00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևան-Քիշնև չվերթի շուրջ 50 ուղևորի թույլ չեն տվել մեկնել․ «FlyOne»-ը մեկնաբանել է

© Photo : Facebook / FLY ONE ArmeniaСамолет авиакомпании Fly One
Самолет авиакомпании Fly One - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2024
Բաժանորդագրվել
Ավիաընկերության խորհրդի նախագահի խոսքով՝ յուրաքանչյուր ուղևորի հետ այս պահին անհատական աշխատանք է տարվում խնդիրը կարգավորելու համար։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik․ Երևան-Քիշնև-Երևան չվերթի մի քանի տասնյակ ուղևորներ չեն կարողացել մեկնել, քանի որ օդանավի փոփոխություն է եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը՝ ընդգծելով, որ օդանավի փոփոխությունը տեղի է ունեցել օպերացիոն անհրաժեշտությամբ պայմանավորված։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ կապ էր հաստատել ժամը 15։00-ի չվերթով Երևանից Քիշնև մեկնող ուղևորներից մեկը՝ նշելով, որ իրեն և ևս շուրջ 50 ուղևորի չի թույլատրվել օդանավ բարձրանալ, և որևէ բացատրություն կամ հիմնավորում չի ներկայացվել։
«Նմանօրինակ իրավիճակների համար ավիաընկերությունն ունի հստակ քաղաքականություն, ավիաընկերության ներկայացուցիչներն օդանավակայանում բոլոր ուղևորներին ներկայացրել են բոլոր հնարավոր տարբերակները»,- նշեց Անանյանը։
Նրա խոսքով՝ ամառվա այս շրջանում նման խնդիրներ լինում են բոլոր ավիաընկերությունների հետ։ Խնդիրը զուտ գործառնական-տեխնիկական է։
«Քանի որ չվերթն իրականացնող ինքնաթիռի տարողունակությունը եղել է ավելի փոքր, քան նախորդ օդանավինը, որոշ ուղևորների առաջարկվել է չվերթի ժամկետի փոփոխություն այսօրվա՝ ավելի ուշ ժամի համար կամ հետագա՝ այլ չվերթերի»,- հավելեց նա։
Անանյանը նշեց, որ յուրաքանչյուր ուղևորի հետ անհատական աշխատանք է տարվում խնդիրը կարգավորելու համար։
Մեկնաբանելով այն հարցը, թե ինչպես է ստացվել, որ նույն ընտանիքի մի քանի անդամի թույլատրել են թռչել, մյուսներին՝ ոչ, Անանյանը նշեց՝ քանի որ տեղի է ունեցել օդանավի փոփոխություն, ուղևորների տեղաբաշխումը համակարգն ավտոմատ կերպով է իրականացրել։
Նշենք, որ Sputnik Արմենիա զանգահարած ուղևորը նաև հայտնել էր, որ չմեկնած ուղևորների փոխարեն թռիչքով մեկնել են «Արարատ-Արմենիա» ակումբի ֆուտբոլիստները։ Վերջին պահին ուղևորների մի մասի տեղերում նստեցրել են մարզիկներին։
Հավելենք, որ ըստ «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակի՝ ավիաընկերության Երևան-Քիշնև հաջորդ թռիչքը նախատեսված է 01։00-ին, ևս մեկը` հուլիսի 24-ին, կրկին 15։00-ին։
Մեզ հետ զրույցում ուղևորներից մեկը հայտնեց, որ չմեկնած ուղևորներից մի քանիսին առաջարկվել է մեկնել հուլիսի 24-ի թռիչքով, մյուսներին՝ հուլիսի 26-ի։
Լրահոս
0