https://arm.sputniknews.ru/20240722/eghvardi-mvot-inqnatiry-kvortsanvel-e-kursant-armen-khachatrjani-het-2-rd-trichqi-yntacqum-qk-78610296.html
Եղվարդի մոտ ինքնաթիռը կործանվել է կուրսանտ Արմեն Խաչատրյանի հետ 2-րդ թռիչքի ընթացքում. ՔԿ
Եղվարդի մոտ ինքնաթիռը կործանվել է կուրսանտ Արմեն Խաչատրյանի հետ 2-րդ թռիչքի ընթացքում. ՔԿ
Sputnik Արմենիա
ՀՀ ՊՆ N զորամասից առգրավվել են վարույթի համար նշանակություն ունեցող նյութեր և փաստաթղթեր, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ։ 22.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-22T17:15+0400
2024-07-22T17:15+0400
2024-07-22T17:27+0400
հայաստան
եղվարդ
ինքնաթիռ
կործանում
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/13/78510233_0:0:1398:787_1920x0_80_0_0_b584de097d92a7c092b313c52daf9da9.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Եղվարդ քաղաքի մոտակայքում ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «ՅԱԿ-52» ինքնաթիռը վթարի է ենթարկվել կուրսանտ Արմեն Խաչատրյանի հետ 2–րդ թռիչքի ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ինքնաթիռը կործանվել է հուլիսի 19–ին` ժամը 09։30-ին, կործանման հետևանքով 2 մարդ է մահացել` ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը։Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի 4-րդ մասով (ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Ձևավորվել է քննչական խումբ:Դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատանյութագիտական, դատաբժշկական բնագավառների փորձագետների մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում անհրաժեշտ փորձաքննություններ նշանակելու նպատակով վերցվել են նմուշներ։Բացի այդ, կատարվել է դիակների արտաքին զննում, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ։ ՀՀ ՊՆ N զորամասից առգրավվել են վարույթի համար նշանակություն ունեցող նյութեր և փաստաթղթեր, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, այդ թվում պարզվել և հարցաքննվել են դեպքին ականատես անձինք։Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են մեծածավալ քննչական և վարութային այլ գործողություններ՝ վթարի պատճառները, սահմանված կարգով ինքնաթիռի շահագործման թույլատրելիության, տեխնիկական պահանջներին համապատասխանության, անհրաժեշտ զննություններն անցած լինելու և վթարին հանգեցրած հնարավոր այլ գործոնները պարզելու ուղղությամբ։Բացառիկ կադրեր ինքնաթիռի կործանման վայրից. ի՞նչ է կատարվում Եղվարդի մոտակայքում
եղվարդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/13/78510233_30:0:1271:931_1920x0_80_0_0_de5ddb4c63ddb4425a8bc40a1a171796.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եղվարդ, ինքնաթիռ, կործանում, հհ քննչական կոմիտե
հայաստան, եղվարդ, ինքնաթիռ, կործանում, հհ քննչական կոմիտե
Եղվարդի մոտ ինքնաթիռը կործանվել է կուրսանտ Արմեն Խաչատրյանի հետ 2-րդ թռիչքի ընթացքում. ՔԿ
17:15 22.07.2024 (Թարմացված է: 17:27 22.07.2024) ՀՀ ՊՆ N զորամասից առգրավվել են վարույթի համար նշանակություն ունեցող նյութեր և փաստաթղթեր, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Եղվարդ քաղաքի մոտակայքում ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «ՅԱԿ-52» ինքնաթիռը վթարի է ենթարկվել կուրսանտ Արմեն Խաչատրյանի հետ 2–րդ թռիչքի ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ
ինքնաթիռը կործանվել է հուլիսի 19–ին` ժամը 09։30-ին, կործանման հետևանքով
2 մարդ է մահացել` ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը։
«Այդ օրը նույն ինքնաթիռով տեղի է ունեցել 4 ուսումնավարժական թռիչք։ Բոլոր նշված թռիչքներն իրականացվել են հրահանգիչ-օդաչու, ավագ լեյտենանտ 26–ամյա Արմեն Իսախանյանի մասնակցությամբ, իսկ արդեն վթարը տեղի է ունեցել կուրսանտ 20–ամյա Արմեն Խաչատրյանի հետ 2–րդ թռիչքի ընթացքում»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրությունում։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի 4-րդ մասով (ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Ձևավորվել է քննչական խումբ:
Դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատանյութագիտական, դատաբժշկական բնագավառների փորձագետների մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում անհրաժեշտ փորձաքննություններ նշանակելու նպատակով վերցվել են նմուշներ։
Բացի այդ, կատարվել է դիակների արտաքին զննում, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ։ ՀՀ ՊՆ N զորամասից առգրավվել են վարույթի համար նշանակություն ունեցող նյութեր և փաստաթղթեր, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, այդ թվում պարզվել և հարցաքննվել են դեպքին ականատես անձինք։
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են մեծածավալ քննչական և վարութային այլ գործողություններ՝ վթարի պատճառները, սահմանված կարգով ինքնաթիռի շահագործման թույլատրելիության, տեխնիկական պահանջներին համապատասխանության, անհրաժեշտ զննություններն անցած լինելու և վթարին հանգեցրած հնարավոր այլ գործոնները պարզելու ուղղությամբ։