https://arm.sputniknews.ru/20240723/kubani-kvovkas-navahangstum-ats-nery-hardzakvel-en-lastanavi-vra-ka-zvoh-ev-tuzhatsner-78638613.html
Կուբանի «Կովկաս» նավահանգստում ԱԹՍ-ները հարձակվել են լաստանավի վրա. կա զոհ և տուժածներ
Կուբանի «Կովկաս» նավահանգստում ԱԹՍ-ները հարձակվել են լաստանավի վրա. կա զոհ և տուժածներ
Sputnik Արմենիա
Հարձակման արդյունքում հրդեհ է բռնկվել. այն տեղային է, կրակի տարածման վտանգ չկա։ 23.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-23T11:47+0400
2024-07-23T11:47+0400
2024-08-19T14:53+0400
անօդաչու թռչող սարք (աթս)
դրոն
կուբան
զոհ
ուկրաինա
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0a/41884788_0:158:3077:1889_1920x0_80_0_0_42433553bb758483bf15ab379140b250.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը այսօր առավոտյան Կուբանի «Կովկաս» նավահանգստում հարձակվել են լաստանավի վրա, կա զոհ և տուժածներ անձնակազմի անդամների և նավահանգստի աշխատակիցների շարքերից։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևը։Հարձակման արդյունքում հրդեհ է բռնկվել։ Մարզպետի խոսքով՝ հրդեհը տեղային է, կրակի տարածման վտանգ չկա։«Ցավոք, անձնակազմի անդամների և նավահանգստի աշխատակիցների շրջանում կան տուժածներ և մեկ զոհ։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում հարազատներին և մտերիմներին»,-հավելել է նա։Տարածաշրջանի ղեկավարը նշել է, որ տուժածներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում։ ՀՕՊ-ն ավելի քան 20 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ղրիմի և Սև ծովի երկնքում. ՌԴ ՊՆՕպերատիվ ծառայությունների տվյալներով՝ ԱԹՍ-ի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, հինգը տուժել են, բոլորը ՌԴ քաղաքացիներ են:Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները:
կուբան
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0a/41884788_174:0:2903:2047_1920x0_80_0_0_8f84c9412d4e8dabcefe26247f73fcfe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անօդաչու թռչող սարք (աթս), դրոն, կուբան, զոհ, ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս), դրոն, կուբան, զոհ, ուկրաինա
Կուբանի «Կովկաս» նավահանգստում ԱԹՍ-ները հարձակվել են լաստանավի վրա. կա զոհ և տուժածներ
11:47 23.07.2024 (Թարմացված է: 14:53 19.08.2024) Հարձակման արդյունքում հրդեհ է բռնկվել. այն տեղային է, կրակի տարածման վտանգ չկա։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը այսօր առավոտյան Կուբանի «Կովկաս» նավահանգստում հարձակվել են լաստանավի վրա, կա զոհ և տուժածներ անձնակազմի անդամների և նավահանգստի աշխատակիցների շարքերից։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևը։
«Կիևի ռեժիմը կրկին ահաբեկչության փորձ է ձեռնարկել Կրասնոդարի երկրամասի տարածքում։ Այսօր առավոտյան անօդաչու թռչող սարքերը հարձակվել են «Կովկաս» նավահանգստում կանգնած լաստանավի վրա: Այժմ տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները»,-նշել է Կոնդրատևը Telegram-ալիքում։
Հարձակման արդյունքում հրդեհ է բռնկվել։ Մարզպետի խոսքով՝ հրդեհը տեղային է, կրակի տարածման վտանգ չկա։
«Ցավոք, անձնակազմի անդամների և նավահանգստի աշխատակիցների շրջանում կան տուժածներ և մեկ զոհ։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում հարազատներին և մտերիմներին»,-հավելել է նա։
Տարածաշրջանի ղեկավարը նշել է, որ տուժածներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում։
Օպերատիվ ծառայությունների տվյալներով՝ ԱԹՍ-ի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, հինգը տուժել են, բոլորը ՌԴ քաղաքացիներ են:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: