https://arm.sputniknews.ru/20240722/mek-gisherva-yntacqum-rusastani-erknqum-vochnchacvel-e-75-anodachu-trchvogh-sarq--rd-pn-78579239.html
Մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի երկնքում ոչնչացվել է 75 անօդաչու թռչող սարք․ ՌԴ ՊՆ
Մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի երկնքում ոչնչացվել է 75 անօդաչու թռչող սարք․ ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ Ռոստովի մարզի երկնքում կալանվել և ոչնչացվել է 47 անօդաչու թռչող սարք: 22.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-22T08:51+0400
2024-07-22T08:51+0400
2024-08-19T14:53+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
անօդաչու թռչող սարք (աթս)
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733801_98:90:1375:808_1920x0_80_0_0_f9ce8f7b9a41e8c04195d18dcb6b98c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցներն անցած գիշերվա ընթացքում ոչնչացրել են 75 ուկրաինական անօդաչու թռչող սարք ՌԴ տարբեր շրջաններում։ Այսմասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները:Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022-ի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է այն մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից: Դրա համար, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733801_268:0:1345:808_1920x0_80_0_0_b061b6c6c6ce71814dd13b2e33a6cad9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)
Մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի երկնքում ոչնչացվել է 75 անօդաչու թռչող սարք․ ՌԴ ՊՆ
08:51 22.07.2024 (Թարմացված է: 14:53 19.08.2024) ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ Ռոստովի մարզի երկնքում կալանվել և ոչնչացվել է 47 անօդաչու թռչող սարք:
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցներն անցած գիշերվա ընթացքում ոչնչացրել են 75 ուկրաինական անօդաչու թռչող սարք ՌԴ տարբեր շրջաններում։ Այսմասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշերվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձի ժամանակ ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից կալանվել և ոչնչացվել են 47 ԱԹՍ Ռոստովի, մեկը՝ Բելգորոդի, մեկը՝ Վորոնեժի, մեկը՝ Սմոլենսկի մարզերի և ութը՝ Կրասնոդարի երկրամասի երկնքում, ինչպես նաև 17 ԱԹՍ Սև և Ազովի ծովերի ջրային տարածքների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները:
Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022-ի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է այն մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից: Դրա համար, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։