր երթով:Բացի այդ, Ռազմածովային ուժերի շքերթներ են անցկացվել Հյուսիսային, Բալթյան, Խաղաղօվկիանոսյան նավատորմերի գլխավոր բազաների ջրատարածքներում, Տարասեռ ուժերի Կասպյան նավատորմում և Միջերկրական ծովում Ռուսաստանի Ռազմածովային ուժերի մշտական օպերատիվ միավորման տեղակայման կետում:Տոնական միջոցառումները կավարտվեն Նևա գետի երկնքում` Պետրոպավլովյան ամրոցի մոտ երեկոյան հրավառությամբ։
Նախօրեին ՌԴ նախագահ Պուտինը հրամանագիր էր ստորագրել հուլիսի 28-ին Սանկտ Պետերբուրգում Ռազմածովային նավատորմի օրվա առթիվ հանդիսավոր միջոցառում անցկացնելու մասին:
Սանկտ Պետերբուրգում այսօր տեղի է ունեցել ՌԴ Ռազմածովային նավատորմի օրվան նվիրված գլխավոր ռազմածովային շքերթը, որին ընդունել է Ռուսաստանի նախագահ, ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի նախագահ, ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն ու ՌԾՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Մոիսեևը ՌԴ Ռազմածովային նավատորմի օրվան նվիրված գլխավոր ռազմածովային շքերթին
Շքերթը, ավանդույթի համաձայն, բաղկացած էր ծովային և ցամաքային մասերից։ Շքերթին մասնակցել են 20 վերջրյա նավ և մոտորանավակ, մեկ սուզանավ, չորս առագաստանավ։
Այս տարի տոնախմբության առթիվ Պետերբուրգ էին ժամանել բազմաթիվ օտարերկրացիներ։ Տոնական միջոցառումներին մասնակցում էին Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի Ռազմածովային ուժերի «Ծյաոցզո» և «Հունհու» նավերը։ Հրավերը ընդունել է նաև Ալժիրի ռազմածովային ուժերի «Սումամ» ուսումնական նավը։
Տոնակատարություններին մասնակցելու համար Պետերբուրգ է ժամանել Չինաստանի Ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հու Չժունմինը, ինչպես նաև Կուբայի պատվիրակությունը հանրապետության Ռազմածովային ուժերի հրամանատար Լուիս Ռեյես Լոպեսի գլխավորությամբ:
Շքերթն ավարտվել է զինծառայողների, ռազմածովային նավատորմի նախահամալսարանական հաստատությունների աշակերտների և Պատանեկան բանակի զինծառայողների հանդիսավոր երթով:
ՌԴ Ռազմածովային նավատորմի օրվան նվիրված գլխավոր ռազմածովային շքերթը Սանկտ Պետերբուրգում
Բացի այդ, Ռազմածովային ուժերի շքերթներ են անցկացվել Հյուսիսային, Բալթյան, Խաղաղօվկիանոսյան նավատորմերի գլխավոր բազաների ջրատարածքներում, Տարասեռ ուժերի Կասպյան նավատորմում և Միջերկրական ծովում Ռուսաստանի Ռազմածովային ուժերի մշտական օպերատիվ միավորման տեղակայման կետում:
Տոնական միջոցառումները կավարտվեն Նևա գետի երկնքում` Պետրոպավլովյան ամրոցի մոտ երեկոյան հրավառությամբ։