https://arm.sputniknews.ru/20240719/erevani-nvoan-hjusisajin-makedvoniaji-pvokhchempivonin-haghtec-naev-pataskhan-khaghum-78497900.html
Երևանի «Նոան» Հյուսիսային Մակեդոնիայի փոխչեմպիոնին հաղթեց նաև պատասխան խաղում
Երևանի «Նոան» Հյուսիսային Մակեդոնիայի փոխչեմպիոնին հաղթեց նաև պատասխան խաղում
Sputnik Արմենիա
Առաջին խաղում երկու գնդակի տարբերությամբ հաղթանակից հետո «Նոան» շատ լավ շանսեր ուներ հաղթելու Հյուսիսային Մակեդոնիայի փոխչեմպիոն «Շկենդիային» երկու խաղերի... 19.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-19T00:03+0400
2024-07-19T00:03+0400
2024-07-19T00:13+0400
հայաստան
ֆուտբոլ
«նոա» ֆուտբոլային ակումբ
հյուսիսային մակեդոնիա
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/13/78498168_0:0:1440:810_1920x0_80_0_0_da06715ec89d71bd8154d60effa5cc8b.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան․ Երևանի «Նոան» Հյուսիսային Մակեդոնիայում 2։1 հաշվով հաղթեց տեղի «Շկենդիային» և անցավ ՈւԵՖԱ–ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ։Հանդիպման մեկնարկում «Շկենդիան» փորձեց տիրել նախաձեռնությանը և մեկը մյուսի հետևից չորս անգամ անկյունային իրացրեց։ Բայց դա չէր ազդում խաղի ընթացքի վրա, որովհետև «Նոան» էլ իր հերթին երեք անգամ տուգանայինի իրավունք ստացավ մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում։ Մեր փոխչեմպիոնը տեղի չէր տալիս ու գործում էր վստահ։ Իսկ երբ Ալեքսանդր Միլկովիչը գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը, մեր թիմը սկսեց ավելի վստահ գործել։Ավելին` խփած գոլից հետո «Նոան» կարող էր և կրկնապատկել իր առավելությունը։ Մաթեուս Այասը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց, բայց չօգտագործեց հիանալի առավելությունը։ Թիմերը ընդմիջման գնացին «Նոայի» նվազագույն առավելության պայմաններում։Երկրորդ կեսում էլ «Շկենդիան» անկյունայինների առումով առավելություն ուներ մեր թիմի նկատմամբ, ու ի վերջո 53-րդ րոպեին Կլիսման Ցակեն անկյունայինից կատարված փոխանցումից հետո խփեց պատասխան գնդակը։ Բնականաբար խփած գնդակը ոգևորեց «Շկենդիայի» ֆուտբոլիստներին, ու եթե գերազանց չխաղար Օգնեն Չանչարևիչը, դաշտի տերերը կարող էին և առաջ անցնել հաշվի մեջ։«Նոան» հավասար հաշվի պայմաններում արդեն հիմնականում պաշտպանվում էր, բայց միաժամանակ նաև բաց չէր թողնում արագ հակագրոհելու առիթը։ Եվ մրցավարի ավելացրած ժամանակի առաջին իսկ րոպեին Գոնսալու Գրեգորիուի հիանալի փոխանցումից հետո Վիրժիլ Պինսոնը երկրորդ գնդակն ուղարկեց «Շկենդիայի» դարպաս։ «Նոան» անընդմեջ երկրորդ հաղթանակը տոնեց մրցակցի նկատմամբ ու շարունակում է ելույթները Կոնֆերենցիաների լիգայում։Հիշեցնենք` հուլիսի 11-ին «Նոան» «Շկեդիային» հաղթել էր 2։0 հաշվով։ Հայաստանի փոխչեմպիոնը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում հուլիսի 25-ին սեփական հարկի տակ կմրցի Մալթայի «Սլիմա» թիմի հետ։«Ուրարտուն» կրկին հաղթեց «Կալևին» և անցավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլ
հյուսիսային մակեդոնիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/13/78498168_51:0:1416:1024_1920x0_80_0_0_86fa9be443c13522c28efccf88a3f5a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆուտբոլ, «նոա» ֆուտբոլային ակումբ, հյուսիսային մակեդոնիա, սպորտ
հայաստան, ֆուտբոլ, «նոա» ֆուտբոլային ակումբ, հյուսիսային մակեդոնիա, սպորտ
Երևանի «Նոան» Հյուսիսային Մակեդոնիայի փոխչեմպիոնին հաղթեց նաև պատասխան խաղում
00:03 19.07.2024 (Թարմացված է: 00:13 19.07.2024) Առաջին խաղում երկու գնդակի տարբերությամբ հաղթանակից հետո «Նոան» շատ լավ շանսեր ուներ հաղթելու Հյուսիսային Մակեդոնիայի փոխչեմպիոն «Շկենդիային» երկու խաղերի արդյունքում։ Առաջին խաղում հաղթանակը մեր թիմին վստահություն էր հաղորդել։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան․ Երևանի «Նոան» Հյուսիսային Մակեդոնիայում 2։1 հաշվով հաղթեց տեղի «Շկենդիային» և անցավ ՈւԵՖԱ–ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ։
Հանդիպման մեկնարկում «Շկենդիան» փորձեց տիրել նախաձեռնությանը և մեկը մյուսի հետևից չորս անգամ անկյունային իրացրեց։ Բայց դա չէր ազդում խաղի ընթացքի վրա, որովհետև «Նոան» էլ իր հերթին երեք անգամ տուգանայինի իրավունք ստացավ մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում։ Մեր փոխչեմպիոնը տեղի չէր տալիս ու գործում էր վստահ։ Իսկ երբ Ալեքսանդր Միլկովիչը գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը, մեր թիմը սկսեց ավելի վստահ գործել։
Ավելին` խփած գոլից հետո «Նոան» կարող էր և կրկնապատկել իր առավելությունը։ Մաթեուս Այասը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց, բայց չօգտագործեց հիանալի առավելությունը։ Թիմերը ընդմիջման գնացին «Նոայի» նվազագույն առավելության պայմաններում։
Երկրորդ կեսում էլ «Շկենդիան» անկյունայինների առումով առավելություն ուներ մեր թիմի նկատմամբ, ու ի վերջո 53-րդ րոպեին Կլիսման Ցակեն անկյունայինից կատարված փոխանցումից հետո խփեց պատասխան գնդակը։ Բնականաբար խփած գնդակը ոգևորեց «Շկենդիայի» ֆուտբոլիստներին, ու եթե գերազանց չխաղար Օգնեն Չանչարևիչը, դաշտի տերերը կարող էին և առաջ անցնել հաշվի մեջ։
«Նոան» հավասար հաշվի պայմաններում արդեն հիմնականում պաշտպանվում էր, բայց միաժամանակ նաև բաց չէր թողնում արագ հակագրոհելու առիթը։ Եվ մրցավարի ավելացրած ժամանակի առաջին իսկ րոպեին Գոնսալու Գրեգորիուի հիանալի փոխանցումից հետո Վիրժիլ Պինսոնը երկրորդ գնդակն ուղարկեց «Շկենդիայի» դարպաս։ «Նոան» անընդմեջ երկրորդ հաղթանակը տոնեց մրցակցի նկատմամբ ու շարունակում է ելույթները Կոնֆերենցիաների լիգայում։
Հիշեցնենք` հուլիսի 11-ին
«Նոան» «Շկեդիային» հաղթել էր 2։0 հաշվով։ Հայաստանի փոխչեմպիոնը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում հուլիսի 25-ին սեփական հարկի տակ կմրցի Մալթայի «Սլիմա» թիմի հետ։