https://arm.sputniknews.ru/20240724/futbvolistnery-qishnev-en-meknel-nakhakhaghajin-grafiki-kvoptagujn-khakhtumvov-ararat-armenia-78680118.html
Ֆուտբոլիստները Քիշնև են մեկնել նախախաղային գրաֆիկի կոպտագույն խախտումով. «Արարատ-Արմենիա»
Ֆուտբոլիստները Քիշնև են մեկնել նախախաղային գրաֆիկի կոպտագույն խախտումով. «Արարատ-Արմենիա»
Sputnik Արմենիա
Ֆուտբոլային ակումբը վստահեցնում է, որ տոմսերը ձեռք են բերել ընդհանուր հիմունքներով։ 24.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-24T11:23+0400
2024-07-24T11:23+0400
2024-07-24T11:23+0400
հայաստան
արարատ–արմենիա
ֆուտբոլիստ
ինքնաթիռ
քիշնև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/06/56318294_0:97:1600:997_1920x0_80_0_0_afcdfeb4893deacf9b7eba72fe7bc886.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հերքում է, թե Երևան-Քիշնև թռիչքի մի քանի տասնյակ ուղևորներ չեն կարողացել ինքնաթիռ նստել իրենց պատճառով։ Ֆուտբոլային ակումբը պաշտոնական հաղորդագրություն է տարածել։Հուլիսի 23-ին գրել էինք, որ Երևան-Քիշնև-Երևան չվերթի մի քանի տասնյակ ուղևորներ չեն կարողացել մեկնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը հայտնել էր, որ օդանավի փոփոխությունը տեղի է ունեցել (ավելի փոքր ինքնաթիռ է ժամանել) օպերացիոն անհրաժեշտությամբ պայմանավորված։ Չմեկնած ուղևորներից մեկը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ «ինքնաթիռից դուրս մնացած» ուղևորների փոխարեն թռիչքով մեկնել են «Արարատ-Արմենիա» ակումբի ֆուտբոլիստները։Ակումբից խնդրում են չշահարկել իրենց անունը։Նշենք, որ «Արարատ-Արմենիան» Քիշնևում Հայաստանը ներկայացնում է ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում` հյուրընկալվելով տեղի «Զիմբրուին»:Հավելենք, որ մեզ հետ զրույցում «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը հայտնել էր, որ օդանավի փոփոխությունից հետո համակարգն ավտոմատ կերպով է ուղևորներին տեղաբաշխել տարողունակությամբ ավելի փոքր ինքնաթիռում։ Դա է պատճառը, որ եղել են դեպքեր, երբ նույն ընտանիքի անդամներից մի քանիսը մեկնել են, մյուսները՝ ոչ։
քիշնև
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/06/56318294_0:0:1423:1067_1920x0_80_0_0_1a8b0169d6da133402b1c6ae0f1977d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ–արմենիա, ֆուտբոլիստ, ինքնաթիռ, քիշնև
հայաստան, արարատ–արմենիա, ֆուտբոլիստ, ինքնաթիռ, քիշնև
Ֆուտբոլիստները Քիշնև են մեկնել նախախաղային գրաֆիկի կոպտագույն խախտումով. «Արարատ-Արմենիա»
Ֆուտբոլային ակումբը վստահեցնում է, որ տոմսերը ձեռք են բերել ընդհանուր հիմունքներով։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հերքում է, թե Երևան-Քիշնև թռիչքի մի քանի տասնյակ ուղևորներ չեն կարողացել ինքնաթիռ նստել իրենց պատճառով։ Ֆուտբոլային ակումբը պաշտոնական
հաղորդագրություն է տարածել։
«Այն տեղեկությունները, թե որոշ ուղևորներ մեր պատճառով դուրս են մնացել չվերթից, բացարձակ չեն համապատասխանում իրականությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հուլիսի 23-ին գրել էինք, որ
Երևան-Քիշնև-Երևան չվերթի մի քանի տասնյակ ուղևորներ չեն կարողացել մեկնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը հայտնել էր, որ օդանավի փոփոխությունը տեղի է ունեցել (ավելի փոքր ինքնաթիռ է ժամանել) օպերացիոն անհրաժեշտությամբ պայմանավորված։ Չմեկնած ուղևորներից մեկը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ «ինքնաթիռից դուրս մնացած» ուղևորների փոխարեն թռիչքով մեկնել են «Արարատ-Արմենիա» ակումբի ֆուտբոլիստները։
Ակումբը հայտնում է, որ իրենք տոմսերը ձեռք են բերել նախօրոք՝ ընդհանուր հիմունքներով։ Իրենց անձնակազմը բոլորի պես ստիպված է եղել մոտ 4.5 ժամ սպասել, ուշացումով ու փաստացի նախախաղային գրաֆիկի կոպտագույն խախտումով մեկնել Քիշնև։
Ակումբից խնդրում են չշահարկել իրենց անունը։
Նշենք, որ «Արարատ-Արմենիան» Քիշնևում Հայաստանը ներկայացնում է ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում` հյուրընկալվելով տեղի «Զիմբրուին»:
Հավելենք, որ մեզ հետ զրույցում «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը հայտնել էր, որ օդանավի փոփոխությունից հետո համակարգն ավտոմատ կերպով է ուղևորներին տեղաբաշխել տարողունակությամբ ավելի փոքր ինքնաթիռում։ Դա է պատճառը, որ եղել են դեպքեր, երբ նույն ընտանիքի անդամներից մի քանիսը մեկնել են, մյուսները՝ ոչ։