https://arm.sputniknews.ru/20240726/haraberutjunnery-vnaselu-pvordz-iih-despany-herqel-e-hhi-het-zenqi-gvortsarqi-masin-lury-78766148.html
Հարաբերությունները վնասելու փորձ. ԻԻՀ դեսպանը հերքել է ՀՀ–ի հետ զենքի գործարքի մասին լուրը
Հարաբերությունները վնասելու փորձ. ԻԻՀ դեսպանը հերքել է ՀՀ–ի հետ զենքի գործարքի մասին լուրը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ռազմատեխնիկական պայմանագրի մասին տեղեկությունը հերքել էր նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը: 26.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-26T11:56+0400
2024-07-26T11:56+0400
2024-07-26T11:58+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
զենք
սպառազինություն
մեհդի սոբհանի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/05/78003041_0:36:1018:609_1920x0_80_0_0_f4f1c3011afab746b8e74cefbe2945fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հերքել է Հայաստանի և Իրանի միջև 500 մլն դոլարի գաղտնի զենքի գործարքի մասին տեղեկությունը:Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել էր Իրանից սպառազինություն գնելու վերաբերյալ պայմանագիր ստորագրելու մասին հրապարակմանը և հերքել այդ լուրը։Իրանական «Mehr» գործակալության հետ զրույցում Սոբհանին այդ հրապարակումներն անվանել է «տարածաշրջանի երկրների հետ Իրանի բարեկամական հարաբերությունները» վնասելու փորձ:Սոբհանին նշել է նաև, որ Իրանն աջակցում է խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև կովկասյան տարածաշրջանում տնտեսական հարաբերությունների զարգացմանը:Հիշեցնենք, որ «Iran International»-ը գրել էր, թե Հայաստանն Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինություն ձեռք բերելու պայմանագիր է ստորագրել։ Հրապարակման համաձայն՝ Հայաստանը նշված գումարով պետք է ստանա անօդաչու թռչող սարքերի և զենիթահրթիռային համակարգերի որոշ տեսակներ։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/05/78003041_79:0:939:645_1920x0_80_0_0_eb661fe7bf25e639224f7b06cfa4de13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, զենք, սպառազինություն, մեհդի սոբհանի
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, զենք, սպառազինություն, մեհդի սոբհանի
Հարաբերությունները վնասելու փորձ. ԻԻՀ դեսպանը հերքել է ՀՀ–ի հետ զենքի գործարքի մասին լուրը
11:56 26.07.2024 (Թարմացված է: 11:58 26.07.2024) Ավելի վաղ ռազմատեխնիկական պայմանագրի մասին տեղեկությունը հերքել էր նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հերքել է Հայաստանի և Իրանի միջև 500 մլն դոլարի գաղտնի զենքի գործարքի մասին տեղեկությունը:
Ավելի վաղ
ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել էր Իրանից սպառազինություն գնելու վերաբերյալ պայմանագիր ստորագրելու մասին հրապարակմանը և հերքել այդ լուրը։
Իրանական
«Mehr» գործակալության հետ զրույցում Սոբհանին այդ հրապարակումներն անվանել է «տարածաշրջանի երկրների հետ Իրանի բարեկամական հարաբերությունները» վնասելու փորձ:
Նրա խոսքով՝ նման հաղորդագրություններ տարածում են անվստահելի լրատվամիջոցները, որոնք դարձել են Իրանի մասին կեղծ լուրերի և կանխակալ վերլուծությունների աղբյուր:
Սոբհանին նշել է նաև, որ Իրանն աջակցում է խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև կովկասյան տարածաշրջանում տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Հիշեցնենք, որ «Iran International»-ը գրել էր, թե Հայաստանն Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինություն ձեռք բերելու պայմանագիր է ստորագրել։ Հրապարակման համաձայն՝ Հայաստանը նշված գումարով պետք է ստանա անօդաչու թռչող սարքերի և զենիթահրթիռային համակարգերի որոշ տեսակներ։