https://arm.sputniknews.ru/20240723/pataskhan-tvokivojin-mvoskvan-kargeli-tshapvoniaji-13-qaghaqacu-mutqy-rusastan-78669599.html
Պատասխան Տոկիոյին. Մոսկվան կարգելի Ճապոնիայի 13 քաղաքացու մուտքը Ռուսաստան
Պատասխան Տոկիոյին. Մոսկվան կարգելի Ճապոնիայի 13 քաղաքացու մուտքը Ռուսաստան
Sputnik Արմենիա
Ցուցակում խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ են։ 23.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-23T21:39+0400
2024-07-23T21:39+0400
2024-07-23T21:40+0400
ռուսաստան
ճապոնիա
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/785/48/7854876_0:0:3072:1728_1920x0_80_0_0_b65cef05c4ff5bcad4afaabd2c15524d.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ի պատասխան Տոկիոյի պատժամիջոցների` Մոսկվան արգելում է Ճապոնիայի 13 քաղաքացու մուտքը Ռուսաստան, որոնց թվում են «Toyota Motor»-ի վարչության նախագահը և «Rakuten» շոփինգ հարթակի հիմնադիրը։ Տեղեկությունը հայտնել են ՌԴ արտգործնախարարությունից։Ռուսաստանի պատժամիջոցների ցուցակում են նաև Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Տանակա Ակիհիկոն, ինչպես նաև ճապոնական խոշոր ընկերությունների թոփ մենեջերները:Պետդեպը խոստովանել Է ՌԴ պաշտպանական արդյունաբերության հաջողությունը պատժամիջոցների ֆոնինԱվելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ելույթ ունենալով Նոր մեդիաների փառատոնում, հայտարարել էր, որ ճապոնական ավտոարդյունաբերությունը դժվար թե կարողանա վերադառնալ ռուսական շուկա, որտեղից հեռացել Է ԱՄՆ-ից կախվածություն ունեցող ճապոնական իշխանությունների կիրառած պատժամիջոցների պատճառով, որոնք վնասում են հենց իրենց:2022 թվականի մարտից Ճապոնիան անհատական պատժամիջոցներ է սահմանել 1070 ռուսաստանցու դեմ, որոնցից 331-ը Ղրիմից են և նոր տարածաշրջաններից․ ևս 847 ընկերությունների և կազմակերպությունների ակտիվներ (ընդամենը 310, որից 17-ը՝ Ղրիմից և նոր տարածաշրջաններից) սառեցվել են, սահմանվել է նաև արտահանման 537 արգելք։ՀՕՊ-ն ավելի քան 20 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ղրիմի և Սև ծովի երկնքում. ՌԴ ՊՆ
ճապոնիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/785/48/7854876_218:0:2949:2048_1920x0_80_0_0_e1b61e1bf01c099493be6b746571b5b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ճապոնիա, պատժամիջոցներ
ռուսաստան, ճապոնիա, պատժամիջոցներ
Պատասխան Տոկիոյին. Մոսկվան կարգելի Ճապոնիայի 13 քաղաքացու մուտքը Ռուսաստան
21:39 23.07.2024 (Թարմացված է: 21:40 23.07.2024) Ցուցակում խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ են։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ի պատասխան Տոկիոյի պատժամիջոցների` Մոսկվան արգելում է Ճապոնիայի 13 քաղաքացու մուտքը Ռուսաստան, որոնց թվում են «Toyota Motor»-ի վարչության նախագահը և «Rakuten» շոփինգ հարթակի հիմնադիրը։ Տեղեկությունը հայտնել են ՌԴ արտգործնախարարությունից։
«Ռազմական հատուկ ռազմական գործողության հետ կապված՝ մեր երկրի նկատմամբ Ճապոնիայի շարունակվող պատժամիջոցային գործողություններին պատասխան միջոցառումների շրջանակում որոշվել է անժամկետ արգելել Ճապոնիայի հետևյալ քաղաքացիների մուտքը Ռուսաստան` ...Միկիտանի Հիրոսի՝ «Rakuten» կորպորացիայի հիմնադիր, Տոյեդա Ակիո՝ «Toyota Motor»-ի վարչության նախագահ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի պատժամիջոցների ցուցակում են նաև Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Տանակա Ակիհիկոն, ինչպես նաև ճապոնական խոշոր ընկերությունների թոփ մենեջերները:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ելույթ ունենալով Նոր մեդիաների փառատոնում, հայտարարել էր, որ ճապոնական ավտոարդյունաբերությունը դժվար թե կարողանա վերադառնալ ռուսական շուկա, որտեղից հեռացել Է ԱՄՆ-ից կախվածություն ունեցող ճապոնական իշխանությունների կիրառած պատժամիջոցների պատճառով, որոնք վնասում են հենց իրենց:
2022 թվականի մարտից Ճապոնիան անհատական պատժամիջոցներ է սահմանել 1070 ռուսաստանցու դեմ, որոնցից 331-ը Ղրիմից են և նոր տարածաշրջաններից․ ևս 847 ընկերությունների և կազմակերպությունների ակտիվներ (ընդամենը 310, որից 17-ը՝ Ղրիմից և նոր տարածաշրջաններից) սառեցվել են, սահմանվել է նաև արտահանման 537 արգելք։