00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկյան պարադոքս. Բայդենի հեռանալը շահեկա՞ն է Թրամփի համար, թե՞ ճիշտ հակառակը

© AFP 2024 / ANDREW CABALLERO-REYNOLDSԴոնալդ Թրամփի և Ջո Բայդենի հեռուստաբանավեճը
Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի հեռուստաբանավեճը - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2024
Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի հեռուստաբանավեճը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ամերիկյան լրատվամիջոցներից մեկի մեկնաբանը կատակել է. «Փաստորեն Աստված երկրորդ անգամ միջամտեց մեր նախագահական ընտրություններին»։
Իսկապես, երբ մի քանի օր առաջ նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ արձակված գնդակն ընդամենը մի փոքր վնասեց Դոնալդ Թրամփի ականջը, նա հայտարարեց. «Աստծո ձեռքը շեղեց գնդակի ուղղությունը, և ուրեմն նա ցանկանում է, որ ես հաղթեմ»։ Իսկ երբ կիրակի օրը մյուս թեկնածուն՝ նախագահ Ջո Բայդենը, անսալով բազմաթիվ հորդորներին, վերջապես համաձայնեց դուրս գալ նախընտրական պայքարից, բոլորը հիշեցին նրա հայտնի հայտարարությունը. «Միայն Աստված կարող է ինձ ստիպել հրաժարվել ընտրապայքարից»։

Մնում է երկու հարց պարզել՝ ո՞վ կփոխարինի Ջո Բայդենին, և արդյոք հաղթելու շանս ունի՞ այդ առայժմ անհայտ փոխարինողը։ Ճիշտ է` Թրամփի կողմնակիցները հիմա, ըստ երևույթին, լրջորեն խորհում են մեկ այլ հարցի շուրջ՝ իսկ արդյոք Բայդենի հեռանալը շահեկա՞ն է կրկին նախագահ դառնալ երազող նախկին նախագահի համար։ Չէ՞ որ Թրամփի նախընտրական արշավի հիմնական թեզերից մեկը սա էր՝ մի′ ընտրեք ծեր ու տկար մարդուն, որը չի կողմնորոշվում տարածության մեջ, անընդհատ ընկնում է ինքնաթիռ բարձրանալիս և նույնիսկ Զելենսկուն Պուտինի հետ է շփոթում։

Այս փաստարկը աշխատում էր անխափան։ Մինչդեռ Բայդենի հասցեին հնչեցրած մնացած մեղադրանքները բավական վիճահարույց են, որովհետև նույնիսկ նրա հակառակորդներն ընդունում են, որ Բայդենը շատ բան է արել Ամերիկայի համար, իսկ հայտնի դերասան Ջորջ Քլունին խոստովանել է. «Ես սիրում եմ Ջո Բայդենին։ Սիրում եմ նրան որպես սենատորի, որպես փոխնախագահի և նախագահի… Սակայն միակ ճակատամարտը, որը նա ի զորու չէ շահել՝ ճակատամարտն է ընդդեմ ժամանակի»։
Հիմա արդեն ժամանակի դեմ մրցավազքը պիտի փորձի շահել ողջ Դեմոկրատական կուսակցությունը, քանզի մինչև համագումարը, որում պետք է վերջնականապես հաստատվի Դեմոկրատների թեկնածուն, ընդամենը մի քանի շաբաթ է մնացել։ Բազմաթիվ գործիչների անուններ են շրջանառվում, բայց ախր, նրանց դեռ պետք է ճանաչելի դարձնել, հանրահռչակել, ինչպես սկսել են ասել մեզ մոտ՝ Հայաստանում։ Հենց այդ պատճառով էլ վերլուծաբանների և քաղաքագետների զգալի մասը համոզված է՝ Թրամփի դեմ պետք է առաջադրել այն կնոջը, որին նա տանել չի կարողանում։ Երևի հասկանում եք, որ խոսքը փոխնախագահ Քամալա Հարիսի մասին է, որին Թրամփը չորս տարի առաջ այսպիսի գնահատական է տվել. «Այդ կինը բացարձակ տխմար անձնավորություն է։ Նա Ամերիկայի ամենաահավոր, ամենատհաճ և ամենալիբերալ սենատորն է, որն անդադար ստեր է դուրս տալիս։ Չեմ կարողանում հավատալ, որ Բայդենը հենց նրան է ընտրել փոխնախագահի թեկնածու»։
«Ավելի լավ,- կարծում են դեմոկրատները,- ուրեմն Քամալա Հարիսը անընդհատ հունից հանելու է Թրամփին բոլոր բանավեճերում՝ բացահայտելով նրա իրական դեմքը»։ Բացի դա, Քամալա Հարիսը առաջին սևամորթ կինն էր, որին Կալիֆոռնիայի շրջաններից մեկում դատախազ էին ընտրել, նահանգի առաջին կին գլխավոր դատախազն էր, Ամերիկայի առաջին սենատորը, որը հնդկական ծագում ունի, և վերջապես ԱՄՆ-ի առաջին փոխնախագահը՝ ասիական արմատներով։ «Այնպես որ,- եզրակացրել է Կոլումբիայի համալսարանի դասախոս Ռիչարդ Ֆրոլիկը,- Հարիսի դեմ Թրամփի նախընտրական շտաբի ձեռնարկած ցանկացած հարձակման փորձ հակահարված է ստանալու Միացյալ Նահանգների ամենատարբեր էթնիկ համայնքների և կանանց իրավունքները պաշպանող կազմակերպությունների կողմից»։
Իհարկե, դեռ ամենևին հստակ չէ, թե արդյոք նախընտրական պայքարում Բայդենին կփոխարինի հենց այս կինը, որը ամերիկյան լրատվամիջոցների պնդմամբ, դեռ ուսանողական տարիներից երազել է նախագահ դառնալ։ Առավել ևս պարզ չէ, թե արդյոք նրան կհաջողվի հաղթել Թրամփին և իրականացնել այդ նվիրական երազանքը, բայց կա մի, ինչպես ժողովուրդն է ասում, անկապ, միգուցե նույնիսկ մի քիչ էլ զվարճալի հարց, որն արդեն սկսել են քննարկել կատակասերները։ Ասենք, նոյեմբերի 5-ին Քամալա Հարիսն ընտրվեց նախագահ, բա իր ամուսնուն՝ իրավաբան Դուգլաս Քրեյգ Էմհոֆին, ինչպե՞ս են անվանելու։ Երևի հիշում եք, որ նույն հարցը ծագեց նաև այն ժամանակ, երբ դեմոկրատներն առաջադրել էին Հիլարի Քլինթոնին։ Մարդիկ հարցնում էին՝ որ Հիլարին նախագահ դառնա, Բիլ Քլինթոնին ինչպես պիտի անվանենք՝ առաջին ջենթլմե՞ն։ Բայց Քլինթոնը չընտրվեց։
Հիմա վիճակն այսպիսին է՝ քանի դեռ Քամալա Հարիսը երկրի փոխնախագահն է, ամուսինն էլ համապատասխանաբար ոչ թե առաջին, այլ երկրորդ ջենթլմենն է։ Բայց քանզի Հարիսն Ամերիկայի առաջին կին փոխնախագահն է, ստացվում է, որ ամուսինն էլ Միացյալ Նախանգների պատմության մեջ առաջին երկրորդ ջենթլմենն է։ Ու քանի որ Ամերիկան դեռ երբեք կին նախագահ չի ունեցել, ուրեմն, եթե Հարիսը ընտրվի, Ամերիկան առաջին անգամ կունենա առաջին ջենթլմեն։ Ի՞նչ եք կարծում՝ Դուգլաս Քրեյգ Էմհոֆը, որը հիմա առաջին երկրորդ ջենթլմենն է, երբևէ կդառնա՞ առաջին առաջին ջենթլմեն։
Լրահոս
0