00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուզում են հաստատել ինձ ներկայացված անհիմն մեղադրանքը. գեներալ-մայոր Արայիկ Հարությունյան

© Photo : official site of MoD of RAԱրայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2024
Արայիկ Հարությունյան
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի նախին հրամանատարը համոզված է, որ իրեն ուզում են անազատության մեջ պահել ամեն գնով։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի նախին հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը կալանավայրից հայտարարություն է տարածել ու նշել, որ տևական ժամանակ է շինծու և ապօրինի մեղադրանքով գտնվում է անազատության մեջ։
Նա դատական քննության մեկ տարվա ընթացքում գրեթե հանդես չի եկել հրապարակային հայտարարություններով՝ հուսալով, որ ընթացող դատաքննությունը լույս կսփռի իրականության վրա։
«Սակայն այն, ինչ տեղի է ունենում դատական նիստերի դահլիճում, ի ցույց է դնում, որ դատավարության շղարշի տակ ընթացող գործընթացի նպատակը մեկն է՝ ամեն գնով ինձ պահել անազատության մեջ և վերջում հաստատել ինձ ներկայացված անհիմն մեղադրանքը, որն արդեն իսկ ամբողջությամբ փլուզվել է դատարանում»,– նշել է գեներալ–մայորը։
Հարությունյանն ընդգծել է, որ երկու անգամ առաջին ատյանի դատարանի երկու տարբեր դատարաններ փոփոխել են իր նկատմամբ կիրառված կալանավորումը և կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ, սակայն վերաքննիչ քրեական դատարանը օրենքի կոպտագույն խախտումով կրկին իրեն կալանավորել է։
Նրա խոսքով` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իրեն անազատության մեջ պահելը պայմանավորում է նրանով, որ մեղադրանքի կողմի վկաները դեռևս չեն հարցաքննվել։ Սակայն հուլիսի 24-ի դատական նիստին, երբ ներկայացել են վերջին երեք վկաները, հանրային մեղադրողը միջնորդել է հետաձգել դատական նիստը` պատճառաբանելով, թե պետք է մասնակցի ինչ-որ քննարկման, իսկ դատարանը ընդունել է միջնորդությունը։
«Դատարանը հաշվի չառավ, որ վկաները ներկայացել են դատարան, իսկ ինձ շարունակական կալանքի տակ պահելը պայմանավորված է միայն նրանց հարցաքննությամբ, ընդառաջ գնաց հանրային մեղադրողին և հետաձգեց դատական նիստը։ Այս ամենը այլ բան չի թողնում մտածելու, որ նման ապօրինություններն արվում են բացառապես ինձ անազատության մեջ պահելու համար»,–գրել է նա։
Հարությունյանը կալանավորվել է մի քրեական գործի շրջանակում, որի մասին հաղորդվել էր դեռ 2022 թվականի դեկտեմբերի 14-ին։
2021 թվականի մայիսին Գեղարքունիքի մարզի Կութ և Վերին Շորժա գյուղերի մոտ ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման ժամանակ Հարությունյանը ղեկավարել է 2-րդ կորպուսը, և նշված ուղղությունները եղել են զորամիավորման պատասխանատվության գոտում։
Դրանից հետո Հարությունյանը նշանակվել էր հետախուզության վարչության պետ, սակայն հետո նրան ազատեցին այդ պաշտոնից։
Հավելենք, որ գործը հսկող դատախազի որոշմամբ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում):
Լրահոս
0