https://arm.sputniknews.ru/20240726/voghbergakan-avtvovtar-shirakum-eritasard-amusinnern-u-nranc-7-amja-vordin-mahacel-en-78757154.html
Ողբերգական ավտովթար Շիրակում․ երիտասարդ ամուսիններն ու նրանց 7-ամյա որդին մահացել են
Ողբերգական ավտովթար Շիրակում․ երիտասարդ ամուսիններն ու նրանց 7-ամյա որդին մահացել են
Sputnik Արմենիա
Ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ ունեն, որ «BMW X3»-ի մեջ թմրանյութ է եղել։ 26.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-26T09:10+0400
2024-07-26T09:10+0400
2024-07-26T11:15+0400
ավտովթար
ավտոմեքենա
զոհ
շիրակի մարզ
ամուսին
որդի
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1a/78763908_0:122:1280:842_1920x0_80_0_0_46efdf6aed2b32192d58542153e5f562.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Հուլիսի 26-ին, ժամը 01։30-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15 կմ հատվածում` Ջաջուռի ոլորաններում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանի վարած «BMW X3» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Նապոլեոն Մկրտչյանի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ մահացածները ամուսիններ են, երեխան էլ նրանց որդին է, իսկ «BMW X3»-ի վարորդը դեպքի վայրում տարօրինակ վարքագիծ է ցուցաբերել։Պարեկները փորձել են նրան տեղափոխել ոստիկանության Ախուրյանի բաժին, սակայն նա հայտնել է, որ իրեն վատ է զգում։ Պարեկները նրան ուղեկցել են շտապօգնության ավտոմեքենան, որ տեղափոխեն հիվանդանոց, սակայն նա ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի դուռը բացել և դիմել է փախուստի։Ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է «BMW X3»-ի վարորդը, նա դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ստեղծել վթարային իրավիճակ, ապա բախվել «Honda Fit»-ին։ «BMW X3»-ը մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ «Honda Fit»-ը գլխիվայր շրջվել է։Վթարի փաստվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1a/78763908_0:2:1280:962_1920x0_80_0_0_61fe3182f1008314f6550e17e4e849a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտովթար, ավտոմեքենա, զոհ, շիրակի մարզ, ամուսին, որդի, երեխա
ավտովթար, ավտոմեքենա, զոհ, շիրակի մարզ, ամուսին, որդի, երեխա
Ողբերգական ավտովթար Շիրակում․ երիտասարդ ամուսիններն ու նրանց 7-ամյա որդին մահացել են
09:10 26.07.2024 (Թարմացված է: 11:15 26.07.2024) Ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ ունեն, որ «BMW X3»-ի մեջ թմրանյութ է եղել։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Հուլիսի 26-ին, ժամը 01։30-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15 կմ հատվածում` Ջաջուռի ոլորաններում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանի վարած «BMW X3» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Նապոլեոն Մկրտչյանի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է
shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով Ն․ Մկրտչյանը, վերջինիս ուղևոր 31-ամյա Նազենի Շմոյանը տեղում մահացել են, իսկ Լոռու մարզի բնակիչ 7-ամյա Դավիթ Մ․-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ մահացածները ամուսիններ են, երեխան էլ նրանց որդին է, իսկ «BMW X3»-ի վարորդը դեպքի վայրում տարօրինակ վարքագիծ է ցուցաբերել։
Պարեկները փորձել են նրան տեղափոխել ոստիկանության Ախուրյանի բաժին, սակայն նա հայտնել է, որ իրեն վատ է զգում։ Պարեկները նրան ուղեկցել են շտապօգնության ավտոմեքենան, որ տեղափոխեն հիվանդանոց, սակայն նա ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի դուռը բացել և դիմել է փախուստի։
Նշվում է, որ «BMW X3»-ի վարորդի հետ ևս մեկ հոգի է եղել, ով տեղում ոստիկանության Ախուրյանի բաժին ծառայողների կողմից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է։ Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ ունեն, որ «BMW X3»-ի մեջ թմրանյութ է եղել։
Ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է «BMW X3»-ի վարորդը, նա դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ստեղծել վթարային իրավիճակ, ապա բախվել «Honda Fit»-ին։ «BMW X3»-ը մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ «Honda Fit»-ը գլխիվայր շրջվել է։
Վթարի փաստվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։