https://arm.sputniknews.ru/20240726/hhum-hepatit-c-ic-buzhvum-e-aveli-qan-450-buzharu-vorvoncic-70-y-qkhnerum-78778714.html
ՀՀ–ում հեպատիտ C-ից բուժվում է ավելի քան 450 բուժառու, որոնցից 70-ը՝ ՔԿՀ–ներում
ՀՀ–ում հեպատիտ C-ից բուժվում է ավելի քան 450 բուժառու, որոնցից 70-ը՝ ՔԿՀ–ներում
Sputnik Արմենիա
ՔԿՀ–ներում գտնվող պացիենտները ծրագրում ներառվել են 2022 թվականից, մինչ այդ ծրագրից դուրս էին մնացել ու երբևէ բուժում չէին ստացել։ 26.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-26T15:02+0400
2024-07-26T15:02+0400
2024-07-26T15:03+0400
հեպատիտ c
հայաստան
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
հիվանդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1c/63618922_0:45:1601:945_1920x0_80_0_0_f632c3c13485bc44e7f5c886db5649b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. 2024 թ. հունվարի 1–ից մինչ այս պահը Հայաստանում հեպատիտ C–ից բուժվել ու դեռ շարունակում է բուժում ստանալ շուրջ 456 պացիենտ, որից 78–ը` քրեակատարողական հիմնարկներից։ Տեղեկությունը ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինա Հարությունյանը։Հարությունյանը հիշեցրեց, որ հեպատիտ C–ի բուժումն ու դեղերի անվճար տրամադրման ծրագիրը սկսել է գործել 2020 թվականից, որն այդ ժամանակ ներառել էր շուրջ 500 պացիենտ։2020–2023 թթ. հեպատիտ C–ով բուժում է ստացել արդեն 2 569 պացիենտ։ՔԿՀ–ներում գտնվող բուժառուները ծրագրում ներառվել են 2022 թվականից, մինչ այդ ծրագրից դուրս էին մնացել ու երբևէ բուժում չէին ստացել։ Արդյունքում 2022 թ. բուժում ստացած պացիենտներից շուրջ 250–ը ՔԿՀ–ներից են եղել։Նա նշեց` եթե ծրագրի ներդրման ժամանակ կար տարեկան 500-–1000 պացիենտի սահմանափակում, ապա հիմա, կախված նախարարության ֆինանսական միջոցների ավելացումից, այդ սահմանափակումը հանվել է։Հիշեցնենք` հուլիսի 28–ը Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է։Ինքնակամ լքել էր անօթևանների կացարանը. նախարարությունը` Երևանում մահացած տղամարդու մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1c/63618922_73:0:1493:1065_1920x0_80_0_0_48b5da903e3cbd91e68dcea069e93d2c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հեպատիտ c, հայաստան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), հիվանդ
հեպատիտ c, հայաստան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), հիվանդ
ՀՀ–ում հեպատիտ C-ից բուժվում է ավելի քան 450 բուժառու, որոնցից 70-ը՝ ՔԿՀ–ներում
15:02 26.07.2024 (Թարմացված է: 15:03 26.07.2024) ՔԿՀ–ներում գտնվող պացիենտները ծրագրում ներառվել են 2022 թվականից, մինչ այդ ծրագրից դուրս էին մնացել ու երբևէ բուժում չէին ստացել։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. 2024 թ. հունվարի 1–ից մինչ այս պահը
Հայաստանում հեպատիտ C–ից բուժվել ու դեռ շարունակում է բուժում ստանալ շուրջ 456 պացիենտ, որից 78–ը` քրեակատարողական հիմնարկներից։ Տեղեկությունը ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինա Հարությունյանը։
«Բոլոր պացիենտները բուժվում են վերջին սերնդի դեղերով։ Որևէ պացիենտ գենետիկ հետազոտության կարիք այլևս չի ունենում»,– նշեց նա։
Հարությունյանը հիշեցրեց, որ հեպատիտ C–ի բուժումն ու դեղերի անվճար տրամադրման ծրագիրը սկսել է գործել 2020 թվականից, որն այդ ժամանակ ներառել էր շուրջ 500 պացիենտ։
2020–2023 թթ. հեպատիտ C–ով բուժում է ստացել արդեն 2 569 պացիենտ։
ՔԿՀ–ներում գտնվող բուժառուները ծրագրում ներառվել են 2022 թվականից, մինչ այդ ծրագրից դուրս էին մնացել ու երբևէ բուժում չէին ստացել։ Արդյունքում 2022 թ. բուժում ստացած պացիենտներից շուրջ 250–ը ՔԿՀ–ներից են եղել։
«Ծրագիրն ունի մեծ արդյունավետություն` շուրջ 98 տոկոս։ Վաղ հայտնաբերման դեպքում պացիենտը 100–տոկոսանոց բուժում է ստանում։ Բուժման տևողությունը 3 ամիս է, անհրաժեշտության դեպքում բուժումը կարող է երկարաձգվել մինչև 6 ամիս։ Ուշ հայտնաբերված դեպքերի ժամանակ լինում է շուրջ 70–տոկոսանոց լավացում»,– ասաց առողջապահության նախարարության ներկայացուցիչը։
Նա նշեց` եթե ծրագրի ներդրման ժամանակ կար տարեկան 500-–1000 պացիենտի սահմանափակում, ապա հիմա, կախված նախարարության ֆինանսական միջոցների ավելացումից, այդ սահմանափակումը հանվել է։
Հիշեցնենք` հուլիսի 28–ը Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է։