https://arm.sputniknews.ru/20240724/pjuniky-zijec-hjusisajin-makedvoniaji-chempivonin-78713464.html
«Փյունիկը» պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոնին
«Փյունիկը» պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոնին
Sputnik Արմենիա
Չեմպիոնների լիգայում անհաջողության մատնված երկու թիմեր՝ «Ստրուգան» և «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայում ձգտելու են հասնել առնվազն մրցաշարի խմբային փուլ։... 24.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-24T21:03+0400
2024-07-24T21:03+0400
2024-07-24T21:05+0400
փյունիկ
հյուսիսային մակեդոնիա
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/18/78713258_0:74:2000:1199_1920x0_80_0_0_3ba12683500e6a2e3120423661bb0a01.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի– Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» մրցակցի հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգա» թիմին։Մեկական գնդակ փոխանակելուց հետո թիմերը մինչև ընդմիջում աչքի ընկան միայն գնդակի համար համառ պայքարով։ Իրական գոլային պահեր չկային, չնայած խաղադաշտում աշխատանքը ընթանում էր։Երկրորդ խաղակեսում գնդակին ավելի շատ տիրում էին Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոնի ֆուտբոլիստները, բայց «Փյունիկն» էլ պաշտպանվելով կարողանում էր արագ հակագրոհներ կազմակերպել։ Թիմերը սպառնում էին մեկմեկու դարպասին, բայց գործը արդյունավետ հարվածին չէր հասնում։ Իհարկե մերոնց գործը բարդացավ, երբ 60-րդ րոպեին Սերգեյ Վակուլենկոն հեռացվեց խաղադաշտից։ «Փյունիկն» արդեն ստիպված էր հիմնականում պաշտպանվել ու երկար ժամանակ դա բավականին լավ էր ստացվում։ Եվ երբ կարծես թե ոչ մի բան չէր սպառնում «Փյունիկի» դարպասին, Ստեֆան Սպիրովսկին հեռահար հարվածով շատ գեղեցիկ գոլ հեղինակեց ու առաջ մղեց «Ստրուգային»։Իսկ պատասխան խաղը «Փյունիկի» և «Ստրուգայի» միջև կայանալու է հուլիսի 30-ին, Երևանում։
հյուսիսային մակեդոնիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/18/78713258_0:0:2000:1501_1920x0_80_0_0_40281f7b475a70ca786f0a3d2f62d50e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փյունիկ, հյուսիսային մակեդոնիա, ֆուտբոլ, ֆուտբոլիստ
փյունիկ, հյուսիսային մակեդոնիա, ֆուտբոլ, ֆուտբոլիստ
«Փյունիկը» պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոնին
21:03 24.07.2024 (Թարմացված է: 21:05 24.07.2024) Չեմպիոնների լիգայում անհաջողության մատնված երկու թիմեր՝ «Ստրուգան» և «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայում ձգտելու են հասնել առնվազն մրցաշարի խմբային փուլ։ Սակայն թիմերից միայն մեկը դիմակայության ավարտից հետո նման հնարավորություն կունենա։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի– Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» մրցակցի հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգա» թիմին։
«Ստրուգայի» հետ արտագնա հանդիպումը շատ վատ սկսվեց Հայաստանի չեմպիոնի համար։ Արդեն 7-րդ րոպեին դաշտի տերերը 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին ու առաջ անցան հաշվի մեջ։ Սակայն «Փյունիկը» չընկճվեց ու շարունակեց ուղիներ փնտրել դեպի մրցակցի դարպասը, ու խաղի 20-րդ րոպեին արդեն «Ստրոգայի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց։ Անկյունայինը իրացնելուց հետո Խոսե Կարաբալյոյի նկատմամբ դաշտի տերերը խախտեցին կանոնները։ Լուկաս Վիլելան դիպուկ էր նշակետից՝ 1։1։
Մեկական գնդակ փոխանակելուց հետո թիմերը մինչև ընդմիջում աչքի ընկան միայն գնդակի համար համառ պայքարով։ Իրական գոլային պահեր չկային, չնայած խաղադաշտում աշխատանքը ընթանում էր։
Երկրորդ խաղակեսում գնդակին ավելի շատ տիրում էին Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոնի ֆուտբոլիստները, բայց «Փյունիկն» էլ պաշտպանվելով կարողանում էր արագ հակագրոհներ կազմակերպել։ Թիմերը սպառնում էին մեկմեկու դարպասին, բայց գործը արդյունավետ հարվածին չէր հասնում։
Իհարկե մերոնց գործը բարդացավ, երբ 60-րդ րոպեին Սերգեյ Վակուլենկոն հեռացվեց խաղադաշտից։ «Փյունիկն» արդեն ստիպված էր հիմնականում պաշտպանվել ու երկար ժամանակ դա բավականին լավ էր ստացվում։ Եվ երբ կարծես թե ոչ մի բան չէր սպառնում «Փյունիկի» դարպասին, Ստեֆան Սպիրովսկին հեռահար հարվածով շատ գեղեցիկ գոլ հեղինակեց ու առաջ մղեց «Ստրուգային»։
Տասը ֆուտբոլիստներով խաղալով կես ժամից մի փոքր ավելի, «Փյունիկը» պարտվեց նվազագույն հաշվով։ Դիմակայությունում ամեն ինչ կվճռվի պատասխան խաղի ընթացքում։
Իսկ պատասխան խաղը «Փյունիկի» և «Ստրուգայի» միջև կայանալու է հուլիսի 30-ին, Երևանում։