https://arm.sputniknews.ru/20240725/urartun-khvoshvor-hashvvov-partvec-banikin-78756024.html
«Ուրարտուն» խոշոր հաշվով պարտվեց «Բանիկին»
«Ուրարտուն» խոշոր հաշվով պարտվեց «Բանիկին»
Sputnik Արմենիա
«Ուրարտուի» և «Բանիկի» միջև պատասխան խաղը կայանալու է օգոստոսի 1-ին, Երևանում։ 25.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-25T23:07+0400
2024-07-25T23:07+0400
2024-07-26T12:50+0400
ուրարտու
ֆուտբոլ
կոնֆերենցիաների լիգա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1a/78769723_0:294:1500:1138_1920x0_80_0_0_3499d3f33e2db3e2bd1e485c469cb8b7.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Երևանի «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլը սկսեց Չեխիայում, որտեղ 1։5 հաշվով զիջեց «Բանիկին»։Խաղի առջին իսկ րոպեին «Բանիկի» ֆուտբոլիստները շատ մոտ էին հաջողությանը, բայց Ֆիլիպ Կուբալայի հարվածից հետո գնդակը դիպավ հայկական թիմի դարպասաձողին։ Բայց մեկնարկային ճնշումը «Բանիկի» կողմից իր արդյունքը տվեց չեխական թիմի համար։ 15-րդ րոպեին Էվերտոնը առաջ մղեց դաշտի տերերին։ Գոլը ոգևորեց չեխական թիմին, ու լրիվ հակառակը՝ հոգեբանորեն ճնշեց «Ուրարտուին»։ 22-րդ րոպեին Իրժի Բոուլան երկորդ գնդակն ուղարկեց հայկական թիմի դարպասը։ Եվ «Ուրարտուն» փլվեց։ Եվս չորս րոպե անց «Բանիկն» արդեն հաղթում էր 3։0 հաշվով։ 11 րոպեի ընթացքում «Ուրարտուն» երեք գնդակ ընդունեց սեփական դարպասը։Երկրորդ խաղակեսում «Բանիկն» արդեն շատ վստահ էր գործում ու կրկին ավելի շատ տիրում գնդակին։ «Ուրարտուի» համար շատ դժվար էր։ Թիմը ձգտում էր գոնե անառիկ պահել սեփական դարպասը ու խփել գոնե հեղինակության գնդակը։ Բայց գոլի հեղինակ դարձավ «Բանիկի» ֆուտբոլիստ Էրիկ Պրեկոպը, որն ավելի համոզիչ դարձրեց դաշտի տերերի առավելությունը։ Այսքանը բավական չէր, հանդիպման 78-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանը։ Տասը ֆուտբոլիստներով «Ուրարտուն» ևս մեկ գնդակ ընդունեց սեփական դարպասը, այս անգամ 11 մետրանոցից։ Մեր թիմին միայն հաջողվեց մրցավարի կողմից ավելացված ժամանակի ընթացքում խփել հեղինակության գնդակը։ Գոլի հեղինակ դարձավ Գևորգ Տարախչյանը՝ 1։5։«Ուրարտուի» և «Բանիկի» միջև պատասխան խաղը կայանալու է օգոստոսի 1-ին, Երևանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1a/78769723_0:180:1500:1306_1920x0_80_0_0_94b33afb0cf992c092e46c82542b837a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուրարտու, ֆուտբոլ, կոնֆերենցիաների լիգա
ուրարտու, ֆուտբոլ, կոնֆերենցիաների լիգա
«Ուրարտուն» խոշոր հաշվով պարտվեց «Բանիկին»
23:07 25.07.2024 (Թարմացված է: 12:50 26.07.2024) «Ուրարտուի» և «Բանիկի» միջև պատասխան խաղը կայանալու է օգոստոսի 1-ին, Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Երևանի «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլը սկսեց Չեխիայում, որտեղ 1։5 հաշվով զիջեց «Բանիկին»։
Խաղի առջին իսկ րոպեին «Բանիկի» ֆուտբոլիստները շատ մոտ էին հաջողությանը, բայց Ֆիլիպ Կուբալայի հարվածից հետո գնդակը դիպավ հայկական թիմի դարպասաձողին։ Բայց մեկնարկային ճնշումը «Բանիկի» կողմից իր արդյունքը տվեց չեխական թիմի համար։ 15-րդ րոպեին Էվերտոնը առաջ մղեց դաշտի տերերին։ Գոլը ոգևորեց չեխական թիմին, ու լրիվ հակառակը՝ հոգեբանորեն ճնշեց «Ուրարտուին»։ 22-րդ րոպեին Իրժի Բոուլան երկորդ գնդակն ուղարկեց հայկական թիմի դարպասը։ Եվ «Ուրարտուն» փլվեց։ Եվս չորս րոպե անց «Բանիկն» արդեն հաղթում էր 3։0 հաշվով։ 11 րոպեի ընթացքում «Ուրարտուն» երեք գնդակ ընդունեց սեփական դարպասը։
Երկրորդ խաղակեսում «Բանիկն» արդեն շատ վստահ էր գործում ու կրկին ավելի շատ տիրում գնդակին։ «Ուրարտուի» համար շատ դժվար էր։ Թիմը ձգտում էր գոնե անառիկ պահել սեփական դարպասը ու խփել գոնե հեղինակության գնդակը։ Բայց գոլի հեղինակ դարձավ «Բանիկի» ֆուտբոլիստ Էրիկ Պրեկոպը, որն ավելի համոզիչ դարձրեց դաշտի տերերի առավելությունը։ Այսքանը բավական չէր, հանդիպման 78-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանը։ Տասը ֆուտբոլիստներով «Ուրարտուն» ևս մեկ գնդակ ընդունեց սեփական դարպասը, այս անգամ 11 մետրանոցից։ Մեր թիմին միայն հաջողվեց մրցավարի կողմից ավելացված ժամանակի ընթացքում խփել հեղինակության գնդակը։ Գոլի հեղինակ դարձավ Գևորգ Տարախչյանը՝ 1։5։
«Ուրարտուի» և «Բանիկի» միջև պատասխան խաղը կայանալու է օգոստոսի 1-ին, Երևանում։