https://arm.sputniknews.ru/20240726/3-tari-mvonitvoring-chi-arvel-te-azdvogh-njuti-inch-avelcukner-kan-mshakabujserum-pipvojan-78773131.html
3 տարի մոնիտորինգ չի արվել, թե ազդող նյութի ինչ ավելցուկներ կան մշակաբույսերում. Պիպոյան
3 տարի մոնիտորինգ չի արվել, թե ազդող նյութի ինչ ավելցուկներ կան մշակաբույսերում. Պիպոյան
Sputnik Արմենիա
Բաբկեն Պիպոյանը ՍԱՏՄ հայտարարությունն անթույլատրելի է համարում, քանի որ այնտեղ որևէ պարզաբանում չկա, որն ուղղված կլիներ հայ սպառողին։ 26.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-26T12:58+0400
2024-07-26T12:58+0400
2024-07-26T12:58+0400
հայաստան
միրգ
բանջարեղեն
բաբկեն պիպոյան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1a/78771781_0:0:1600:901_1920x0_80_0_0_00f9047aa6b2457a991b19e285c0737f.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. 2021 թվականից հետո ոչ մի մոնիտորինգ չի արվել, թե պեսցիդիտների ինչ չափաքանակ կա հայաստանյան մշակաբույսերում, մինչդեռ նախորդ տարիների տվյալները խիստ մտահոգիչ են եղել։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս հայտարարությունն արեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը` անդրադառնալով դեպի ՌԴ հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման սահմանափակումներին։Հուլիսի 19-ին Ռոսսելխոզնադզորը հայտնեց, որ հայաստանյան որոշ տնտեսվարողների կողմից արտահանվող պտուղ–բանջարեղենի մեջ հայտնաբերվել են պեստիցիդների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակը գերազանցելու դեպքեր։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին այսօր հայտարարեց, որ այժմ իրականացվում է ՀՀ–ից արտահանվող արտադրանքի նկատմամբ վերահսկողություն. արտահանման յուրաքանչյուր խմբաքանակից նմուշառվող նմուշները լաբորատոր հետազոտություն են անցնում միկրոօրգանիզմներով վարակվածության վերաբերյալ:Պիպոյանը ՍԱՏՄ հայտարարությունն անթույլատրելի է համարում, քանի որ այնտեղ որևէ պարզաբանում չկա, որն ուղղված կլիներ հայ սպառողին։Պիպոյանը նշեց, որ ռուսական «սև ցուցակում» հայտնված հայ տնտեսվարողը ՍԱՏՄ–ից որևէ գրություն չի ստացել, թե կոնկրետ ինչ խախտում է արել ու ինչը պետք է վերացնի։Նա նախորդ տարիներին արված մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ տվյալներ ներկայացրեց` նշելով, թե ինչպիսի խախտումներ է հայտնաբերել ՍԱՏՄ–ն մեր տեղական մշակաբույսերում։ Մասնավորապես 2019 թ. 13 պտուղ–բանջարեղենում լիազոր մարմինը թույլատրելի սահմանայի չափաքանակը գերազանցող 10 ազդող նյութ է հայտնաբերել։ Ամենից շատ շեղումը հայտնաբերվել է խաղողի դեպքում։2021 թվականին 34 ազդող նյութի ավելցուկ է հայտնաբերվել 14 մշակաբույսում։Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հուլիսի 25–ի նիստի ժամանակ 45 մլն դրամ հատկացրեց Հայաստանում արտադրված բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հայտնաբերման և լաբորատոր փորձաքննությունների իրականացման համար։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը չթաքցրեց, որ ՀՀ–ում բավականին երկար ժամանակ ուսումնասիրություններ չեն իրականացվել. վերջին ծրագրերն իրականացվել են 2019–22 թթ. կոնկրետ պտուղ–բանջարեղենի համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1a/78771781_141:0:1561:1065_1920x0_80_0_0_ade170ce7f26cbc4b3cc7400aa537a94.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, միրգ, բանջարեղեն, բաբկեն պիպոյան, ռուսաստան
հայաստան, միրգ, բանջարեղեն, բաբկեն պիպոյան, ռուսաստան
3 տարի մոնիտորինգ չի արվել, թե ազդող նյութի ինչ ավելցուկներ կան մշակաբույսերում. Պիպոյան
Բաբկեն Պիպոյանը ՍԱՏՄ հայտարարությունն անթույլատրելի է համարում, քանի որ այնտեղ որևէ պարզաբանում չկա, որն ուղղված կլիներ հայ սպառողին։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. 2021 թվականից հետո ոչ մի մոնիտորինգ չի արվել, թե պեսցիդիտների ինչ չափաքանակ կա հայաստանյան մշակաբույսերում, մինչդեռ նախորդ տարիների տվյալները խիստ մտահոգիչ են եղել։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս հայտարարությունն արեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը` անդրադառնալով դեպի ՌԴ հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման սահմանափակումներին։
Հուլիսի 19-ին
Ռոսսելխոզնադզորը հայտնեց, որ հայաստանյան որոշ տնտեսվարողների կողմից արտահանվող պտուղ–բանջարեղենի մեջ հայտնաբերվել են պեստիցիդների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակը գերազանցելու դեպքեր։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին այսօր հայտարարեց, որ այժմ իրականացվում է ՀՀ–ից արտահանվող արտադրանքի նկատմամբ վերահսկողություն. արտահանման յուրաքանչյուր խմբաքանակից նմուշառվող նմուշները լաբորատոր հետազոտություն են անցնում միկրոօրգանիզմներով վարակվածության վերաբերյալ:
Պիպոյանը ՍԱՏՄ հայտարարությունն անթույլատրելի է համարում, քանի որ այնտեղ որևէ պարզաբանում չկա, որն ուղղված կլիներ հայ սպառողին։
«Հայտարարության մեջ ընդամենը նշված է, որ գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակն արագ կարգավորելու համար։ Մինչդեռ իրական տվյալներ ու մոնիտորինգի արդյունքներ մինչ օրս հանրությանը չեն ներկայացվել»,– ընդգծեց նա։
Պիպոյանը նշեց, որ ռուսական «սև ցուցակում» հայտնված հայ տնտեսվարողը ՍԱՏՄ–ից որևէ գրություն չի ստացել, թե կոնկրետ ինչ խախտում է արել ու ինչը պետք է վերացնի։
Նա նախորդ տարիներին արված մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ տվյալներ ներկայացրեց` նշելով, թե ինչպիսի խախտումներ է հայտնաբերել ՍԱՏՄ–ն մեր տեղական մշակաբույսերում։ Մասնավորապես 2019 թ. 13 պտուղ–բանջարեղենում լիազոր մարմինը թույլատրելի սահմանայի չափաքանակը գերազանցող 10 ազդող նյութ է հայտնաբերել։ Ամենից շատ շեղումը հայտնաբերվել է խաղողի դեպքում։
2021 թվականին 34 ազդող նյութի ավելցուկ է հայտնաբերվել 14 մշակաբույսում։
«Այսինքն` լիազոր մարմինը փաստում է, որ վիճակը ոչ միայն չի լավացել, այլև բարդացել է։ Սակայն ամենազավեշտալին այն է, որ 2021 թվականից հետո ոչ մի մոնիտորինգ չի արվել միտումները հասկանալու համար. այդ տեղեկությունը պահել են բարձի տակ ու պարզապես մարդկանց վտանգների մասին չեն տեղեկացրել»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հուլիսի 25–ի նիստի ժամանակ
45 մլն դրամ հատկացրեց Հայաստանում արտադրված բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հայտնաբերման և լաբորատոր փորձաքննությունների իրականացման համար։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը չթաքցրեց, որ ՀՀ–ում բավականին երկար ժամանակ ուսումնասիրություններ չեն իրականացվել. վերջին ծրագրերն իրականացվել են 2019–22 թթ. կոնկրետ պտուղ–բանջարեղենի համար։