https://arm.sputniknews.ru/20240722/eth-n-hastatel-e-eatm-erkrneri-ardjunaberakan-kvovoperaciajin-ajakcelu-arajin-hajty-78623725.html
ԵՏՀ-ն հաստատել Է ԵԱՏՄ երկրների արդյունաբերական կոոպերացիային աջակցելու առաջին հայտը
ԵՏՀ-ն հաստատել Է ԵԱՏՄ երկրների արդյունաբերական կոոպերացիային աջակցելու առաջին հայտը
Sputnik Արմենիա
Առաջին հաստատված նախագիծը վերաբերում է ռուսական «Տիտան Պոլիմեր» ձեռնարկությանը։ 22.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-22T20:06+0400
2024-07-22T20:06+0400
2024-07-22T20:06+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ)
նախագիծ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/03/68169585_0:133:1280:853_1920x0_80_0_0_17943678bc7771b8bb4a9971b9cd17a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) հաստատել է կոոպերացիոն նախագծի ֆինանսավորման առաջին հայտը, որը ներկայացրել է «Գազպրոմբանկը»։ Այդ մասին նշվել է արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի ժամանակ, որը նախագահել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եվրասիական տնտեսական միության երկրների կողմից արդյունաբերական կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության մեխանիզմը պատրաստ է գործարկման, և արդեն ստացվել է առաջին հայտը:Նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվել է ԵԱՏՄ բյուջեի հաշվին արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցության նոր մեխանիզմին մասնակցելու բիզնեսի առաջին հայտը:Նախագծի շրջանակներում նախատեսվում է ԵԱՏՄ երկրների ձեռնարկությունների կոոպերացիոն մասնակցություն տեխնոլոգիական սարքավորումների մատակարարումների մասով:«Նախագիծը թույլ կտա միության երկրների միջև համագործակցություն հաստատել տեխնոլոգիական սարքավորումների մատակարարման հարցում՝ էլեկտրատեխնիկական, կաթսայատան և հակահրդեհային։ Դրա իրականացման արդյունքում կստեղծվի քիմիական արդյունաբերության ներմուծման փոխարինման ժամանակակից համալիր»,– նշել է Բարսեղյանը։Հիշեցնենք` ՌԴվարչապետ Միխայիլ Միշուստինն ավելի վաղ հայտնել էր, որ առաջիկա 5 տարիներին ԵԱՏՄ-ն 1,8 մլրդ ռուբլի (ընթացիկ փոխարժեքով մոտ 19,8 մլն դոլար) կհատկացնի արդյունաբերական կոոպերացիային աջակցելու համար:Առաջին 5 տարիներին ծրագիրն իրականացվելու է թեստային ռեժիմով: Ֆինանսավորումը կավելանա, եթե արդյունքները հուսադրող լինեն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/03/68169585_143:0:1280:853_1920x0_80_0_0_6fc8bc58e0fe0839f109c3c3d64c7a6b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ), նախագիծ
եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ), նախագիծ
ԵՏՀ-ն հաստատել Է ԵԱՏՄ երկրների արդյունաբերական կոոպերացիային աջակցելու առաջին հայտը
Առաջին հաստատված նախագիծը վերաբերում է ռուսական «Տիտան Պոլիմեր» ձեռնարկությանը։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) հաստատել է կոոպերացիոն նախագծի ֆինանսավորման առաջին հայտը, որը ներկայացրել է «Գազպրոմբանկը»։ Այդ մասին նշվել է արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի ժամանակ, որը նախագահել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը։ Տեղեկությունը հայտնում է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ Եվրասիական տնտեսական միության երկրների կողմից արդյունաբերական կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության մեխանիզմը պատրաստ է գործարկման, և արդեն ստացվել է առաջին հայտը:
Նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվել է ԵԱՏՄ բյուջեի հաշվին արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցության նոր մեխանիզմին մասնակցելու բիզնեսի առաջին հայտը:
«Գազպրոմբանկ» ԲԲԸ–ի ներկայացրած հայտը վերաբերում է ռուսական «Տիտան Պոլիմեր» ՍՊԸ–ի նախագծին:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է ԵԱՏՄ երկրների ձեռնարկությունների կոոպերացիոն մասնակցություն տեխնոլոգիական սարքավորումների մատակարարումների մասով:
«Նախագիծը թույլ կտա միության երկրների միջև համագործակցություն հաստատել տեխնոլոգիական սարքավորումների մատակարարման հարցում՝ էլեկտրատեխնիկական, կաթսայատան և հակահրդեհային։ Դրա իրականացման արդյունքում կստեղծվի քիմիական արդյունաբերության ներմուծման փոխարինման ժամանակակից համալիր»,– նշել է Բարսեղյանը։
Հիշեցնենք` ՌԴվարչապետ Միխայիլ Միշուստինն ավելի վաղ հայտնել էր, որ առաջիկա 5 տարիներին ԵԱՏՄ-ն 1,8 մլրդ ռուբլի (ընթացիկ փոխարժեքով մոտ 19,8 մլն դոլար) կհատկացնի արդյունաբերական կոոպերացիային աջակցելու համար:Առաջին 5 տարիներին ծրագիրն իրականացվելու է թեստային ռեժիմով: Ֆինանսավորումը կավելանա, եթե արդյունքները հուսադրող լինեն: