00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեմոկրատական կուսակցությունը հաղթեց Թրամփին, Քամալա Հարիսը կհաղթի՞ կուսակցությանը

© AP Photo / Jacquelyn MartinՔամալա Հարիսը
Քամալա Հարիսը - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2024
Քամալա Հարիսը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Այն, ինչ տեղի ունեցավԱմերիկայում, նախագահի և նրա Դեմոկրատական կուսակցության առճակատման արդյունքն էր։
Եկեք անկեղծ լինենք՝ եթե Ջո Բայդենը զգար, որ կուսակցությունը, թեկուզ մեծ վերապահումներով, սատարում է իրեն, կյանքում դուրս չէր գա նախընտրական մրցավազքից։ Բայց երբ նախագահը վերջնականապես հասկացավ, որ օգոստոսին կայանալիք համագումարում իր հեղինակավոր կուսակիցները կարող են, ինչպես ասում են, ապստամբություն բարձրացնել նավի վրա՝ կանխազգալով, որ նավապետը բոլորին տանում է դեպի կործանում, նա ուղղակի ստիպված էր համակերպվելու այն մտքի հետ, որ կուսակցությունն իրեն այլևս չի սատարում, թեև կարելի է երևի ենթադրել, որ Բայդենը հիմա էլ համոզված է, որ ինքը այն միակ տղամարդն է, որը կարող էր հաղթել Թրամփին և փրկել երկիրն աղետից։
Խոստովանեմ, որ այսպես կոչված՝ «թավշյա հեղափոխությունից» հետո հաճախ եմ մտածել՝ ախր, եթե այն ժամանակ՝ 2018-ին, Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցությունում էլ գտնվեին մի փոքր ավելի համարձակ ու հեռատես մարդիկ, որոնք անկեղծորեն, բացեիբաց կասեին երրորդ նախագահին. «Երկու ժամկետը բավ է, պետք չի փչացնել կենսագրությունը վարչապետացավով, ախր դա հղի է անկանխատեսելի հետևանքներով ոչ միայն Հայաստանի, այլև Ղարաբաղի համար», կարծում եմ, Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ կանսար բանականության ձայնին, և Հայաստանի պատմությունը բոլորովին այլ հունով կընթանար։ Բայց, ավաղ, որքան էլ դա տխուր է, իշխող կուսակցությունում սթափ մտածող և հայրենիքի ապագայի հանդեպ սրտացավ վերաբերմունք ունեցող մարդկանց քիչ թե շատ պատկառելի խումբ այդպես էլ չհայտնվեց։ Ափսոս։
Համաձայնե՛ք, մեզ մոտ ընդհանրապես շատ դժվար կամ նույնիսկ անհնար է պատկերացնել, որ որևէ լուրջ կուսակցություն կարողանա ինչ-որ բանում դույզն իսկ շեղվել իր լիդերի գծած ուղուց, առավել ևս հակառակվել նրան։ Բայց դուք այդ կուսակցությունների անդամներին լսեք՝ «մեզ մոտ ներկուսակցական դեմոկրատիա է, էնքան բուռն ենք վիճաբանում, որ սենյակի պատերն են քանդվում»։ Հավատում եմ, որ վիճաբանում եք, բայց չէ՞ որ վերջում անշեղորեն կատարում եք շեֆի հրահանգը։ Ժիրինովսկին էլ էր պառլամենտում գոռգոռում ու ինչ ասես ասում իշխանությունների հասցեին, բայց միշտ քվեարկում էր այնպես, ինչպես ուզում էր իշխանությունը։
Այժմ Քամալա Հարիսի թիվ մեկ խնդիրն է՝ թույլ չտալ, որ նախագահի դեմ ընդվզած դեմոկրատները ընդվզեն նաև իր դեմ։ Առայժմ կարծես թե հաջողվում է. նախընտրական պայքարից հրաժարվելու մասին Բայդենի հայտարարությունից հետո ոչ ոք ցանկություն չի հայտնել մրցակցել Քամալա Հարիսի հետ, թեև դեռ օրեր առաջ բազմաթիվ մարդկանց անուններ էին շրջանառվում։ Ճիշտ է` Բարաք և Միշել Օբամաները, ինչպես նաև Կոնգրեսի ստորին պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին չեն շտապել իրենց աջակցությունը հայտնել փոխնախագահին, բայց ընդհանուր առմամբ Քամալա Հարիսի դեմ արտահայտվողներ էլ չկան։
Սա, իհարկե, այդ կնոջ վաստակը չէ, պարզապես դեմոկրատները, որոնցից շատերը հաստատ Հարիսին թույլ ու անհաջող թեկնածու են համարում, այնուամենայնիվ հրաշալի հասկանում են՝ հիմա, երբ ընտրություններին ընդամենը մոտ 100 օր է մնացել, տարբեր թեկնածուների շուրջ բանավեճերը կարող են ներկուսակցական պատերազմի վերածվել, իսկ դա դեմոկրատների պարտության սկիզբն է։
Նվիրատուների հարցում էլ կարծես թե պրոբլեմ չկա, ընդհակառակը` այս կինը, որը նոր է սկսում իր ընտրարշավը, միանգամից կարող է տնօրինել մի քանի հարյուր միլիոն դոլար, որոնք արդեն տրամադրված էին Բայդենին։ Իսկապես, շատերն են երևի անկեղծորեն նախանձում Հարիսին։ 4 տարի առաջ էլ էր ուզում նախագահ դառնալ, բայց վարկանիշը ցածր էր, ելույթները՝ անհաջող, ծրագիրը՝ անհրապույր, փողը՝ անբավարար, և մի քանի ամսից կամովին հանեց թեկնածությունը՝ հասկանալով, որ ոչ մի շանս չունի։ Հետո, երբ Բայդենը հայտարարեց, որ 2024-ին էլ է մասնակցելու ընտրություններին, Հարիսը հասկացավ, որ նախագահ դառնալու երազանքը կարող է փորձել իրականացնել 2028 թվականից ոչ շուտ։

Եվ հանկարծ… Ջո Բայդենը, որի մասին բոլորն ասում էին, թե հալից ընկած է, զարմացրեց ամերիկացիներին և թափով պտտեցրեց Քամալա Հարիսի բախտի անիվը։ Հիմա այդ անիվի ճանապարհին կա ընդամենը մեկ տղամարդ, բայց ինչպիսի տղամարդ՝ Դոնալդ Թրամփը, որը, ի դեպ, դեմոկրատների կին թեկնածուին հաղթելու փորձ ունի. 2016 թվականին պարտության է մատնել Հիլարի Քլինթոնին, այն էլ այն դեպքում, երբ Բիլ Քլինթոնի տիկնոջ վարկանիշը, ըստ հարցումների, ավելի բարձր էր։

Այո՛, Քամալա Հարիսը նախագահի առաջին կին թեկնածուն չէ, բայց, ինչպես նշում է մեկնաբաններից մեկը, առաջին կինն է, որը թեկնածու է դառնում պարզապես հանգամանքների բերումով։
Լրահոս
0