00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիզաների ազատականացման թեման պարբերաբար հանվում է պահարանից. ՀՀ նախկին փոխարտգործնախարար

© SputnikԳեղամ Ղարիբջանյան
Գեղամ Ղարիբջանյան - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2024
Բաժանորդագրվել
Ցանկության դեպքում Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցով բանակցությունները կարող էին ավարտվել Վրաստանին զուգահեռ, բայց նման նպատակ չկար։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման թեման պարբերաբար դուրս է բերվում ասպարեզ` նախորդ տարվա պահածոյացված մուրաբայի պես. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը։
Հուլիսի 22-ին ԵՄ երկրների ԱԳ նախարարները հավանություն են տվել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին և աջակցության հատկացմանը:
«Իրականությունն այն է, որ այդ բանակցությունները տարիներ առաջ Հայաստանը վարում էր ԵՄ-ի հետ, և եթե չեմ սխալվում, դրանք վարում էր այն ժամանակվա փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը: Այսինքն` ցանկության դեպքում ինչպես հարևան Վրաստանում, Հայաստանում ևս այդ գործընթացը վաղուց կարող էր ավարտված համարվել»,- ասաց Ղարիբջանյանը։
Ղարիբջանյանի խոսքով՝ ԵՄ-ն այժմ ինքն այնքան խնդիրներ ունի, որ դժվար թե ծրագրի խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ։ Բացի այդ, կասկածելի է Բրյուսելի շահագրգռվածությունը այդ նախաձեռնության հարցում:
«Մեզ թելադրում են այն, ինչ ճիշտ են համարում իրենց չինովնիկները. ինչպես պետք է ապրի Հայաստանը կամ ինչ պետք է անի»,- ասաց նա։
Ենթադրյալ «ուժեղ» դեմոկրատական ​​աշխարհը, ըստ նրա, ոչինչ չի անում Ադրբեջանից հայ գերիների ազատ արձակման հարցում։
«Բայց եթե ինչ-որ մեկը հանկարծ տրորի ԼԳԲՏ ներկայացուցիչներից մեկի ոտքը, ապա ողջ Եվրոպան ոտքի կկանգնի»,- նշեց դիվանագետը։

ԵՄ դիտորդներ

Գեղամ Ղարիբջանյանի խոսքով, մինչ այժմ Հայաստանում չի գործել օտարերկրյա դիտորդների ինստիտուտը. Հայաստանը տասնամյակներ շարունակ Արցախի, պատերազմի խնդիր է ունեցել, բայց դիտորդներից որևէ մեկը ի շահ Հայաստանի չի արտահայտվել:
«Հիշեք գոնե մեկ դեպք, երբ այս կամ այն երկրների դիտորդները կամ դեսպանատները ինչ-որ հայանպաստ հայտարարությամբ հանդես գան: Եվ ցավոք, մենք անալիտիկ խումբ չունենք, որ հասկանանք, թե պատճառն ինչ է: Բայց մենք պետք է պատճառը մեր մեջ փնտրենք, ոչ թե այլ երկրների»,- նշել է Ղարիբջանյանը։
ԵՄ առաքելության դիտորդների ներկայության նպատակը Հայաստանում բացառապես աշխատելու իմիտացիա ստեղծելն է:
Դիվանագետի խոսքով՝ դիտորդներին անհրաժեշտ է մեքենաներ տրամադրել և «կարմիր բերետավորների» ուղեկցությամբ ուղարկել սահման, որպեսզի նրանք որոշեն, թե որտեղ է գտնվում Հայաստանի ինքնիշխան տարածքը։

Ռուսաստանի հետ հարաբերությունները

Հայ մտավորականության «ոսկե կորիզը», դիվանագետի խոսքով, խորհրդային տարիներից սկսած Ռուսաստանում է եղել: Բայց Ռուսաստանի Դաշնության ամենահզոր սփյուռքի ներուժը չօգտագործվեց անհրաժեշտ պահերին։
«Այսօր հաճախ են խոսում «նախկինների» մասին, բայց «նախկինները» անձնական հարաբերություններ են ունեցել Ռուսաստանի ղեկավարության հետ, և այդ հարաբերություններն օգտագործել են Հայաստանի զարգացման համար։ Ես հիշում եմ, թե ինչ մարդկանց հետ եմ շփվելու պատիվ ունեցել... Հիշեք, թե 1988-ի ազգային վերածննդի ժամանակ Հայաստանում, Արցախում ինչ աջակցություն կար ռուս մտավորականության կողմից»,- հիշեցնում է դիվանագետը հավելելով, որ մեկ անգամ չէ, որ հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի, ՆԳՆ նախկին ղեկավար և Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյի հետ։ Եվ միասին են փորձել զարգացնել երկկողմ հարաբերությունները: Ժամանակին դա տվել է իր պտուղները: Իսկ այսօր, Ղարիբջանյան գնահատամբ, Հայաստանը դարձյալ մնացել է կոտրած տաշտակի առջև։
Մեր երկիրը, ըստ նախկին փոխնախարարի, այսօր էլ շարունակում է լուրջ հետաքրքրություն ներկայացնել Ռուսաստանի համար, թեև Մոսկվայի այժմյան քաղաքականությունն այնքան էլ հասկանալի չէ։
Այդուհանդերձ, նախկին փոխնախարարը վստահ է, որ երբ ժամանակը գա, հայ ժողովուրդը կհասկանա, թե ով է իր ընկերը, ով՝ ոչ:

Սահմանազատում Վրաստանի և Ադրբեջանի հետ

Ղարիբջանյանը, ով ժամանակին համանախագահում էր հայ-վրացական սահմանազատման հանձնաժողովը, հիշում է, որ իրենք մանրակրկիտ աշխատում էին սահմանի յուրաքանչյուր սանտիմետրի վրա:
«Հանձնաժողովն իրավունք չուներ հաստատել նույնիսկ 1 սմ սահմանը. քննարկեցինք, եկանք, զեկուցեցինք ղեկավարությանը` վարչապետին, նախագահին, շարունակեցինք մեր աշխատանքը»,- հիշում է Ղարիբջանյանը` նկատելով, որ այդ ժամանակ օգտագործվել են 1920-ականների, 1938թ-ի և հետպատերազմյան (1945 թ. հետո-խմբ) քարտեզները։ Կան նաև Ադրբեջանի հետ նույն տարիների քարտեզներ։ Դրանք բոլորը Թբիլիսիում էին, քանի որ այնտեղ էր գտնվում Անդրկովկասյան ռազմական օկրուգի արխիվը։
Նախկին պաշտոնյան հիշում է, որ այն ժամանակ էլ հանձնաժողովներում եղել են վեճեր, անհամաձայնություններ, քննարկումներ։ Սակայն Վրաստանի հետ խնդրահարույց հարցերը, ըստ նրա, հաջողությամբ լուծվել են, և բարիդրացիական հարաբերությունները չեն տուժել։
«Ինձ համար՝ որպես նախկին համանախագահի, զարմանալի է, որ հիմա խոսում են Վրաստանի հետ սահմանային հարցեր քննարկելու մասին»,- ասում է Ղարիբջանյանը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, երկրների տարածքը ամրագրված է ՄԱԿ-ում՝ այն սահմաններով, որոնցով նրանք միացել են կազմակերպությանը։
«Այսօր ոչ ոք չի կարող ինքնուրույն որոշել ու տալ հող, գյուղ կամ փողոց, Սահմանադրությունը թույլ չի տալիս որևէ մեկին նման փաստաթղթի տակ ստորագրություններ դնել... Միկիտան Սաքոյի մակարդակի բանկի աշխատակիցը սահմանազատումով զբաղվելու իրավունք չունի: Այդ աշխատանքը պետք է կատարեն մասնագետները»,- ասում է Ղարիբջանյանը։

Զանգեզուրի «միջանցքը» և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը

Դիվանագետը հիշում է, որ երբ Իրանում դեսպան էր, միշտ հպարտորեն էր իր մեքենայով անցնում Սյունիքով։ Հիմա իրավիճակը փոխվել է, մարդիկ այնտեղ անհանգստացած են ապագայով։
Խոսքը, մասնավորապես, դեպի Նախիջևան «միջանցք» կառուցելու Ադրբեջանի պահանջի մասին է։
«Ստացվում է, որ Գոբլի ծրագիրն ավելի շահավետ էր, քան այսօրվա որոշ աջ միջանցք, ձախ միջանցք, միջին միջանցքները: Ի՞նչ է նշանակում միջանցք: Այսինքն՝ Հայաստանն իր ինքնիշխան տարածքում պետք է ունենա միջանցք, որ Ադրբեջանը կարողանա հանգիստ դրանով անցնե՞լ: Այնպիսի հարաբերություններ հաստատեք, որ ցանկացողը կարողանա Հայաստանի տարածքով հանգիստ գնալ-գալ այլ երկրի տարածք»,- նկատում է Ղարիբջանյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի կնքման ժամկետների վերաբերյալ հայտարարություններին, ապա, դիվանագետի խոսքով, դրանք ոչինչ չեն նշանակում, քանի դեռ ստորագրությունները դրված չեն։
Կլինի միջանցք՝ առանց «միջանցք» բառի. փորձագետը` հաղորդակցությունների ապաշրջափակման մասին
«Իրականությունն այն է, որ շատ ծանր իրավիճակ է, և որևէ բան ես չեմ կանխատեսում, չեմ էլ սպասում, որովհետև դեռ Արցախի հարց կա, դեռ Հայաստանի ինքնիշխան տարածքի հարց կա` այն Սահմանադրությամբ ու այն ակնկալիքներով, որ մենք ունենք: Ասելիքներ պիտի ունենա Հայաստանը, իսկ դրա համար պիտի ուժեղանա: Բայց այդ պիտիներից հոգնել ենք: «Պետք է»-ով չէ, կա իշխանություն, կա ընդդիմություն, և ամեն մեկն իր անելիքը պիտի անի: Իշխանությունը պետք է վերջապես հասկանա` ինքը միևնույն է, մի օր գնալու է, չկա իշխանություն, որ գնացած չլինի: Նույնը ընդդիմությունը. որակյալ մասսան պետք է ոչ թե լոզունգներով ապրի, այլ հստակ ծրագրով: Մենք պետք է հստակ ծրագիր ունենանք. ինչ են ուզում, ինչ ենք անում և ուր ենք գնում»,- արձանագրում է դիվանագետը:
Նախկին փոխարտգործնախարարը նաև ափսոսանք է հայտնում ՀՀ ներկայիս արտաքին գործերի նախարարության վիճակի համար, նկատում, որ այսօրվա երիտասարդ դիվանագետները, ովքեր վախենում են համարձակ հայտարարություններից ու քայլերից, պրոֆեսիոնալ դպրոց չեն անցել և աշխատելու փոխարեն միայն «մեծ-մեծ խոսում» են։
Լրահոս
0