https://arm.sputniknews.ru/20240726/mvoskvajum-avtvomeqenaji-pajtjuni-mej-kaskatsvvoghin-turqiajic-teghapvokhel-en-rd-tesanjuty-78759814.html
Մոսկվայում ավտոմեքենայի պայթյունի մեջ կասկածվողին Թուրքիայից տեղափոխել են ՌԴ. տեսանյութը
Մոսկվայում ավտոմեքենայի պայթյունի մեջ կասկածվողին Թուրքիայից տեղափոխել են ՌԴ. տեսանյութը
Sputnik Արմենիա
Կասկածյալի խոստովանել է, որ Ստամբուլում հանդիպել է ՈւԱԾ-ից համակարգողի հետ։ 26.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-26T10:15+0400
2024-07-26T10:15+0400
2024-07-26T10:21+0400
տեսանյութեր
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
մոսկվա
թուրքիա
պայթյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1a/78758216_0:0:801:450_1920x0_80_0_0_c1af3ae1927c47192886489b683ede64.jpg
Ռուսաստանի ԱԴԾ-ն հրապարակել է Մոսկվայում ավտոմեքենայի պայթյունի մեջ կասկածվող Եվգենի Սերեբրյակովին Թուրքիայից Ռուսաստան արտահանձնելու օպերատիվ տեսանկարահանման կադրերը:Երևում է, թե ինչպես է Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարում, այնուհետև ԱԴԾ աշխատակիցները Սերեբրյակովին դուրս են բերում ինքնաթիռից, նստեցնում միկրոավտոբուս և տանում:Կասկածյալ Եվգենի Սերեբրյակովը պատմել է, որ Ստամբուլում հանդիպել է ՈւԱԾ-ից համակարգողի հետ։Հուլիսի 24–ի առավոտյան երկու մարդ է տուժել Մոսկվայի հյուսիսում գտնվող Սինյավինսկայա փողոցի շենքերից մեկի բակում մեքենայի պայթյունի հետևանքով: ՌԴ ՆԳՆ-ի տվյալներով՝ տեղի է ունեցել չպարզված առարկայի պայթեցում, որը տեղադրված է եղել ավտոմեքենայում։ Գործը փոխանցվել է ՔԿ Մոսկվայի գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության առաջին վարչություն։ Զամոսկվորեցկի դատարանը հայտնել է, որ Մոսկվայում ավտոմեքենայի պայթեցման գործով ներգրավված Եվգենի Սերեբրյակովին հեռակա մեղադրանք է առաջադրվել: Նույն օրը Սերեբրյակովին ձերբակալել են Թուրքիայի Բոդրում քաղաքում։
մոսկվա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1a/78758216_0:0:601:450_1920x0_80_0_0_c774ab2a10358bf72330e85164801ef0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , մոսկվա, թուրքիա, պայթյուն, видео
տեսանյութեր, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , մոսկվա, թուրքիա, պայթյուն, видео
Մոսկվայում ավտոմեքենայի պայթյունի մեջ կասկածվողին Թուրքիայից տեղափոխել են ՌԴ. տեսանյութը
10:15 26.07.2024 (Թարմացված է: 10:21 26.07.2024) Կասկածյալի խոստովանել է, որ Ստամբուլում հանդիպել է ՈւԱԾ-ից համակարգողի հետ։
Ռուսաստանի ԱԴԾ-ն հրապարակել է Մոսկվայում ավտոմեքենայի պայթյունի մեջ կասկածվող Եվգենի Սերեբրյակովին Թուրքիայից Ռուսաստան արտահանձնելու օպերատիվ տեսանկարահանման կադրերը:
Երևում է, թե ինչպես է Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարում, այնուհետև ԱԴԾ աշխատակիցները Սերեբրյակովին դուրս են բերում ինքնաթիռից, նստեցնում միկրոավտոբուս և տանում:
Կասկածյալ Եվգենի Սերեբրյակովը պատմել է, որ Ստամբուլում հանդիպել է ՈւԱԾ-ից համակարգողի հետ։
«Ես սկսել եմ շփվել ոմն Իլյայի հետ, որը, ենթադրում եմ` Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակից է։ Մենք նրա հետ շփվել ենք Wire-ում (մեսենջեր, որը ներկայացվում է որպես պաշտպանված շփման միջոց՝ խմբ.), բացի այդ, մեկ հանդիպում է եղել Ստամբուլում»,-ասել է Սերեբրյակովը։
Հուլիսի 24–ի առավոտյան երկու մարդ է տուժել Մոսկվայի հյուսիսում գտնվող Սինյավինսկայա փողոցի շենքերից մեկի բակում մեքենայի պայթյունի հետևանքով: ՌԴ ՆԳՆ-ի տվյալներով՝ տեղի է ունեցել չպարզված առարկայի պայթեցում, որը տեղադրված է եղել ավտոմեքենայում։ Գործը փոխանցվել է ՔԿ Մոսկվայի գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության առաջին վարչություն։ Զամոսկվորեցկի դատարանը հայտնել է, որ Մոսկվայում ավտոմեքենայի պայթեցման գործով ներգրավված Եվգենի Սերեբրյակովին հեռակա մեղադրանք է առաջադրվել: Նույն օրը Սերեբրյակովին ձերբակալել են Թուրքիայի Բոդրում քաղաքում։