00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայում հաղթանակով մեկնարկեց Մոլդովայում

© Photo : press office of the FC Ararat-Armenia«Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայում հաղթանակով մեկնարկեց
«Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայում հաղթանակով մեկնարկեց - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2024
«Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայում հաղթանակով մեկնարկեց
Բաժանորդագրվել
«Արարատ-Արմենիան» լուրջ հայտ ներկայացրեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում խաղալու համար։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» մրցակցի հարկի տակ 3։0 հաշվով հաղթանակի հասավ Մոլդովայի «Զիմբրույի» նկատմամբ։
«Արարատ-Արմենիան» շատ համարձակ սկսեց արտագնա խաղը։ Մեր թիմը մի քանի վտանգավոր հարվածներով լրջորեն սպառնաց դաշտի տերերի դարպասին։ Բայց խաղի 17-րդ րոպեին միայն Ժոաու Կեյրուշի անձնուրաց խաղի շնորհիվ «Արարատ-Արմենիայի» դարպասը մնացի անառիկ, իսկ դրանից անմիջապես հետո էլ անկյունայինի փոխանցումից հետո Արսեն Բեգլարյանը հիանալի խաղաց։ Փոխարդարձ վտանգավոր պահերով թիմերը խաղը ավելի դիտարժան դարձրին։
Խաղի 22-րդ րոպեին Ալեքսիս Ռոդրիգեսը «Արարատ-Արմենիայի» համար 11 մետրանոց վաստակեց, ու Արթուր Սերոբյանը նշակետից կատարված հարվածով առաջ մղեց մեր թիմին։ Սերոբյանը պարտավոր էր նաև կրկնապատկել հաշիվը։ Տենտոն Յենեի հարվածից հետո դարպասապահը մի կերպ հետ մղեց գնդակը, բայց վրա հասած Սերոբյանը մի քանի մետրից աններելիորեն վրիպեց։ Երկրորդ գոլը, իհարկե, շատ մեծ վստահություն կհաղորդեր Վարդան Մինասյանի սաների գործողություններին։
Ընդմիջմանը «Զիմբրույի» մարզիչները եռակի փոփոխություն կատարեցին իրենց թիմի կազմում։ Հասկանալի է, որ դաշտի տերերը ձգտելու էին հետ բերել կորցրածը, բայց տեղի ունեցավ հակառակը։ Երկրորդ խաղակեսի միջնամասում հաջողության հասավ մեր թիմը ։ «Արարատ-Արմենիայի» արագ գրոհը եզրափակեց թիմի նորեկ Էրիկ Օկանսին, որի հարվածից հետո գնդակը դիպավ «Զիմբրույի» պաշտպանին ու հայտնվեց մոլդովական թիմի դարպասում։
© Photo : press office of the FC Ararat-ArmeniaԱրթուր Սերոբյանն ու Հովհաննես Հարությունյանը տոնում են առաջին գոլը ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի Մոլդովայի «Զիմբրույի» դեմ առաջին խաղում
Футболисты ФК Арарат-Армения Артур Серобян и Ованнес Арутюнян празднуют забитый гол в ворота молдавского Зимбру (25 июля 2024). Кишинев - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2024
Արթուր Սերոբյանն ու Հովհաննես Հարությունյանը տոնում են առաջին գոլը ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի Մոլդովայի «Զիմբրույի» դեմ առաջին խաղում
Երկու գնդակի առավելությունը այս խաղում արդեն լուրջ հայտ էր հաղթանակի հասնելու ոչ միայն առաջին մրցավեճում, այլ նաև դիմակայությունում ընդհանրապես։ Սակայն «Արարատ-Արմենիայի» հարձակվող Էրիկ Օկանսին երրորդ անգամ էլ ստիպեց մրցակցին խաղը վերսկսել կենտրոնից։
3։0 հաղթելով՝ «Արարատ-Արմենիան»լուրջ հայտ ներկայացրեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում խաղալու համար։Պատասխան խաղը «Արարատ-Արմենիայի» և «Զիմբրույի» միջև կայանալու է օգոստոսի 1-ին, Երևանում։
Լրահոս
0