https://arm.sputniknews.ru/20240725/hhin-eskalacivon-hretvorabanutjan-mej-nerqashelu-pvordzern-anynduneli-en-agn-adzaganqy-78748137.html
ՀՀ–ին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են. ԱԳՆ աձագանքը
ՀՀ–ին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են. ԱԳՆ աձագանքը
Sputnik Արմենիա
ՀՀ արտաքին գերատեսչությունի ևս մեկ անգամ ընդգծում են` ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և չի շեղվելու այս... 25.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-25T19:01+0400
2024-07-25T19:01+0400
2024-07-25T19:02+0400
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հայաստան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.sputniknews.ru/img/2344/76/23447699_0:0:1600:901_1920x0_80_0_0_ecdf6091beef8c07739f215345480d5f.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը Հայաստանի Հանրապետության բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունների մասին անհասկանալի են: Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։Միևնույն ժամանակ, ԱԳՆ–ից ևս մեկ անգամ ընդգծում են` Հայաստանի Հանրապետությանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են. ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և չի շեղվելու այս ռազմավարությունից:Ինչ վերաբերվում է ՀՀ ԶՈւ բարեփոխումներին, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը, ապա ՀՀ արտաքին գերատեսչությունից հիշեցնում են, որ մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում իր միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունից դուրս որևէ այլ նպատակ չունի:«Բանակի բարեփոխումների գործընթացում Հայաստանի Հանրապետությունը գործում է բացառապես միջազգային իրավունքի շրջանակներում»,– ընդգծել են նախարարությունից: ՀՀ–ն այլընտրանքներ է փնտրում, դա չի նշանակում ՌԴ-ի հետ հարաբերությունների վատացում. ՊետդեպԱԳՆ–ից նշում են նաև, որ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական խողովակներով և հրապարակային Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմ ստեղծել և համապատասխան պայմանագիր կնքել, ինչը նույնպես Ադրբեջանը թողել է անպատասխան: Այս առաջարկն է շարունակում մնալ ուժի մեջ:Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել` մասնավորապես հիշատակելով Հայաստան-ԱՄՆ վարժանքները, Ֆրանսիայից սպառազինություն ձեռք բերելը, ԵՄ-ից ռազմական օգնություն ստանալը, ու Հայաստանին մեղադրել հերթական պատերազմին նախապատրաստվելու մեջ:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2344/76/23447699_0:0:1424:1068_1920x0_80_0_0_898fbb51d2d52fb5fe58eb7c43b6ce41.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
ՀՀ–ին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են. ԱԳՆ աձագանքը
19:01 25.07.2024 (Թարմացված է: 19:02 25.07.2024) ՀՀ արտաքին գերատեսչությունի ևս մեկ անգամ ընդգծում են` ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և չի շեղվելու այս ռազմավարությունից:
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը Հայաստանի Հանրապետության բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունների մասին անհասկանալի են: Այդ մասին հայտարարություն է տարածել
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ «ՀՀ վարչապետի աշխատակազմի դիվանագիտական խողովակներով և հրապարակայնորեն արված առաջարկները սահմանային միջադեպերի և/կամ դրանց մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան–Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին՝ շարունակում են անարձագանք մնալ Ադրբեջանի կողմից: Նման մեխանիզմի գործարկումը հնարավորություն կտար պարզաբանել ցանկացած իրավիճակ և կկանխարգելեր իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը»,– ասված է հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, ԱԳՆ–ից ևս մեկ անգամ ընդգծում են` Հայաստանի Հանրապետությանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են. ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և չի շեղվելու այս ռազմավարությունից:
Ինչ վերաբերվում է ՀՀ ԶՈւ բարեփոխումներին, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը, ապա ՀՀ արտաքին գերատեսչությունից հիշեցնում են, որ մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում իր միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունից դուրս որևէ այլ նպատակ չունի:
«Բանակի բարեփոխումների գործընթացում Հայաստանի Հանրապետությունը գործում է բացառապես միջազգային իրավունքի շրջանակներում»,– ընդգծել են նախարարությունից:
ԱԳՆ–ից նշում են նաև, որ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական խողովակներով և հրապարակային Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմ ստեղծել և համապատասխան պայմանագիր կնքել, ինչը նույնպես Ադրբեջանը թողել է անպատասխան: Այս առաջարկն է շարունակում մնալ ուժի մեջ:
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել` մասնավորապես հիշատակելով Հայաստան-ԱՄՆ վարժանքները, Ֆրանսիայից սպառազինություն ձեռք բերելը, ԵՄ-ից ռազմական օգնություն ստանալը, ու Հայաստանին մեղադրել հերթական պատերազմին նախապատրաստվելու մեջ: