https://arm.sputniknews.ru/20240721/despan-tigran-mkrtchjany-masnakcel-e-kiprvosi-okupaciaji-50-amjaki-tarelici-surb-pataragin-78568681.html
Դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի օկուպացիայի 50-ամյակի տարելիցի սուրբ պատարագին
Դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի օկուպացիայի 50-ամյակի տարելիցի սուրբ պատարագին
Sputnik Արմենիա
Հունաստանի ներքին գործերի փոխնախարար Կոստանտինոս Գյուլեկասը պատարագի ժամանակ իր ելույթում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը։ 21.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-21T14:23+0400
2024-07-21T14:23+0400
2024-07-21T14:30+0400
տիգրան մկրտչյան
կիպրոս
թուրքիա
օկուպացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/15/78568426_0:54:1280:774_1920x0_80_0_0_325b2f40b7183ab96461f723205af13b.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյակի տարելիցի սուրբ պատարագին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դեսպանը։«Մեծ պատիվ էր մասնակցել Անո Իլուպոլիում գտնվող Եղիա Մարգարեի եկեղեցում Նեապոլիի և Ստավրուպոլիի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վարնավասի կողմից մատուցած չափազանց հուզիչ սուրբ պատարագին»,– գրել է նա։Տիգրան Մկրտչյանը նշել է, որ արարողության ժամանակ խոսքով է հանդես եկել նաև հյուսիսային Մակեդոնիայի և Թրակիայի շրջանների համար պատասխանատու Հունաստանի ներքին գործերի փոխնախարար Կոստանտինոս Գյուլեկասը։Նա իր խոսքում, կիպրոսյան ողբերգության մասին խոսելիս,նաև անդրադարձել է հույների համար արյունակից հայ ժողովրդի տառապանքներին` Հայոց ցեղասպանությունից ի վեր։Նշենք, որ թուրքական ներխուժումը Կիպրոս սկսվել է 1974 թվականի հուլիսի 20-ին և ավարտվել 1974 թվականի օգոստոսի 18-ին՝ Կիպրոսի պետական հեղաշրջմամբ և կղզու մոտ 40 %-ի` թուրքական զորքերի կողմից գրավմամբ։
կիպրոս
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/15/78568426_0:0:1280:960_1920x0_80_0_0_2440dbcd56937c1a70a095be73385f6d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան մկրտչյան, կիպրոս, թուրքիա, օկուպացիա
տիգրան մկրտչյան, կիպրոս, թուրքիա, օկուպացիա
Դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի օկուպացիայի 50-ամյակի տարելիցի սուրբ պատարագին
14:23 21.07.2024 (Թարմացված է: 14:30 21.07.2024) Հունաստանի ներքին գործերի փոխնախարար Կոստանտինոս Գյուլեկասը պատարագի ժամանակ իր ելույթում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյակի տարելիցի սուրբ պատարագին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դեսպանը։
«Մեծ պատիվ էր մասնակցել Անո Իլուպոլիում գտնվող Եղիա Մարգարեի եկեղեցում Նեապոլիի և Ստավրուպոլիի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վարնավասի կողմից մատուցած չափազանց հուզիչ սուրբ պատարագին»,– գրել է նա։
Տիգրան Մկրտչյանը նշել է, որ արարողության ժամանակ խոսքով է հանդես եկել նաև հյուսիսային Մակեդոնիայի և Թրակիայի շրջանների համար պատասխանատու Հունաստանի ներքին գործերի փոխնախարար Կոստանտինոս Գյուլեկասը։
Նա իր խոսքում, կիպրոսյան ողբերգության մասին խոսելիս,նաև անդրադարձել է հույների համար արյունակից հայ ժողովրդի տառապանքներին` Հայոց ցեղասպանությունից ի վեր։
Նշենք, որ թուրքական ներխուժումը Կիպրոս սկսվել է 1974 թվականի հուլիսի 20-ին և ավարտվել 1974 թվականի օգոստոսի 18-ին՝ Կիպրոսի պետական հեղաշրջմամբ և կղզու մոտ 40 %-ի` թուրքական զորքերի կողմից գրավմամբ։