00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ինձ փրկելու կարիք չկա». Wildberries-ի հիմնադիրը՝ ստեղծված իրավիճակի մասին

Բաժանորդագրվել
Տատյանա Բակալչուկը և նրա ամուսինը՝ Վլադիսլավը, իրենց ամուսնության և բիզնեսի վերաբերյալ հեռակա կարգով հայտարարություններ են փոխանակել:
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը հերքել է ամուսնու՝ Վլադիսլավի հայտարարությունները՝ հայկական ծագում ունեցող գործարարներ Ռոբերտ և Լևան Միրզոյանների կողմից ընկերությունը զավթելու մասին: Այս մասին նա հայտարարել Է Telegram-ում հրապարակած իր տեսաուղերձում։
Ավելի վաղ Վլադիսլավը հայտարարել էր, որ ապրիլին Տատյանան հեռացել է տնից, իսկ ինքն ամռանը հեռացվել է Wildberries-ում աշխատանքից, ուստի Russ ընկերության հետ Wildberries-ի միաձուլման գործարքի կապակցությամբ նրան «փաստի առաջ են կանգնեցրել»։ Վլադիսլավի խոսքով՝ ընթանում է ընկերության ռեյդերային զավթումը։ Նա օգնության համար դիմել Է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին, որը խոստացել է պաշտպանել օրինական բիզնեսը և կնոջը վերադարձնել ընտանիք:
Բակալչուկն իր հերթին հավաստիացրել է, որ ոչ մի զավթում չկա, իսկ իր մոտ ամեն ինչ լավ է և ինքը «պատանդ» կամ «Կովկասի գերուհի» չի դարձել: Նա ակնարկել է, որ երեխաներին չի լքել։

«Ես ոչ մեկից չեմ թաքնվում և ոչինչ չեմ թաքցնում։ Փոքր երեխաները մայրիկիս հետ այժմ արձակուրդում են, իսկ մեծերին անձամբ գնացքով նախորդ օրն այլ քաղաք եմ ճանապարհել։ Ես գտնվում եմ Մոսկվայում, որտեղ էլ աշխատում եմ», - նշել է Բակալչուկը։

Առցանց հարթակի հիմնադիրը նշել է, որ Վլադիսլավն իսկապես տնօրինում է բաժնետոմսերի 1%-ը, սակայն չի մասնակցում ընկերության կառավարմանը: Բակալչուկը հայտնել է, որ վերջերս թիմի հետ որոշում է կայացրել վերափոխվելու անհրաժեշտության մասին՝ աճի և զարգացման տեմպերը պահպանելու համար:
«Գործարքն ամբողջությամբ հավանության է արժանացել։ Ինձ ոչ մեկից փրկել պետք չէ։Ինչի համար և ինչ նպատակով է Վլադիսլավը մոլորեցնում այլ մարդկանց, ում կողմից և ինչ նպատակով է հորինվել անհասկանալի արշավանքով պատմությունը՝ ինձ համար մեծ առեղծված է», - նշել է Բակալչուկը։
Նա նաև ափսոսանք է հայտնել, որ Վլադիսլավը որոշել է հանրայնացնել իրենց ընտանեկան խնդիրները: Նրա խոսքով՝ յուրաքանչյուրմարդու անձնական կյանքն այդ մարդու գործն է։
«Ուրախ կլինեմ, եթե ինձ թույլ տան անձնական կյանքի մանրամասները չբարձրաձայնել։ Այնուամենայնիվ, ես հաստատում եմ ամուսնալուծության գործընթացի սկիզբը», – ընդգծել է Բակալչուկը։
Ոմն Լևան վերցրե՞լ է «Wildberries»-ը. Կադիրովը խոստացել է օգնել Բակալչուկին
Ավելի վաղ Վլադիսլավը հաստատել էր, որ իրեն է պատկանում կնոջ ընկերության բաժնետոմսերի միայն 1 %-ը: Բայց նա կարծում է, որ ամուսնալուծության դեպքում, ամուսնական պայմանագրի բացակայության հիմքով, ամուսինների միջև գույքը պետք է հավասար կիսվի։ Տղամարդը մտադիր է դատարանի միջոցով ստանալ իր գույքային մասը, սակայն հույս ունի, որ գործը դրան չի հասնի:
Գործարարը հայտարարել է, որ ընկերությունների միավորումը «համաձայնեցված էր ամուսնու հետ», և նա ներկա է գտնվել միավորված ընկերության նոր կառուցվածի թոփ-մենեջմենթի շնորհանդեսին: Գրառմանը նա կցել է լուսանկար, որում պատկերված են Բակալչուկները և Ռոբերտ Միրզոյանը։
Readovka տելեգրամ-ալիքըհայտնում է, որ Russ Outdoor-ը գրանցված է Բրիտանական Վիրգինյան կղզիներում, բայց ներկայում անցել է ռուսական իրավազորության ներքո: Լրատվականը նշումէ, որ տվյալ ընկերությունն ու Wildberries-ը հիմնել են «РВБ» համատեղ ձեռնարկությունը, որտեղ իսկապես հոսում են օնլայն առևտրի հարթակի ակտիվները։ Նոր ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 20 մլն ռուբլի․ արդեն իսկ նրա կառավարման ոլորտ են անցել Wildberries-ի մի շարք ֆիրմաներ։
Հիշեցնենք, որ Wildberries-ը հունիսի 18-ին հայտարարել է Russ արտաքին գովազդի օպերատորի հետ միավորվելու մասին։ Այն ժամանակ Բակալչուկը հայտնել էր, որ կգլխավորի միավորված ընկերությունը, իսկ գործարքի մանրամասների մասին խոստացել էր պատմել Դաշնային հակամենաշնորհային ծառայության հետ համաձայնեցումից հետո: Նա ավելացրել էր, որ միավորումը չի ազդի Wildberries-ի աշխատանքի վրա:
Միրզոյան եղբայրները՝ Ռոբերտը և Լևանը, գովազդի ռուսական շուկայում գործում են արդենշատ երկար ժամանակ։ Ավագ եղբայրը՝ Ռոբերտը, ծնվել է Թբիլիսիում, 2002 թվականից աշխատում է ռուսական գովազդային շուկայում. այդ ժամանակ նա ստեղծել է «Վերա-Օլիմպ» ընկերությունը։ Հենց նա է ղեկավարում Russ Outdoor-ը 2019 թվականից։
Լրահոս
0