https://arm.sputniknews.ru/20240725/nvoan-jakhjakhec-maltaji-slima-uvonderersin-70-78753417.html
«Նոան» ջախջախեց Մալթայի «Սլիմա Ուոնդերերսին»՝ 7։0
«Նոան» ջախջախեց Մալթայի «Սլիմա Ուոնդերերսին»՝ 7։0
Sputnik Արմենիա
Օգոստոսի 1-ին «Սլիման» և «Նոան» կմրցեն Մալթայում, բայց այդ խաղն արդեն ինչ-որ տեղ պայմանական դեր է խաղալու։ 25.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-25T22:00+0400
2024-07-25T22:00+0400
2024-07-25T22:58+0400
«նոա» ֆուտբոլային ակումբ
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
կոնֆերենցիաների լիգա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/19/78754761_0:90:1440:900_1920x0_80_0_0_01b8e124a05268db16496a1bff047c44.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Նոան» սեփական հարկի տակ խոշոր 7։0 հաշվով հաղթեց Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերս» թիմին։«Նոան» խաղի սկզբից տիրեց նախաձեռնությանը, ու երևաց, որ հյուրերը ժամանել էին Հայաստան հիմնականում պաշտպանվելու համար։ Բայց սեփական դարպասը երկար ժամանակ անառիկ պահել «Սլիմայի» ֆուտբոլիստներին չհաջողվեց։ Հանդիպման 19-րդ րոպեին Վիրջիլ Պինսոնը տուգանայինի մատույցներից գեղեցիկ հարվածով առաջ մղեց «Նոային»։ Հյուրերը չէին հասցրել ուշքի գալ, երբ հաշիվը փոխվեց։Բայց «Նոայի» ֆուտբոլիստներն ու մասնավորապես Գրեգորիուն այդքանով չբավարարվեցին։ 56-րդ րոպեին Արտյոմ Ավանեսյանի հիանալի փոխանցումից հետո Գրեգորիուն դիպուկ հարվածով դարձավ հետ տրիկի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 4։0։ Դե հաղթողի հարցը, որոշված էր, մնում էր սպասել թե վերջնական ինչ հաշիվ կգրանցվի այս խաղում։ «Նոան» անում էր այն, ինչ որ ուզում էր։ Էրալդ Չինարին մեկ րոպեի տարբերությամբ դաձավ 5-րդ և 6-րդ գոլերի հեղինակը։ Իսկ Հելդեր Ֆերեյրան հանդիպման վերջին րոպեին «յուղոտ» վերջակետ դրեց՝ 7։0։ «Նոան» հաղթեց առաջին խաղում, և առաջին խաղի արդյունքով նաև դիմակայությունում, չնայած դա պաշտոնապես կհաստատվեի պատասխան խաղից հետո։Պատասխան հանդիպումը թիմերը անցկացնելու են մեկ շաբաթ անց Մալթայում։ Օգոստոսի 1-ին «Սլիման» և «Նոան» կմրցեն Մալթայում, բայց այդ խաղն արդեն ինչ-որ տեղ պայմանական դեր է խաղալու։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/19/78754761_0:0:1440:1080_1920x0_80_0_0_8bea2356271dd4bcd45c16a7578e3a60.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«նոա» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, կոնֆերենցիաների լիգա
«նոա» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, կոնֆերենցիաների լիգա
«Նոան» ջախջախեց Մալթայի «Սլիմա Ուոնդերերսին»՝ 7։0
22:00 25.07.2024 (Թարմացված է: 22:58 25.07.2024) Օգոստոսի 1-ին «Սլիման» և «Նոան» կմրցեն Մալթայում, բայց այդ խաղն արդեն ինչ-որ տեղ պայմանական դեր է խաղալու։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Նոան» սեփական հարկի տակ խոշոր 7։0 հաշվով հաղթեց Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերս» թիմին։
«Նոան» խաղի սկզբից տիրեց նախաձեռնությանը, ու երևաց, որ հյուրերը ժամանել էին Հայաստան հիմնականում պաշտպանվելու համար։ Բայց սեփական դարպասը երկար ժամանակ անառիկ պահել «Սլիմայի» ֆուտբոլիստներին չհաջողվեց։ Հանդիպման 19-րդ րոպեին Վիրջիլ Պինսոնը տուգանայինի մատույցներից գեղեցիկ հարվածով առաջ մղեց «Նոային»։ Հյուրերը չէին հասցրել ուշքի գալ, երբ հաշիվը փոխվեց։
Գոնսալու Գրեգորիուն մրցակցի տուգանայինի մատույցներում նպաստեց «Սլիմայի» պաշտպանից գնդակը խլելուն ու մտնելով տուգանային հրապարակ՝ Պինսոնի խփած գնդակին շատ նման գոլ հեղինակեց։ Բայց դա էլ վերջը չէր։ Երեք րոպե անց Պինսոնի փոխանցումից հետո գլխի հարվածով նա դարձավ դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 3։0։ Առաջին կեսի նման արդյունավետությամբ «Նոան» կարծես թե լուծեց այս խաղում հաղթողի հարցը, միգուցե և ապահովեց հաղթանակը դիմակայությունում։
Բայց «Նոայի» ֆուտբոլիստներն ու մասնավորապես Գրեգորիուն այդքանով չբավարարվեցին։ 56-րդ րոպեին Արտյոմ Ավանեսյանի հիանալի փոխանցումից հետո Գրեգորիուն դիպուկ հարվածով դարձավ հետ տրիկի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 4։0։ Դե հաղթողի հարցը, որոշված էր, մնում էր սպասել թե վերջնական ինչ հաշիվ կգրանցվի այս խաղում։ «Նոան» անում էր այն, ինչ որ ուզում էր։ Էրալդ Չինարին մեկ րոպեի տարբերությամբ դաձավ 5-րդ և 6-րդ գոլերի հեղինակը։ Իսկ Հելդեր Ֆերեյրան հանդիպման վերջին րոպեին «յուղոտ» վերջակետ դրեց՝ 7։0։ «Նոան» հաղթեց առաջին խաղում, և առաջին խաղի արդյունքով նաև դիմակայությունում, չնայած դա պաշտոնապես կհաստատվեի պատասխան խաղից հետո։
Պատասխան հանդիպումը թիմերը անցկացնելու են մեկ շաբաթ անց Մալթայում։ Օգոստոսի 1-ին «Սլիման» և «Նոան» կմրցեն Մալթայում, բայց այդ խաղն արդեն ինչ-որ տեղ պայմանական դեր է խաղալու։