https://arm.sputniknews.ru/20240723/erevanum-barekargvel-e-hajrenakan-mets-paterazmi-tarinerin-zvohvats-pivonerneri-hushardzany-78670396.html
Երևանում բարեկարգվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված պիոներների հուշարձանը
Երևանում բարեկարգվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված պիոներների հուշարձանը
Sputnik Արմենիա
Նախագծի շրջանակում բարեկարգվում և մաքրվում են հայ-ռուսական հարաբերությունները խորհրդանշող հուշարձանների տարածքները: 23.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-23T22:09+0400
2024-07-23T22:09+0400
2024-07-23T22:12+0400
հայաստան
երևան
«ռոսսոտրուդնիչեստվո»
հուշարձան
հայրենական մեծ պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/17/78667785_0:109:1280:830_1920x0_80_0_0_e72a61a58d536828622a857088404600.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ռոսսոտրուդնիչեստվոյի հայաստանյան ներկայացուցչության «Հոգատարություն հիշողության հանդեպ» հատուկ նախագծի շրջանակում Երևանում բարեկարգվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված պիոներների հուշարձանը: Տեղեկությունը հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։Հատուկ նախագծի շրջանակում կատարվում է հայ-ռուսական հարաբերությունների և ընդհանուր պատմության խորհրդանիշ հուշարձանների տարածքների բարեկարգում և մաքրում:«Այս հուշարձանը մեր նախնիների հերոսության և անձնվիրության խորհրդանիշն է, և մեր խնդիրն է այն պահպանել պատշաճ վիճակում՝ ապագա սերունդների համար»,- ասել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ծրագրի և երիտասարդական նախագծերի համակարգող Դավիթ Մալխասյանը:Հուշարձանի բարեկարգման գործում Ռոսսոտրուդնիչեստվոյի կամավորներին աջակցել է «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական կազմակերպության պատանի կամավորների ջոկատը:«Պետք է միշտ հիշել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում մենք՝ եղբայրական ժողովուրդներս, կողք կողքի ենք կռվել և հաղթել։ Մենք ապրել ենք միասին խաղաղ ու գլուխներս բարձր», - ընդգծել է պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը։Հայաստանի Մարշալ Բաղրամյանի անվան Վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանն էլ նշել է, որ կարևոր է հիշել և գնահատել Հայրենական մեծ պատերազմի հերոսների ներդրումն ընդհանուր ապագայում և այդ արժեքները փոխանցել հաջորդ սերունդներին: Նրա խոսքով՝ նման միջոցառումները ոչ միայն օգնում են լավ վիճակում պահել հուշարձանները, այլև նպաստում են երիտասարդների շրջանում հայրենասիրության և պատմության նկատմամբ հարգանքի ձևավորմանը։«Խելացի քաղաքներ» ՀՀ–ում. ինչ ծրագրեր ունի Տարածաշրջանային համագործակցության խորհուրդը
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/17/78667785_143:0:1280:853_1920x0_80_0_0_3af44a9cbeab273db5a031fafcf940fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, «ռոսսոտրուդնիչեստվո», հուշարձան, հայրենական մեծ պատերազմ
հայաստան, երևան, «ռոսսոտրուդնիչեստվո», հուշարձան, հայրենական մեծ պատերազմ
Երևանում բարեկարգվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված պիոներների հուշարձանը
22:09 23.07.2024 (Թարմացված է: 22:12 23.07.2024) Նախագծի շրջանակում բարեկարգվում և մաքրվում են հայ-ռուսական հարաբերությունները խորհրդանշող հուշարձանների տարածքները:
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ռոսսոտրուդնիչեստվոյի հայաստանյան ներկայացուցչության «Հոգատարություն հիշողության հանդեպ» հատուկ նախագծի շրջանակում Երևանում բարեկարգվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված պիոներների հուշարձանը: Տեղեկությունը հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Հատուկ նախագծի շրջանակում կատարվում է հայ-ռուսական հարաբերությունների և ընդհանուր պատմության խորհրդանիշ հուշարձանների տարածքների բարեկարգում և մաքրում:
«Այս հուշարձանը մեր նախնիների հերոսության և անձնվիրության խորհրդանիշն է, և մեր խնդիրն է այն պահպանել պատշաճ վիճակում՝ ապագա սերունդների համար»,- ասել է
Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ծրագրի և երիտասարդական նախագծերի համակարգող Դավիթ Մալխասյանը:
Հուշարձանի բարեկարգման գործում Ռոսսոտրուդնիչեստվոյի կամավորներին աջակցել է «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական կազմակերպության պատանի կամավորների ջոկատը:
«Պետք է միշտ հիշել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում մենք՝ եղբայրական ժողովուրդներս, կողք կողքի ենք կռվել և հաղթել։ Մենք ապրել ենք միասին խաղաղ ու գլուխներս բարձր», - ընդգծել է պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը։
Հայաստանի Մարշալ Բաղրամյանի անվան Վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանն էլ նշել է, որ կարևոր է հիշել և գնահատել Հայրենական մեծ պատերազմի հերոսների ներդրումն ընդհանուր ապագայում և այդ արժեքները փոխանցել հաջորդ սերունդներին: Նրա խոսքով՝ նման միջոցառումները ոչ միայն օգնում են լավ վիճակում պահել հուշարձանները, այլև նպաստում են երիտասարդների շրջանում հայրենասիրության և պատմության նկատմամբ հարգանքի ձևավորմանը։