https://arm.sputniknews.ru/20240724/eatm-n-ev-indvonezian-arevtrajin-hamadzajnagri-shurj-banakcutjunneri-nvor-pul-en-anckacrel-78705453.html
ԵԱՏՄ-ն և Ինդոնեզիան առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլ են անցկացրել
ԵԱՏՄ-ն և Ինդոնեզիան առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլ են անցկացրել
Sputnik Արմենիա
Եվրասիական հանձնաժողովում դրական են գնահատել բանակցությունների հերթական փուլի արդյունքները: 24.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-24T18:16+0400
2024-07-24T18:16+0400
2024-07-24T18:18+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ինդոնեզիա
առևտուր
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60108397_0:148:3066:1872_1920x0_80_0_0_bb207ed32b4cd76472f1539639723683.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը և Ինդոնեզիան ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների հերթական փուլն են անցկացրել, ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:Բանակցությունների հինգերորդ փուլը կայացել է հուլիսի 22-24-ը Ինդոնեզիայի Բաթու քաղաքում: ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության բաժնի պետի տեղակալ Կիրա Դանիլչևան ասել է, որ էական առաջընթաց է գրանցվել ապագա համաձայնագրի տեքստի համաձայնեցման հարցում, նախանշվել են հետագա քայլերը, որոնք անհրաժեշտ են բանակցային գործընթացն ավարտելու համար:ԵՏՀ-ն հաստատել Է ԵԱՏՄ երկրների արդյունաբերական կոոպերացիային աջակցելու առաջին հայտըԵվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդն Ինդոնեզիայի հետ բանակցություններ սկսելու մասին որոշումն ընդունել է 2022 թվականի մայիսին: Քննարկումները սկսվել են 2023 թվականի ապրիլին:ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:Հայաստանի ֆոնդային բորսան առևտրի ծավալներով դարձել է ԵԱՏՄ–ի առաջատարներից մեկը
ինդոնեզիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60108397_0:0:2732:2048_1920x0_80_0_0_3e64960c0e2b45e4f8b3b4c1d497115d.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), ինդոնեզիա, առևտուր, բանակցություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ), ինդոնեզիա, առևտուր, բանակցություն
ԵԱՏՄ-ն և Ինդոնեզիան առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլ են անցկացրել
18:16 24.07.2024 (Թարմացված է: 18:18 24.07.2024) Եվրասիական հանձնաժողովում դրական են գնահատել բանակցությունների հերթական փուլի արդյունքները:
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը և Ինդոնեզիան ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների հերթական փուլն են անցկացրել, ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Բանակցությունների հինգերորդ փուլը կայացել է հուլիսի 22-24-ը Ինդոնեզիայի Բաթու քաղաքում: ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության բաժնի պետի տեղակալ Կիրա Դանիլչևան ասել է, որ էական առաջընթաց է գրանցվել ապագա համաձայնագրի տեքստի համաձայնեցման հարցում, նախանշվել են հետագա քայլերը, որոնք անհրաժեշտ են բանակցային գործընթացն ավարտելու համար:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդն Ինդոնեզիայի հետ բանակցություններ սկսելու մասին որոշումն ընդունել է 2022 թվականի մայիսին: Քննարկումները սկսվել են 2023 թվականի ապրիլին:
ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: