00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կարելի է ընձառյուծի կամ եղջերուի «հայր» և «մայր» դառնալ

Բաժանորդագրվել
Մեր երկրում արդեն մոտ 600 որդեգրություններ են արվել, պատասխանատուները հույս ունեն մի վերականգնել քանի տարում եղջերուների պոպուլյացիան։
Հայաստանում կարելի է ընձառյուծ կամ եղջերու որդեգրել։ Աշխարհի ամենախոշոր բնապահպանական կառույցը՝ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը փնտրում է «բնության հերոսների», որոնք պատրաստ են միանալ Կովկասյան ընձառյուծի պահպանության և Կովկասյան ազնվացեղ եղջերուների վերաբնակեցման ծրագրերին ՝ սիմվոլիկ կերպով որդեգրելով նրանց։ Մոտ 1 տարի առաջ գործարկված ծրագրերն այս օրերին ներկայացվում են «Sevan Startup Summit»–ի ընթացքում։
Կովկասյան ընձառյուծն ու Կովկասյան ազնվացեղ եղջերուն գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում որպես կրիտիկական վիճակում գտնվող կենդանիներ։
Կազմակերպությունը Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագրով զբաղվում է 2022թ․-ից՝ նրանց համար էկոմիջանցք կառուցելով, Հայաստանում բնակվելու համար հարմարավետ պայմաններ ստեղծելով։ Հիմա արդեն մեր երկրում բնակվում է 10 ընձառյուծ, որոնցի մեկը էգ է։
Ինչ վերաբերում է Կովկասյան ազնվացեղ եղջերուների վերաբնակեցմանը, գրեթե 70 տարի նրանք Հայաստանից ի սպառ վերացել էին, 1954թ․-ից ի վեր չէին նկատվել։ 2018թ․ Դիլիջան ազգային պարկում բացվեց փոքրիկ բազմացման կենտրոն, իսկ արդեն 2022-ին 3 եղջերուներ բաց թողնվեցին ազատ բնություն։ Կազմակերպության նպատակն է մի քանի տարում, ամեն տարի 10-15 եղջերու բաց թողնելով (GPS վզկապներով, որոնք 3 տարի անխափան գործում են, հնարավոր է մոնիտորինգ անել, վերահսկել տեղաշարժն ու պաշտպանել որսագողներից), վերականգնել պոպուլյացիան։
«Այս նպատակն իրականացնելու համար մենք փնտրում ենք բնության հերոսների՝ մարդկանց, որոնք պատրաստ են դառնալ եղջերուների փրկիչը, մեզ օգնել նրանց վերադարձնել բնություն, վերականգնել բնության խախտված բալանսը՝ սիմվոլիկ կերպով եղջերու որդեգրելով»,- ասում է կազմակերպության ներկայացուցիչ Մարինեն։
Դա արվում է ամսական փոքրիկ նվիրատվության շնորհիվ, որը ցանկացած պահի անձը կարող է նաև դադարեցնել։ Նվազագույն նվիրատվության չափն ամսական 4900 դրամն է։ Նվիրատուին հանձնվում է հատուկ «Որդեգրման վկայական», խնամակալ մայրիկը կամ հայրիկն ամեն ամիս իր էլեկտրոնային հասցեին տեղեկություն է ստանում «որդեգիր կենդանու մասին»։ Եղջերուների որդեգիրները սեպտեմբերի 13-ին հրավիրվելու են Դիլիջան՝ 10 եղջերուի բնություն բաց թողնելու արարողությանը մասնակցելու համար։
Ծրագրի պատասխանատուներն ուրախությամբ ասում են, որ Հայաստանում արդեն մոտ 600 որդեգրություններ են արվել, և այս թիվն ավելանում է։
Լրահոս
0