00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է Հայաստանը 2024թ–ի առաջին եռամսյակում ներդրումներ կորցրել

© Sputnik / Asatur YesayantsЭлектронная система инвестиций в Армении
Электронная система инвестиций в Армении  - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2024
Բաժանորդագրվել
Հայաստանից ներդրումների արտահոսք է գրանցվել հիմնականում օֆշորային ուղղություններով՝ Բրիտանական Վիրգինյան կղզիներ, Կիպրոս, ինչպես նաև Արաբական Էմիրություններ:
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը 2024 թվականի առաջին եռամսյակում կազմել է մինուս 28,5 մլրդ դրամ (մոտ 73 մլն դոլար)։ Այս մասին հայտնումէ ՀՀ Վիճակագրական կոմիտեն։ Դեռևս 2023 թվականի առաջին եռամսյակում ներդրումների ներհոսքը դրական էր և կազմել էր 42,2 մլրդ դրամ (այն ժամանակվա փոխարժեքով՝ մոտ 108 մլն դոլար)։ Բայց պետք է նշել, որ փողերի հիմնական հոսքերը (դեպի Հայաստան և Հայաստանից դուրս) բաժին են ընկել օֆշորային ուղղություններին։ Ուստի այստեղ շատ բան պետք է գնահատել մոտավորապես կամ նույնիսկ պարզապես ենթադրել։
Հայաստանից ներդրումների արտահոսք է գրանցվել հիմնականում օֆշորային ուղղություններով՝ բրիտանական Վիրգինյան կղզիներ՝ մինուս 31,4 մլրդ դրամ (մոտ 78 մլն դոլար), Կիպրոս՝ մինուս 14 մլրդ դրամ (մոտ 35 մլն դոլար), ինչպես նաև Արաբական Էմիրություններ՝ մինուս 17,8 մլրդ դրամ (մոտ 44 մլն դոլար):

Վիրգինյան կղզիներ

Կապիտալի արտահոսքը Վիրգինյան կղզիներ հիմնականում նկատվել է հանքարդյունաբերության ոլորտում։ Հետո, քանի որ Հայաստանի ոչ բոլոր լեռնահանքային ընկերություններն են բացահայտում իրենց բաժնետերերի կազմը, հետքերը, առավել ևս վերջնական սեփականատերերը (որոնք կարող են թաքնված լինել կեղծ անունների հետևում) կորչում են։Մինչդեռ իշխանություններն իրավունք ունեն պահանջել հստակություն, քանի որ Հայաստանը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության միջազգային նախաձեռնության (EITI) անդամ է։

Կարևոր պարզաբանում

Պետք է հաշվի առնել նաև այն, որ արտասահմանյան կապիտալի արտահոսքը պարտադիր չէ, որ ներդրողների հեռանալ նշանակի. նրանք կարող են նաև դիվիդենտներ ունենալ այն շահույթից, որը կստանան իրենց ընկերությունները։ Օրինակ՝ 2022-23 թվականներին Հայաստանի լեռնահանքային արդյունաբերությունում ֆորմալ առումով նկատվել է Նիդեռլանդական կապիտալի զգալի արտահոսք։ Բայց, քանի որ իրական հոլանդացի ներդրողներ հայկական հանքերում չկան, ապա, ամենայն հավանականությամբ, Հայաստանում գործող ընկերություններից ինչ-որ մեկն այդպես է դուրս բերել իր շահույթը (քանի որ Նիդեռլանդներում էլ կան օֆշորային ռեժիմներ»)։ Բայց կրկնում ենք` այդ ենթադրություններից և ոչ մեկը հնարավոր չէ ստուգել, քանի որ ոչ բոլոր հանքերն են հաշվետվություն և տվյալներ հրապարակում բաժնետերերի մասին։

Կիպրոս

Ինչ վերաբերում է Կիպրոսին, ապա այստեղ ներդրումների արտահոսքը բաժին է հասել հեռահաղորդակցության ոլորտին։Այս դեպքում գոնե կարելի է հասկանալ, թե որ ընկերության մասին է խոսքը. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի նոր սեփականատերերն են (Կիպրոսում գրանցված Fedilco ընկերությունը): Բայց այստեղ կոնկրետությանը վերջ է տրվում, քանի որ այս ընկերությունը չի հրապարակում ո՛չ բաժնետերերի մասին տվյալներ, ո՛չ էլ հաշվետվություններ (մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ այն փոխկապակցված է 1xBET խաղային բիզնեսի ընկերության հետ, բայց այդ տվյալներն անհնար է հաստատել):

ԱՄԷ

Արաբական Էմիրություններ կապիտալի արտահոսք է գրանցվել հիմնականում առևտրի ոլորտում։ Այստեղ հետքեր գտնելն ամենադժվարն է, քանի որ Էմիրություններով է անցնում Հայաստանի միջնորդավորված առևտրի զգալի ծավալը(կապված պատժամիջոցների ռեժիմների հետ), իսկ այդ առևտրին մասնակցում են ոչ միայն հայկական ընկերությունները։ Նկատենք, որ 2023 թվականի արդյունքներով ներդրումների զգալի ներհոսք է նկատվել ԱՄԷ-ից, բայց ոչ թե առևտրում, այլ ֆինանսական հատվածում։Դրանք, ամենայն հավանականությամբ, ներդրումային ընկերություններ էին, որոնք Ռուսաստանից տեղափոխվել են Դուբայ և այնտեղ իրենց հաճախորդների գումարները տեղաբաշխում են նաև Հայաստանի ֆինանսական համակարգի միջոցով:
Անտոն Ալիխանով - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2024
ՌԴ–ն ակնկալում է, որ առաջիկայում ԵԱՏՄ–ԱՄԷ ազատ առևտրի համաձայնագիր կկնքվի. Ալիխանով

Բոլոր տարիների ամենամեծ ներդրողները

Եթե խոսքը գնում է բոլոր տարիների ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումների ամենամեծ աղբյուրների մասին, ապա Ռուսաստանը շարունակում է մնալ ցուցակի առաջին տեղում (մոտ 8 միլիարդ 443 միլիոն դոլար): ՌԴ-ին հաջորդում են Ֆրանսիան (1 մլրդ 244 մլն դոլար) և Գերմանիան (733 մլն դոլար)։ Տասնյակում միանգամից երեք օֆշորային ուղղություն կա. 4-րդ տեղում Լյուքսեմբուրգն է (512,3 մլն դոլար), 6-րդ տեղում՝ Կիպրոսը (480 մլն դոլար), 8-րդում՝ բրիտանական Ջերսի կղզիները (352 մլն դոլար): Նրանցից բացի, 5-րդ տեղում է Արգենտինան (485 մլն դոլար), 7-րդ տեղում՝ ԱՄՆ-ն (363 մլն դոլար), 9-րդ տեղում՝ Հունաստանը (306 մլն դոլար), 10-րդ տեղում՝ Լիբանանը (304 մլն դոլար):
Լրահոս
0