00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հետնախորշերից՝ ծրագրավորող. քենիացի գործարարները գործընկեր են փնտրում Հայաստանում

© Sputnik / Aram GareginyanՖրանկլին Օջամբո
Ֆրանկլին Օջամբո - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2024
Բաժանորդագրվել
Նայրոբիի աղքատ թաղամասերի երիտասարդների համար Ֆրանկլին Օջամբոն հիմնել է հիմնական տեխնիկական հմտությունների զարգացման կարճաժամկետ դասընթացներ․ Քրիստին Մուրիուկին ֆերմերների համար հիմնել է մարքեթինգի և գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների դասընթացներ:
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Բազմաթիվ երկրների համար ամսական 20-30 դոլար աշխատավարձը շատ փոքր է, բայց Աֆրիկայում դա կարող է մարդու կյանք փոխել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Քենիայից «Franky'Ս Foundation» նախագծի հիմնադիր Ֆրանկլին Օջամբոն։ Նրա դասընթացներին աղքատ ընտանիքների երիտասարդները սովորում են համակարգչային գրագիտության հիմունքներ և սմարթֆոնների ու նոութբուքերի վերանորոգում: Օջամբոն Հայաստան է ժամանել՝ մասնակցելու «Sevan Startup Summit 2024» համաժողովին:

Սովորեցնում են նույնիսկ կիսագրագետներին

Ֆրանկլինը մեծացել է աղքատ ընտանիքում՝ Նայրոբիի անապահով թաղամասերից մեկում (որը ինքն անվանում է ետնախորշեր): Այնտեղ նա ապրել է մինչև 25 տարեկանը, երբ բարեգործական ծրագրի շրջանակներում ստացավ ուսման աջակցություն և սկսեց աշխատել ՏՏ ընկերությունում:
«Ինչ-որ պահ մտածեցի՝ եթե իմ կյանքն այդքան շատ է փոխվել, ապա քանի՜ կյանք կարող եմ փոխել ինքս։ Այսպես ծնվեց գաղափարն այն նախագծի, որը սկսել եմ 2019 թվականին» - պատմում է Ֆրանկլինը։
Հասկանալի էր, որ դրանով շատ բան չես վաստակի (ի՞նչ պիտի ստանաս այն նույն աղքատներից, որոնց թվում ժամանակին ինքդ էիր)։ Ուստի, Ֆրանկլինը սկսել է դիմել բարեգործական հիմնադրամներին և մոտ 25 հազար դոլար ստացել Գերմանիայի, Իռլանդիայի և ԱՄՆ-ի տարբեր կազմակերպություններից։ Նայրոբիի քաղաքապետարանն էլ է օգնել՝ դասընթացների համար տարածք տրամադրելով:

Գալիս են անգամ քրեական միջավայրից

Հասկանալով, որ այստեղ գալիս են մարդիկ, ովքեր հազիվ կարողանում են կարդալ և գրել, ըստ այդմ, Ֆրանկլինը որոշեց, որ նրանց ծրագրավորում սովորեցնելը երկար և բարդ գործ է: Որպեսզի հնարավորինս արագ օգնի ինչքան կարելի է շատ մարդկանց, որոշեց դասընթացները դարձնել 6-շաբաթյա ՝ մի շարք հիմնական գիտելիքների ներառմամբ: Յուրաքանչյուր դասընթացի համար ընտրվում է 60 մարդ, և նրանց անհրաժեշտ չէ իմանալ նույնիսկ մաթեմատիկայի հիմունքները: Ավելին, այստեղ են եկել նաև մարդիկ, ովքեր դպրոցում ուսումը կիսատ թողնելով՝ հայտնվել են փողոցային քրեական աշխարհում, բայց հետո, տեսնելով արժանապատիվ վաստակելու հնարավորությունը, վերանայել են իրենց կյանքը, պատմում է Ֆրանկլինը։
«Մենք այդ մարդկանց սովորեցնում ենք համակարգչով աշխատելու ունակություններ, որից հետո նրանց պատրաստ են աշխատանքի վերցնել ինչպես ՏՏ ընկերությունները, այնպես էլ հեռախոսների և համակարգիչների վերանորոգման արհեստանոցները։ Հետագայում նրանք սովորում են արդեն աշխատանքի ընթացքում», - ասում է նա։
Նայրոբիում գործող այս ոլորտների ընկերությունների մեծ մասը պարբերաբար նոր աշխատողներ է խնդրում Ֆրանկլինից, ուստի դասընթացները շարունակվում են անընդհատ. մեկ 6-շաբաթյա հոսքին հաջորդում է մյուսը։ Երբ շրջանավարտները դառնում են ձեռնարկություններում պրակտիկ աշխատողներ՝ երկամսյա պրակտիկայի համար նախագիծը նրանց տալիս է ամսական 20-30 դոլար:
«Հավատացեք, մեզ մոտ, հատկապես աղքատ ընտանիքների համար, դա քիչ չէ, դրանով կարելի է քիչ թե շատ տանելի ապրել։ Իսկ հետո կարելի է աստիճանաբար ավելի շատ վաստակել»,- ասում է Ֆրանկլինը։
Շրջանավարտների մի մասը նախընտրում է սկսել սեփական գործ (տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ): Նրանց ընդգրկում են 2-5 հոգանոց թիմերում և սկզբնական շրջանում որոշ աջակցություն են ցուցաբերում։
Դասընթացավարների մի մասը ծրագրի նախկին շրջանավարտներն են, ովքեր աշխատանքից հետո կամավոր գալիս են դասավանդելու:
Հիմա Օջամբոն հնարավորություն է փնտրում ծրագիրը մայրաքաղաքից դուրս՝ երկրի մարզեր ընդլայնելու համար։

Առցանց և անցանց օգնություն ֆերմերներին

Մեկ այլ ստարտափ Քենիայից, որը մասնակցում է Սևանում անցկացվող համաժողովին, Zuphifarm Enterprises-ն է։ Այն ֆերմերների համար անցկացնում է դասընթացներ արտահանման շուկաների որոնման և ագրարային նոր տեխնոլոգիաների մասին (ներառյալ կաթիլային ոռոգումը, որը խնայում է ջուրը, ինչը, իհարկե, շատ կարևոր է Աֆրիկայի համար):
«Մենք ունենք և՛ ֆերմա, որտեղ դասեր ենք անցկացնում, և՛ առցանց դասընթացներ, որոնց կարող են միանալ այն ֆերմերները, ովքեր շատ հեռու են մեզանից», - Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է նախագծի տնօրեն Քրիստին Մուրիուկին։
© Sputnik / Aram GareginyanՔրիստին Մուրիուկի
Директор компании Zuphifarm Enterprises Кристин Муриуки на Sevan Startup Summit 2024 (23 июля 2024). Гегаркуник - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2024
Քրիստին Մուրիուկի
Նախագծին օժանդակում է Քենիայի գյուղատնտեսության նախարարությունը, սակայն ամբողջական աջակցության համար միջոցները բավարար չեն։ Հասկանալի է, որ կաթիլային ոռոգման տեխնոլոգիաների ուսուցման մեջ քիչ օգուտ կա, եթե այն տեղադրելու հնարավորություն չունես։
Վերջին տարիներին Քենիայում սկսել են հայտնվել խոշոր տնտեսություններ, որոնք օգտագործում են կաթիլային ոռոգում և հողի խոնավության ու այլ ցուցիչների համար «խելացի» սենսորներ: Zuphifarm-ը փորձում է կազմակերպել նրանց համագործակցությունը փոքր ֆերմերների հետ:

Ինչո՞վ է հետաքրքիր Հայաստանը

Երկու նախագծերի հիմնադիրները հետաքրքրված են հայկական ընկերությունների տեխնոլոգիաներով.Հայաստանում կան մի քանի ստարտափներ, որոնք ջերմոցների և դաշտերի համար սենսորային համակարգեր են հավաքում, որոնց համար նաև մշակում են ծրագրային ապահովում: Կան նաև կրթական հարթակներ մշակողներ (այդ թվում՝ սոցիալական ուղղվածության ծրագրեր իրականացնողներ)։ Նրանց առաջարկները Քենիայից ժամանած հյուրերը ցանկանում են ուսումնասիրել մինչև հուլիսի 27-ը Սևանում անցկացվող համաժողովի ժամանակ:
Լրահոս
0