00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկաններին բռնության ենթարկելու համար 2 անձ կալանավորվել է. ՔԿ

Կալանք - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2024
Կալանք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վիճաբանության մասնակիցները, հայհոյանքներ հնչեցնելով, սկսել են քաշքշել և հարվածներ հասցնել ոստիկանության աշխատակիցներին։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ոստիկաններին բռնության ենթարկելու համար 7 անձի մեղադրանք է ներկայացվել։ Նրանցից 2–ը կալանավորվել են, մյուս 5–ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և նրանք ազատ են արձակվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 18–ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում խնջույքի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել Գառնիի և Աբովյանի ոստիկանապետների մասնակցությամբ։ Չարենցավանում խնջույքի ժամանակ մարդիկ իրար ծեծել են ու երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, սկսվել է իրարանցում` խնջույքի մասնակիցները սկսել են ծեծել ոստիկանության պաշտոնյաներին։
Պարզվել է, որ հուլիսի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 12-րդ փողոցի 48-50-րդ հասցեում գտնվող հողատարածքի դիմացի հատվածում Աբովյան քաղաքի և Արամուս բնակավայրի բնակիչ հանդիսացող, 17–45 տարեկան 7 անձինք, ինքնությունը չպարզված մոտ 100 այլ անձանց հետ վիճաբանել և հնչեցրել են հայհոյանքներ՝ խախտելով շրջակայքում բնակվող անձանց անդորրը:
Ոստիկանության Աբովյանի բաժնի 11 ծառայողներ մեկնել են դեպքի վայր և պահանջել դադարեցնել վիճաբանությունը, հայհոյանքներ չհնչեցնել։ Մինչդեռ վիճաբանության մասնակիցները, շարունակելով իրենց գործողությունները, հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին:
«Ոստիկանության աշխատակիցները փորձել են ձերբակալել նրանցից ոմանց։ Վիճաբանության մասնակիցները, հայհոյանքներ հնչեցնելով, սկսել են քաշքշել և հարվածներ հասցնել ոստիկանության աշխատակիցներին, ինչի արդյունքում վերջիններից մեկն իր մոտ գտնվող հաշվեցուցակային ինքնաձիգով նախազգուշական երեք կրակոց է արձակել օդ։ Արամուս բնակավայրի բնակիչները, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դիտավորությամբ հարվածներ են հասցրել ոստիկանության մի քանի ծառայողներին»,– ասված է հաղորդագրության մեջ:
7 անձի ներկայացվել է մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը)։ Նրանցից ոստիկանության ծառայողների նկատմամբ առերևույթ բռնություն կատարած 2 անձանց՝ Արամուսի բնակիչներին, մեղադրանք է ներկայացվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Լրահոս
0