00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան պատրաստ է Կիպրոսի հարցով բանակցություններին. Էրդողան

© AFP 2024 / ANGELOS TZORTZINISԷրդողանն ու Միցոտակիսը
Էրդողանն ու Միցոտակիսը - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2024
Բաժանորդագրվել
Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Կիպրոսի խնդիրն առայսօր մնում է չլուծված միջազգային հարց․ օկուպացիոն զորքերի առկայությամբ ստատուս քվոյի պահպանումը, ինչպես նաև կղզում երկու պետությունների ստեղծումն անընդունելի են:
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Թուրքիան պատրաստ է Կիպրոսի հարցով բանակցություններին, Անկարայի և Աթենքի երկխոսությունն այդ հարցում առաջընթաց կծառայի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանն այսօր ժամանել է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն՝ (ՀԿԹՀ) մասնակցելու «Կիպրոսի խաղաղապահ գործողության» 50-ամյակի միջոցառումներին: Թուրքիան 1974թ.հուլիսի 20-ին տեղի ունեցածը անվանում է «խաղաղության պահպանման գործողություն՝ նշելով, որ որպես երաշխավոր պետություն` կիպրոսցի թուրքերի պաշտպանության համար օգտագործել է իր ներխուժման իրավունքը։
«Տարածաշրջանում շարունակվող հակամարտությունների պայմաններում ձեռնարկվում են խիստ անպատասխանատու քայլեր՝ ունակ խախտելու ամբողջ Կիպրոսի անվտանգությունը: Իրողությունների անտեսումը ոչ մի տեղ չի հասցնի։ Մեզ համար անընդունելի է Կիպրոսում դաշնային կառավարման կարգ ստեղծելու որոշումը։ Ոչ մեկին ձեռնտու չէ շարունակել տարիներ առաջ Շվեյցարիայում սկսած բանակցությունները: Մենք պատրաստ ենք ամուր խաղաղություն և լուծում ապահովել Կիպրոսում», - ասել է Էրդողանն իր այսօրվա ելույթում։
1974 թվականին հրահրված պետական հեղաշրջումից և կղզին Հունաստանին միացնելու փորձից հետո թուրքական ներխուժումը Կիպրոսը փաստացի բաժանել է հունական և թուրքական համայնքների։ Կղզու տարածքի 37%-ը, որտեղ 1983 թվականին հռչակվել է ՀԿԹՀ-ը, թուրքական բանակի օկուպացված մասն է և ճանաչվել է միայն Թուրքիայի կողմից։ ՄԱԿ-ի միջնորդությամբ ընթացող՝ Կիպրոսի վերամիավորման շուրջ հունական և թուրքական համայնքների միջև բանակցություններն ընդհատվեցին 2017 թվականին, երբ Շվեյցարիայում անցկացված հերթական բանակցային փուլը ձաղողվեց: Այժմ բանակցությունների վերսկսման փորձեր են արվում։
«Մենք միշտ բաց ենք եղել բանակցությունների համար։ Նախագահ պարոն Թաթարի (Կիպրոսի թուրքական համայնքի առաջնորդ Էրսին Թաթար, – խմբ.) կողմից երկու պետությունների ստեղծման վերաբերյալ արված առաջարկը շատ արժեքավոր է։ Լուծում գտնելու համար պետք է ճանաչել կիպրոսցի թուրքերի իրավունքները։ Կարծում եմ, որ Անկարայի և Աթենքի միջև երկխոսության խորացումն արդյունավետ կլինի նաև Կիպրոսի հարցում»,-ասել է Թուրքիայի նախագահը։
ՀՀ–ն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը` օկուպացիայի 50–ամյակի առիթով
Կիպրոսցի հույները կարծում են, որ կղզու խնդրի լուծումը հնարավոր է միայն ՄԱԿ-ի որոշումների հիման վրա՝ երկգոտի, երկհամայնք դաշնության շրջանակներում: Կիպրոսցի թուրքերն իրենց հերթին հանդես էին գալիս Կիպրոսի համադաշնության օգտին։ Նույն Էրսին Թաթարը հայտարարել է, որ չի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, քանի դեռ չի ճանաչվել կիպրոսցի թուրքերի հավասար ինքնիշխանությունն ու միջազգային կարգավիճակը:
Կիպրոսի խնդրի լուծման շուրջ բանակցությունների վերսկսման անհրաժեշտության հարցը բարձրացրել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հուլիսի 11-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:
Միցոտակիսն ու Էրդողանը Նիկոսիա են այցելում 1974 թվականի հուլիսի 20-ին թուրքական բանակի ներխուժման 50-ամյակի օրը: Այնուամենայնիվ, նրանք կգտնվեն Նիկոսիան 2 մասի բաժանող կանաչ գծի հակառակ կողմերում։
Լրահոս
0