00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օլիմպիական մտորումներ. սպորտի քաղաքականացման պատմությունից

© Sputnik / Asatur YesayantsՕլիմպիական խաղեր
Օլիմպիական խաղեր - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2024
Օլիմպիական խաղեր
Բաժանորդագրվել
Այսօր, երբ Փարիզում սկսվում են հերթական օլիմպիական խաղերը, մի տեսակ իրականությունից կտրված է հնչում բարոն Պիեռ դը Կուբերտենի բանաստեղծության ամենահայտնի տողը. «Օ՜, սպո՛րտ, դու խաղաղություն ես»։ Վաղուց արդեն սովորել ենք, որ առավոտյան լուրերի թողարկումը սկսվում է վերջին ռմբակոծության հետևանքով սպանված խաղաղ բնակիչների թվով կամ ռազմական հակամարտության ընթացքում խփված դրոնների քանակով։ Այնինչ 1990-ականների առաջին կեսին, երբ Եվրոպայում ողջ թափով ընթանում էր Բալկանյան պատերազմը, փորձ արվեց վերականգնել հին ավանդույթը՝ հասնել այն բանին, որ բոլոր ռազմական գործողությունները հերթական օլիմպիադայից յոթ օր առաջ դադարեցվեն առնվազն մինչև յոթերորդ օրը խաղերի ավարտից հետո։ Չստացվեց։
Ավելին` երբ մոտ 130 տարի առաջ Կուբերտենը վերականգնում էր հին օլիմպիական խաղերի ավանդույթը, նպատակը համընդհանուր համերաշխությանն ու համագործակցությանը նպաստելն էր։ Տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Ինչպես փաստել է օլիմպիական խաղերի պատմության մասնագետ Ալեն Գուտմանը, հենց առաջին օլիմպիադան, որը տեղի ունեցավ 1896 թվականին Աթենքում, նպաստեց հունական ազգայնականության աճին, ինչն ընդամենը մեկ տարի անց Թուրքիայի դեմ արյունալի պատերազմի պատճառներից մեկն էր։ Հենց այդ ժամանակ էր, որ օլիմպիական կոմիտեի անդամներից մեկն արտասանեց իր մարգարեական խոսքը. «Սպորտը չի ամրապնդում ինտերնացիոնալիզմը, այն նպաստում է ազգայնականությանը»։
Ովքեր են Հայաստանը ներկայացնելու Փարիզի օլիմպիական խաղերում. տեսանյութ
Այս առումով խորհրդանշական է նաև այն օլիմպիադան, որը տեղի ունեցավ ուղիղ 120 տարի առաջ՝ 1904 թվականին, ամերիկյան Սենտ Լուիս քաղաքում։ Երևի պատկերացնում եք եվրոպացի մարզիկների վիճակը՝ պիտի մի քանի օրում նավով կտրես–անցնես Ատլանտյան օվկիանոսը Նյու Յորք հասնելու համար, այնտեղից էլ 10 ժամ գնացքով գնաս Սենտ Լուիս։ Իսկ այն ժամանակ նույնիսկ ամենահայտնի սպորտսմենները բոլորովին հարուստ չէին, այնպիսի ֆանտաստիկ գումարներ չէին ստանում, ինչպես հիմա։ Ու նրանց մեծ մասը, բնականաբար, չեկավ Ամերիկա։ Ինքներդ եք հասկանում, թե նման պայմաններում ինչ կատարվեց. ամերիկացիները, որոնք գերիշխում էին բոլոր մարզաձևերում, շահեցին մեդալների առյուծի բաժինը։ Ոգևորությունը համազգային էր. մենք՝ ամերիկացիներս, առաջինն ենք ողջ աշխարհում։
Օլիմպիական ավանդույթներն էլ են շատ հաճախ ձևավորվել , այսպես ասած՝ աշխարհի ուժեղների կամքով։ Ընդամենը մի օրինակ բերեմ։ Դեռ դպրոցական տարիներին, երբ թեթև ատլետիկայով էի զբաղվում, մարզիչը պատմեց, որ մարաթոնյան վազքի մրցատարածությունը 42 կիլոմետր 195 մետր է այն պատճառով, որ հենց այդքան է վազել հույն մարտիկ Ֆիդիպիդեսը, որպեսզի աթենացիներին հաղորդի Մարաթոնի ճակատամարտում պարսիկների դեմ տարած փայլուն հաղթանակի լուրը։ Դեռ այն ժամանակ սկսեցի կասկածել՝ այդ ո՞վ է այդքան ճշգրտությամբ չափել, որ խեղճ զինվորը, որը ուրախալի լուրը հայտնելուց հետո ուժասպառ ընկել և մահացել է Արտեմիս աստվածուհու տաճարի պատերի տակ, վազել է հենց ուղիղ 42 կիլոմետր 195 մետր։ Հետո միայն կարդացի, որ 1908 թվականի լոնդոնյան օլիմպիադայի ժամանակ թագավորական ընտանիքը պարզապես խնդրել է կազմակերպիչներին, որ մարաթոնյան վազքը սկսվի թագավորների նստավայրից՝ Վինձորի դղյակից և ավարտվի գլխավոր մարզադաշտում։ Իսկ այդ տարածությունը հենց ուղիղ 42 կիլոմետր 195 մետր է, ինչն էլ հետագայում պաշտոնապես ամրագրվել է։ Իսկ դուք ասում եք՝ հույն քաջարի զինվոր Ֆիդիպիդես։
Դավիթ Չալոյանն օլիմպիական խաղերի իր առաջին մենամարտում ուժերը կչափի անգլիացու հետ
Իսկ գիտե՞ք, թե երբ է ծագել օլիմպիական կրակը Հունաստանից բերելու ավանդույթը։ 1936 թվականի հուլիսի 20-ին՝ Բեռլինի օլիմպիադայից երկու շաբաթ առաջ, 15 հույն գեղեցկուհիներ՝ անտիկ հագուստով, հավաքվեցին Օլիմպոսի հին մարզադաշտի տարածքում, պարաբոլիկ հայելու միջոցով կենտրոնացրին արևի շողերը չոր ճյուղի վրա և բռնկված կրակից վառեցին ջահը, որը այնուհետև վազորդները միմյանց փոխանցելով հասցրին Բեռլին։ Շատերը մինչև հիմա էլ համոզված են, որ այս ավանդույթը Հին Հունաստանից է գալիս, այնինչ հնում ոչ մի նման բան չի եղել։ Այդ արարողությունը հորինել է նացիստական Գերմանիայի օլիմպիական կոմիտեի ղեկավար Կարլ Դիմը, որն այդպիսով ուզում էր կապել նացիզմը դասական Հունաստանի հետ, քանզի գերմանացի գաղափարախոսների պնդմամբ` հին հույները արիացիներ էին։ Ինչպես տեսնում եք, գերմանացի նացիստները պարտվեցին Երկրորդ աշխարհամարտում, բայց օլիմպիական կրակը Հունաստանից բերելու ավանդույթը մնացել է։
Թույլ տվեք մեջբերել «Օլիմպիական խաղերի քաղաքական պատմությունը» գրքի հեղինակ Դեյվիդ Քանինին. «Ժամանակակից օլիմպիադաները ոչ միայն մարզական տոն են, այլև շատ կարևոր քաղաքական իրադարձություն։ Օլիմպիադան հյուրընկալելու իրավունքի, ինչպես նաև օլիմպիական «ոսկու» համար պայքարը միջազգային մեծ քաղաքականության անքակտելի մասն է դարձել։ Խաղերը ձգտում են անցկացնել այն երկրները, որոնցում իշխանությունը բռնապետական վարչակարգին է պատկանել կամ պատկանում։ Եվմրցությունն այժմ ոչ թե մարզիկների, այլ պետությունների միջև է։ Դժվար է ասել, թե որքանով է դա համապատասխանում օլիմպիական շարժման տեսլականներին»։
Իսկ Փարիզ մեկնած մեր 15 մարզիկներին ընդամենը մի բան կարող ենք մաղթել՝ Երևան վերադարձեք մեդալներով, պարտադիր չէ, որ բոլորը ոսկե լինեն։ Մենք վաղուց արդեն սովորել ենք բավարարվել նաև փոքր ուրախություններով։
Փարիզի օլիմպիական խաղերին մեկնող հայ մարզիկները ծիրանի տեսքով կրծքանշաններ են ստացել
Լրահոս
0