00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերշահույթ և հակամրցակցային պայմանավորվածություննե՞ր. ի՞նչ է կատարվում բենզինի շուկայում

© Sputnik / Andranik GhazaryanԲենզալցակայան
Բենզալցակայան - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2024
Բաժանորդագրվել
Բենզինի և դիզվառելիքի համաշխարհային գները միշտ էլ ազդեցություն են ունեցել հայաստանյան համապատասխան շուկաների վրա, սակայն վերջին օրերին այս ոլորտներում արձանագրված գնային տատանումները տնտեսագետների մոտ կասկածներ են առաջացրել։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Հայաստանում բենզինի շուկան խիստ կենտրոնացած է և ունի մեծ կախվածություն համաշխարհային գներից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայացք» վերլուծական կենտրոնի տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը` անդրադառնալով բենզինի շուկայում հատկապես վերջին շրջանում նկատվող գնային տատանումներին։
Նշենք, որ բենզինը մեկ ամիս առաջ արժեր 490 դրամ, ապա 20 դրամով էժանացավ ու մնաց այդ մակարդակում։ Հուլիսի 17–ի երեկոյան ռեգուլյար տեսակի բենզինը երևանյան մի շարք բենզալցակայաններում 470 դրամից իջավ 450–ի, սակայն հուլիսի 18–ի առավոտյան արդեն վերադարձել էր նախկին գնին։ Ինչ վերաբերում է հեղուկ գազի գնային տատանումներին, ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հուլիսի 18–ին ասաց` այս պահին հանձնաժողովն ուսումնասիրություն է անում, արդեն իսկ արձանագրել են առերևույթ չարաշահում այս շուկայում, սակայն դեռ վերջնական որոշում չունեն։
Տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը վստահ է, որ ՄՊՀ նախագահը հստակ տեղեկություններ ունի բենզինի շուկայում եղած չարաշահումների մասին ու վերջին շրջանում գնային բավականին մեծ տատանողականությունն էլ խոսում է հենց այդ մասին։
«Այս շուկայի համեմատաբար կենտրոնացված լինելու հանգամանքը, այսինքն` այն, որ բենզինի, դիզվառելիքի մի քանի ներկրող ունենք, հնարավորություն է տալիս պայմանավորված գնային քաղաքականության իրականացնելու, ընդհանուր առմամբ` հակամրցակցային քաղաքականության հանգելու»,– նկատեց Ամիրխանյանը։
Որպես բենզինի գնի բարձրացման օբյեկտիվ գործոն, նա նշեց համաշխարհային գների փոփոխությունները, սակայն հավելեց, որ դրանք կարող են շատ հաճախ ուղղակի ֆոնային ազդեցություն ունենալ։
«Այսինքն, տնտեսվարողը կարող է վաղուց ներկրած լինի ապրանքը, ունենա պահեստներում` նոր գնումների կամ ներկրման ծախսեր արած չլինի, սակայն օգտվելով համաշխարհային գների բարձրացումից` որոշի ունենալ գերշահույթ ու ինքն էլ բարձրացնի գները։ Մեզ մոտ նույնպես այդ միտումները նկատվել են և նկատվում են, և դա թույլ է տալիս ենթադրելու, որ, այո՛, մենք առնվազն գործ ունենք գների ֆոնային բարձրացման հետ»,– ընդգծեց Ամիրխանյանը։
Բենզինի գինը ՀՀ–ում որոշվում է կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում. Սարգսյան
Այդ իսկ պատճառով, ըստ նրա, բենզինի նման կենտրոնացված շուկաների նկատմամբ մշտադիտարկման անհրաժեշտությունը խիստ կարևոր է, հատկապես, երբ հաշվի ենք առնում, որ սպառողական շուկայի մյուս ապրանքատեսակների գների վրա բենզինը և դիզվառելիքը թելադրող շուկաներ են, օրինակ` նույն տրանսպորտի թանկացման վրա։
«Կարծում եմ` ՄՊՀ–ի կողմից այդ զսպիչ գործողությունները պետք է լինեն. այս չարաշահումների հետևից հանձնաժողովը պետք է գնա. սա այն ուղղությունն է, որտեղ պետական վերահսկողության մահակը պետք է լինի խաղացողների գլխավերևում, որպեսզի զսպի նրանց»,– վստահեցրեց տնտեսագետը։
Միջնաժամկետ հատվածում Լիլիա Ամիրխանյանը բենզինի գների կտրուկ փոփոխություններ չի կանխատեսում, հատկապես` դեպի նվազում։
Հավելենք, որ ՀՀ վիճագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների համաձայն` 2024 թ. հունիսին մայիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 0.2 %–ով և 0.1 %–ով:
Հայաստանում բենզինը մեկ ամսում էժանացել է 20 դրամով
Լրահոս
0