https://arm.sputniknews.ru/20240722/berdum-vardavar-e-kam-inchu-en-ajstegh-tvony-bvolvoric-ush-nshum-78606745.html
Բերդում Վարդավառ է, կամ ինչու են այստեղ տոնը բոլորից ուշ նշում
Բերդում Վարդավառ է, կամ ինչու են այստեղ տոնը բոլորից ուշ նշում
Sputnik Արմենիա
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում Վարդավառը նշում են տարին երկու անգամ՝ մեկը՝ բոլորի հետ, մեկն էլ` առանձին՝ հուլիսի 20-ին հաջորդող առաջին կիրակի օրը։ Սա էլ`... 22.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-22T19:15+0400
2024-07-22T19:15+0400
2024-07-22T19:15+0400
ֆոտոշարք
լուսանկարներ
լուսանկար
հայաստան
տավուշ
վարդավառ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/16/78601046_0:41:1600:941_1920x0_80_0_0_735b5babde3976983e63fb17145d660e.jpg
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում Վարդավառը նշում են տարին երկու անգամ՝ մեկը՝ բոլորի հետ, մեկն էլ` առանձին՝ հուլիսի 20-ին հաջորդող առաջին կիրակի օրը։ Սա էլ` ոչ բոլոր գյուղերում։ Օրինակ` սահմանամերձ Չինարիում և Այգեձորում Վարդավառը նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը։ Օրը տարբեր է, բայց տոնի կարևորությունն ու մեծ շուքով նշելու սովորույթը տարածաշրջանի բոլոր գյուղերին է հատուկ։ Այստեղ Վարդավառը համեմատում են Նոր տարվա հետ ու ասում՝ այս մեկին ավելի մեծ շուքով են պատրաստվում ու սպասում։ Հատուկ այս օրվա առթիվ անգամ գյուղից դուրս ապրողներն են գալիս։Sputnik Արմենիայի թիմն այս տարի մասնակցել է Չինչին գյուղում անցկացված Վարդավառին։ Տոնի ամենագունեղ, կոլորիտային դրվագները՝ մեր ֆոտոշարքում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/16/78601046_180:0:1600:1065_1920x0_80_0_0_c74ebc9d58f90da713569c3d0554df79.jpg Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆոտոշարք, լուսանկարներ, լուսանկար, фото, հայաստան, տավուշ, վարդավառ
ֆոտոշարք, լուսանկարներ, լուսանկար, фото, հայաստան, տավուշ, վարդավառ
Բերդում Վարդավառ է, կամ ինչու են այստեղ տոնը բոլորից ուշ նշում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում
Վարդավառը նշում են տարին երկու անգամ՝ մեկը՝ բոլորի հետ, մեկն էլ` առանձին՝ հուլիսի 20-ին հաջորդող առաջին կիրակի օրը։ Սա էլ` ոչ բոլոր գյուղերում։
Օրինակ` սահմանամերձ Չինարիում և Այգեձորում Վարդավառը նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը։ Օրը տարբեր է, բայց տոնի կարևորությունն ու մեծ շուքով նշելու սովորույթը տարածաշրջանի բոլոր գյուղերին է հատուկ։ Այստեղ Վարդավառը համեմատում են Նոր տարվա հետ ու ասում՝ այս մեկին ավելի մեծ շուքով են պատրաստվում ու սպասում։ Հատուկ այս օրվա առթիվ անգամ գյուղից դուրս ապրողներն են գալիս։
Sputnik Արմենիայի թիմն այս տարի մասնակցել է Չինչին գյուղում անցկացված Վարդավառին։ Տոնի ամենագունեղ, կոլորիտային դրվագները՝ մեր ֆոտոշարքում։
© Sputnik / Aram Nersesyan Բերդի տարածաշրջանում Վարդավառ են նշում
Բերդի տարածաշրջանում Վարդավառ են նշում
© Sputnik / Aram Nersesyan Տոնի առթիվ ավանդական ուտեստներ են պատրաստում. պարտադիրների շարքից է սաջի վրա եփված կարտոֆիլը, ինչպես այստեղ են ասում՝ ծիպուլը
Տոնի առթիվ ավանդական ուտեստներ են պատրաստում. պարտադիրների շարքից է սաջի վրա եփված կարտոֆիլը, ինչպես այստեղ են ասում՝ ծիպուլը
© Sputnik / Aram Nersesyan Վարդավառի տոնակատարությունն ուղեկցվում է երգ ու պարով
Վարդավառի տոնակատարությունն ուղեկցվում է երգ ու պարով
© Sputnik / Aram Nersesyan Նախատոնակին ևս ավանդական ուտեստներ են պատրաստվում
Նախատոնակին ևս ավանդական ուտեստներ են պատրաստվում
© Sputnik / Aram Nersesyan Գայանե Կլեկչյանն է, որը փորձում է նոր կյանք տալ տեղի վարդավառյան ավանդույթներին
Գայանե Կլեկչյանն է, որը փորձում է նոր կյանք տալ տեղի վարդավառյան ավանդույթներին
© Sputnik / Aram Nersesyan Նախօրեին երիտասարդ աղջիկները սար են բարձրանում՝ վրթիվերի ծաղիկներ հավաքելու
Նախօրեին երիտասարդ աղջիկները սար են բարձրանում՝ վրթիվերի ծաղիկներ հավաքելու
© Sputnik / Aram Nersesyan Ծաղիկներ են փնջում տոնի համար
Ծաղիկներ են փնջում տոնի համար
© Sputnik / Aram Nersesyan Շնիկը նույնպես դարձավ Վարդավառի ավանդական տոնակատարության մասնակից
Շնիկը նույնպես դարձավ Վարդավառի ավանդական տոնակատարության մասնակից
© Sputnik / Aram Nersesyan Վրթիվերի կոչվող ծաղիկներից բացի, փնջերում այլ ծաղիկներ էլ կարող են լինել, բայց գլխավոր հերոսը հենց վրթիվերն է
Վրթիվերի կոչվող ծաղիկներից բացի, փնջերում այլ ծաղիկներ էլ կարող են լինել, բայց գլխավոր հերոսը հենց վրթիվերն է
© Sputnik / Aram Nersesyan Վրթիվերի կոչվող ծաղիկներից բացի, փնջերում այլ ծաղիկներ էլ կարող են լինել, բայց գլխավոր հերոսը հենց վրթիվերն է
Վրթիվերի կոչվող ծաղիկներից բացի, փնջերում այլ ծաղիկներ էլ կարող են լինել, բայց գլխավոր հերոսը հենց վրթիվերն է
© Sputnik / Aram Nersesyan Գայանե Կլեկչյանը՝ դաշտային ծաղիկները ձեռքում
Գայանե Կլեկչյանը՝ դաշտային ծաղիկները ձեռքում
© Sputnik / Aram Nersesyan Սարում «ծաղկային բերքահավաքը» հաջող ստացվեց
Սարում «ծաղկային բերքահավաքը» հաջող ստացվեց
© Sputnik / Aram Nersesyan Ծաղիկները հավաքելուց հետո աղբյուրի մոտ են գնում՝ փնջելու, գլխի ծաղկեփնջեր հյուսելու, խաչփնջեր կապելուзднование Вардавара в Берде
Ծաղիկները հավաքելուց հետո աղբյուրի մոտ են գնում՝ փնջելու, գլխի ծաղկեփնջեր հյուսելու, խաչփնջեր կապելուзднование Вардавара в Берде
© Sputnik / Aram Nersesyan Խաչփնջերը փորձում են ջրով տալ կամ ջրով օծել
Խաչփնջերը փորձում են ջրով տալ կամ ջրով օծել
© Sputnik / Aram Nersesyan Երեկոյան նախատոնակի խրախճանքը շարունակվում է
Երեկոյան նախատոնակի խրախճանքը շարունակվում է
© Sputnik / Aram Nersesyan Փաթիր կամ շամշադինյան լավաշ են թխում
Փաթիր կամ շամշադինյան լավաշ են թխում
© Sputnik / Aram Nersesyan Շամշադինյան լավաշը տնական պանրի հետ անմահական է
Շամշադինյան լավաշը տնական պանրի հետ անմահական է
© Sputnik / Marianna Paytyan Տիկին Գայանեն ավանդական փսալի է պատրաստում
Տիկին Գայանեն ավանդական փսալի է պատրաստում
© Sputnik / Marianna Paytyan Փսալին կամ թերթերուկը թխվում է սաջի վրա
Փսալին կամ թերթերուկը թխվում է սաջի վրա
© Sputnik / Aram Nersesyan Վարդավառի օրն ընդունված է, որ երեխաները ճանապարհ փակեն վարորդներից «մաքսատուրք» պահանջելու համար
Վարդավառի օրն ընդունված է, որ երեխաները ճանապարհ փակեն վարորդներից «մաքսատուրք» պահանջելու համար
© Sputnik / Aram Nersesyan Վարորդը երեխային «վարդավառյան մաքսատուրք» է վճարում
Վարորդը երեխային «վարդավառյան մաքսատուրք» է վճարում
© Sputnik / Aram Nersesyan Աղջիկները հաշվում են օրվա ընթացքում իրենց աշխատածը
Աղջիկները հաշվում են օրվա ընթացքում իրենց աշխատածը
© Sputnik / Aram Nersesyan Տոնի պարտադիր անելիքներից է անտառներում, աղբյուրների մոտ զբոսախնջույքներ կազմակերպելը
Տոնի պարտադիր անելիքներից է անտառներում, աղբյուրների մոտ զբոսախնջույքներ կազմակերպելը
© Sputnik / Aram Nersesyan Ուտել-խմելուց հետո ջրախաղի հերթն է
Ուտել-խմելուց հետո ջրախաղի հերթն է
© Sputnik / Aram Nersesyan Ուրախ ջրախաղին մեծ ու փոքր են միանում
Ուրախ ջրախաղին մեծ ու փոքր են միանում
© Sputnik / Aram Nersesyan Վարդավառյան ջրոցիին չոր մարդ չպետք է լինի
Վարդավառյան ջրոցիին չոր մարդ չպետք է լինի
© Sputnik / Aram Nersesyan Ջրից չոր դուրս չեկավ նաև Sputnik Արմենիայի թղթակից Մարիաննան
Ջրից չոր դուրս չեկավ նաև Sputnik Արմենիայի թղթակից Մարիաննան
© Sputnik / Aram Nersesyan Վարդավառյան ջրոցին Չինչին գյուղում ամենագեղատեսիլ վայրերից մեկում է՝ Քարագլխում
Վարդավառյան ջրոցին Չինչին գյուղում ամենագեղատեսիլ վայրերից մեկում է՝ Քարագլխում
© Sputnik / Aram Nersesyan Վարդավառը Բերդում
© Sputnik / Aram Nersesyan Վարդավառը Բերդում
© Sputnik / Aram Nersesyan Գայանե Կլեկչյանը՝ ջրոցիից հետո
Գայանե Կլեկչյանը՝ ջրոցիից հետո