https://arm.sputniknews.ru/20240725/eatm-n-ev-vietnamy-qnnarkel-en-avtvomvobilajin-ev-deghagvortsakan-shukaner-mutq-gvortselu-harcy-78729112.html
ԵԱՏՄ-ն և Վիետնամը քննարկել են ավտոմոբիլային և դեղագործական շուկաներ մուտք գործելու հարցը
ԵԱՏՄ-ն և Վիետնամը քննարկել են ավտոմոբիլային և դեղագործական շուկաներ մուտք գործելու հարցը
Sputnik Արմենիա
Նիստի ժամանակ քննարկվել են ԵԱՏՄ երկրների արտադրողների մտահոգությունները։ 25.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-25T12:07+0400
2024-07-25T12:07+0400
2024-07-25T12:07+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
վիետնամ
բանակցություն
ավտոմեքենա
դեղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/19/78721961_0:133:2200:1371_1920x0_80_0_0_ec08b081332f24ada3cfd4667a2aa386.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) ավտոմոբիլային և դեղագործական արտադրանքի շուկաներ մուտք գործելու հարցեր է քննարկել Վիետնամի հետ։ Տեղեկությունը հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:Քննարկումներն անցկացվել են հուլիսի 23-25-ին Հանոյում՝ շուկաներ մուտք գործելու հարցերով Եվրասիական տնտեսական միություն-Վիետնամ կանոնավոր երկխոսության առաջին նիստի շրջանակում:«Կանոնավոր երկխոսությունը հարթակ է, որտեղ ԵԱՏՄ–ի և Վիետնամի փորձագետները կարող են արդիական հարցերի քննարկել բարեկամական մթնոլորտում և լուծումներ գտնել»,-ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության առևտրային կարգավորման հատուկ հարցերի բաժնի պետի տեղակալ Նատալյա Տարասկինան։Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության, Վիետնամում Բելառուսի դեսպանության, ինչպես նաև այդ երկրում ՌԴ առևտրային ներկայացուցչության աշխատակիցները:ԵՏՀ-ն հաստատել Է ԵԱՏՄ երկրների արդյունաբերական կոոպերացիային աջակցելու առաջին հայտըՀաղորդվում է, որ նիստի ժամանակ քննարկվել են ԵԱՏՄ երկրների արտադրողների մտահոգությունները` կապված վիետնամական շուկա մուտք գործելու հետ։«Հետագա համագործակցության ուղղությունները որոշելու ճիշտ ուղին միմյանց կարգավորման համակարգերի լավագույնս ընկալումն է»,-հայտարարել Է Վիետնամի տրանսպորտի նախարարությանը կից լիազոր սերտիֆիկացման մարմնի գլխավոր տնօրենի տեղակալ Ֆամ Մին Թհանը:Ինչպես հայտնում են կազմակերպությունից, նիստի արդյունքում հաջողվել է էապես բարձրացնել Վիետնամի կարգավորման համակարգերի ընկալումը կոնկրետ հարցերի շուրջ և որոշել վիետնամական շուկա ԵԱՏՄ արտադրանքի հասանելիության պայմանների բարելավման հնարավոր հետագա գործողությունները:ԵԱՏՄ-ն և Ինդոնեզիան առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլ են անցկացրել
վիետնամ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/19/78721961_285:0:2200:1436_1920x0_80_0_0_e0e6ceea97ad3f3defd4c870bf3a2666.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), վիետնամ, բանակցություն, ավտոմեքենա, դեղ
եվրասիական տնտեսական միություն (եատմ), վիետնամ, բանակցություն, ավտոմեքենա, դեղ
ԵԱՏՄ-ն և Վիետնամը քննարկել են ավտոմոբիլային և դեղագործական շուկաներ մուտք գործելու հարցը
Նիստի ժամանակ քննարկվել են ԵԱՏՄ երկրների արտադրողների մտահոգությունները։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) ավտոմոբիլային և դեղագործական արտադրանքի շուկաներ մուտք գործելու հարցեր է քննարկել Վիետնամի հետ։ Տեղեկությունը հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Քննարկումներն անցկացվել են հուլիսի 23-25-ին Հանոյում՝ շուկաներ մուտք գործելու հարցերով Եվրասիական տնտեսական միություն-Վիետնամ կանոնավոր երկխոսության առաջին նիստի շրջանակում:
«Կանոնավոր երկխոսությունը հարթակ է, որտեղ ԵԱՏՄ–ի և Վիետնամի փորձագետները կարող են արդիական հարցերի քննարկել բարեկամական մթնոլորտում և լուծումներ գտնել»,-ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության առևտրային կարգավորման հատուկ հարցերի բաժնի պետի տեղակալ Նատալյա Տարասկինան։
Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության, Վիետնամում Բելառուսի դեսպանության, ինչպես նաև այդ երկրում ՌԴ առևտրային ներկայացուցչության աշխատակիցները:
Հաղորդվում է, որ նիստի ժամանակ քննարկվել են ԵԱՏՄ երկրների արտադրողների մտահոգությունները` կապված վիետնամական շուկա մուտք գործելու հետ։
«Հետագա համագործակցության ուղղությունները որոշելու ճիշտ ուղին միմյանց կարգավորման համակարգերի լավագույնս ընկալումն է»,-հայտարարել Է Վիետնամի տրանսպորտի նախարարությանը կից լիազոր սերտիֆիկացման մարմնի գլխավոր տնօրենի տեղակալ Ֆամ Մին Թհանը:
Ինչպես հայտնում են կազմակերպությունից, նիստի արդյունքում հաջողվել է էապես բարձրացնել Վիետնամի կարգավորման համակարգերի ընկալումը կոնկրետ հարցերի շուրջ և որոշել վիետնամական շուկա ԵԱՏՄ արտադրանքի հասանելիության պայմանների բարելավման հնարավոր հետագա գործողությունները: