https://arm.sputniknews.ru/20240727/artur-davtjany-vorakavvorman-pulum-7-rdn-e-ezrapakich-ancnelu-shansy-mets-e-78833160.html
Արթուր Դավթյանը որակավորման փուլում 7-րդն է, եզրափակիչ անցնելու շանսը մեծ է
Արթուր Դավթյանը որակավորման փուլում 7-րդն է, եզրափակիչ անցնելու շանսը մեծ է
Sputnik Արմենիա
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկ վարժությունում վաստակել է 14.666 միավոր։ Նույնքան միավոր է հավաքել նաև ամերիկացի Փոլ Ջուդան։ 27.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-27T20:48+0400
2024-07-27T20:48+0400
2024-07-27T20:52+0400
հայաստան
օլիմպիական խաղեր
արթուր դավթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1b/78831097_0:157:1600:1058_1920x0_80_0_0_fab9c10a1423140b3507fbf9e3400d6b.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik․ Փարիզի օլիմպիական խաղերի որակավորման փուլում մարմնամարզիկ Արթուր Դավթյանն այս պահին 7-րդն է։ Հենացատկ վարժությունում նա վաստակել է 14.666 միավոր, ու այդպիսով մարզիկը եզրափակիչում հայտնվելու հնարավորություններ ունի։Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր Դավթյանի առաջին մոտեցումն այնքան էլ հաջող չէր։ Դրա արդյունքում նա վաստակեց 14.533 միավոր: Երկրորդ ցատկն ավելի ստացված էր, ուստի մարմնամարզիկը վաստակեց 14.800 միավոր, իսկ երկու ցատկերի հանրագումարում՝ 14.666 միավոր:Նույնքան միավոր է հավաքել նաև ամերիկացի Փոլ Ջուդան։Հարկ է նշել, որ այս վարժությունում գրեթե բոլոր առաջին տեղերը բաժանվում են երկու մարմնամարզիկների միջև, օրինակ՝ ուկրաինացի Նազար Չեպուրնին և կանադացի Զաքարի Քլեյը հավաքել են 14.833-ական միավոր և կիսում են առաջին տեղը։Մարմնամարզիկների վերջին խումբը որակավորման փուլում հանդես կգա երեկոյան (ելույթների սկիզբը՝ Երևանի ժամանակով 22:00-ին): Այսպիսով` ընտրական փուլի վերջնական արդյունքները հայտնի կդառնան կեսգիշերին մոտ։Հիշեցնենք` 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Խաղերի բացումն առաջին անգամ անցկացվում էր ոչ թե մարզադաշտում, այլ Սեն գետում՝ նավակների վրա։ 206 երկրների մարզիկներ նավերի շքերթով իրենց երկրների դրոշները ծածանեցին Փարիզում։ Հայաստանի դրոշակակիրը բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն էր։Հայաստանը օլիմպիական խաղերում 15 ներկայացուցիչ ունի (7 մարզաձևում)` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանն ու Արթուր Բարսեղյանը, վազորդ Երվանդ Մկրտչյանը:Փարիզի օլիմպիական խաղերի բյուջեն գնահատվում է 11 մլրդ եվրո. հետազոտությունների հիմնադրամՎարսենիկ Մանուչարյանն ու Էլմիրա Կարապետյանն այսօր չկարողացան հաղթահարել որակավորման փուլը։
https://arm.sputniknews.ru/20240727/olimpiakan-khagher-hajtni-e-vorqan-miavvor-vastakec-marmnamarzik-vahagn-davtjany-78832703.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1b/78831097_177:0:1600:1067_1920x0_80_0_0_4fb181e8a88e91a066129bb8c8a6255f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, օլիմպիական խաղեր, արթուր դավթյան
հայաստան, օլիմպիական խաղեր, արթուր դավթյան
Արթուր Դավթյանը որակավորման փուլում 7-րդն է, եզրափակիչ անցնելու շանսը մեծ է
20:48 27.07.2024 (Թարմացված է: 20:52 27.07.2024) Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկ վարժությունում վաստակել է 14.666 միավոր։ Նույնքան միավոր է հավաքել նաև ամերիկացի Փոլ Ջուդան։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik․ Փարիզի օլիմպիական խաղերի որակավորման փուլում մարմնամարզիկ Արթուր Դավթյանն այս պահին 7-րդն է։ Հենացատկ վարժությունում նա վաստակել է 14.666 միավոր, ու այդպիսով մարզիկը եզրափակիչում հայտնվելու հնարավորություններ ունի։
Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր Դավթյանի առաջին մոտեցումն այնքան էլ հաջող չէր։ Դրա արդյունքում նա վաստակեց 14.533 միավոր: Երկրորդ ցատկն ավելի ստացված էր, ուստի մարմնամարզիկը վաստակեց 14.800 միավոր, իսկ երկու ցատկերի հանրագումարում՝ 14.666 միավոր:
Նույնքան միավոր է հավաքել նաև ամերիկացի Փոլ Ջուդան։
Հարկ է նշել, որ այս վարժությունում գրեթե բոլոր առաջին տեղերը բաժանվում են երկու մարմնամարզիկների միջև, օրինակ՝ ուկրաինացի Նազար Չեպուրնին և կանադացի Զաքարի Քլեյը հավաքել են 14.833-ական միավոր և կիսում են առաջին տեղը։
Մարմնամարզիկների վերջին խումբը որակավորման փուլում հանդես կգա երեկոյան (ելույթների սկիզբը՝ Երևանի ժամանակով 22:00-ին): Այսպիսով` ընտրական փուլի վերջնական արդյունքները հայտնի կդառնան կեսգիշերին մոտ։
Հիշեցնենք` 33-րդ ամառային օլիմպիական խաղերի
բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Խաղերի բացումն առաջին անգամ անցկացվում էր ոչ թե մարզադաշտում, այլ Սեն գետում՝ նավակների վրա։ 206 երկրների մարզիկներ նավերի շքերթով իրենց երկրների դրոշները ծածանեցին Փարիզում։ Հայաստանի դրոշակակիրը բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն էր։
Հայաստանը օլիմպիական խաղերում 15 ներկայացուցիչ ունի (7 մարզաձևում)` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանն ու Արթուր Բարսեղյանը, վազորդ Երվանդ Մկրտչյանը:
Վարսենիկ Մանուչարյանն ու
Էլմիրա Կարապետյանն այսօր չկարողացան հաղթահարել որակավորման փուլը։