https://arm.sputniknews.ru/20240726/eatm-artaqin-partqy-2024-tvakani-arajin-eramsjakum-krtshatvel-e-55-mlrd-dvolarvov-78786428.html
ԵԱՏՄ արտաքին պարտքը 2024 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է 55 մլրդ դոլարով
ԵԱՏՄ արտաքին պարտքը 2024 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է 55 մլրդ դոլարով
Sputnik Արմենիա
Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 12 մլրդ 157 մլն դոլար։ 26.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-26T17:38+0400
2024-07-26T17:38+0400
2024-07-26T17:47+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
պարտք
https://cdn.am.sputniknews.ru/img/2238/87/22388774_0:0:3299:1856_1920x0_80_0_0_85a3260e1bd533f633930a13fa4436d7.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության արտաքին պարտքը 2024 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 55 մլրդ դոլարով կամ 9,4%-ով։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։Եթե 2023 թվականի ապրիլի 1-ի դրությամբ արտաքին պարտքը կազմում էր մոտ 583 մլրդ դոլար, ապա 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ այն նվազել է մինչև 528 մլրդ դոլար։ԵԱՏՄ-ն և Վիետնամը քննարկել են ավտոմոբիլային և դեղագործական շուկաներ մուտք գործելու հարցըՀիշեցնենք, որ Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 12 մլրդ 157 մլն դոլար։ Պարտքի կառուցվածքն ունի հետևյալ տեսքը՝ հայկական դրամով պարտատոմսերը կազմել են 49,2%, արտասահմանյան վարկերը՝ 37,2%, եվրապարտատոմսերը՝ 13,4%։Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:Հնդկաստանը և ԵԱՏՄ-ն քննարկում են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների ամսաթիվը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2238/87/22388774_277:0:3008:2048_1920x0_80_0_0_8ae4f5b7c7418d30bc40be0bd555efd4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), պարտք
եվրասիական տնտեսական միություն (եատմ), պարտք
ԵԱՏՄ արտաքին պարտքը 2024 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է 55 մլրդ դոլարով
17:38 26.07.2024 (Թարմացված է: 17:47 26.07.2024) Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 12 մլրդ 157 մլն դոլար։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության արտաքին պարտքը 2024 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 55 մլրդ դոլարով կամ 9,4%-ով։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Եթե 2023 թվականի ապրիլի 1-ի դրությամբ արտաքին պարտքը կազմում էր մոտ 583 մլրդ դոլար, ապա 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ այն նվազել է մինչև 528 մլրդ դոլար։
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 12 մլրդ 157 մլն դոլար։ Պարտքի կառուցվածքն ունի հետևյալ տեսքը՝ հայկական դրամով պարտատոմսերը կազմել են 49,2%, արտասահմանյան վարկերը՝ 37,2%, եվրապարտատոմսերը՝ 13,4%։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: