00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆոն դեր Լյայենը խոստանում է ԵՄ-ն վերածել պաշտպանական միության

© Sputnik / Алексей ВитвицкийՈւրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրոպական Միության «Արևելյան գործընկերություն» ծրագրի գագաթնաժողովում (15 դեկտեմբերի, 2021թ)․ Բրյուսել
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրոպական Միության «Արևելյան գործընկերություն» ծրագրի գագաթնաժողովում (15 դեկտեմբերի, 2021թ)․ Բրյուսել - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2024
Բաժանորդագրվել
Պաշտոնյան հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է ավելի շատ միջոցներ հատկացնեն պաշտպանական ոլորտին։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը մինչև 2029 թվականն այդ պաշտոնում երկրորդ ժամկետով վերընտրվելու դեպքում խոստանում է Եվրամիությունը վերածել պաշտպանական միության, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Առաջիկա հինգ տարիների մեր գործունեությունը կկենտրոնանա Եվրոպական միությունն իսկական պաշտպանական միություն դարձնելու վրա»,–նշված է նրա նախընտրական ծրագրում:
Պաշտոնյան նախատեսում է նաև ստեղծել Եվրոպական պաշտպանական հիմնադրամ։
«Մենք կստեղծենք Եվրոպական պաշտպանական հիմնադրամ, ներդրումներ կկատարենք պաշտպանական բարձր հնարավորությունների այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են ծովային, ցամաքային և օդային ուժերը, տիեզերքը և կիբեռանվտանգությունը», – ասվում է ծրագրում:
Ֆոն դեր Լյայենը նաև հայտարարել է պաշտպանության վրա ավելի շատ միջոցներ ուղղելու անհրաժեշտության մասին՝ հայտարարելով եվրոպական հակաօդային վահանի նախագիծն իրացնելու ձգտման մասին:
«Սերտորեն աշխատելով անդամ պետությունների և ՆԱՏՕ-ի հետ՝ մենք կառաջարկենք մի շարք պաշտպանական նախագծեր, որոնք ընդհանուր եվրոպական հետաքրքրություն են ներկայացնում, այդ թվում ՝ եվրոպական հակաօդային վահան և կիբեռպաշտպանություն», - նշվում Է փաստաթղթում:
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը մտադիր է նաև ստեղծել պաշտպանության հարցերով եվրահանձնակատարի պաշտոն:
Ֆոն դեր Լյայենը չեղարկել Է ԵՀ կոլեգիայի այցը Հունգարիա
«Եվրոպական մակարդակով պաշտպանության ամրապնդման աշխատանքները համակարգելու համար ես կնշանակեմ պաշտպանության հարցերով հանձնակատար, որը սերտորեն կհամագործակցի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հաջորդ բարձրագույն պաշտոնյայի հետ», – ասված է փաստաթղթում:
Նա նաև ընդգծել է, որ առաջիկայում կներկայացնի Եվրոպայի պաշտպանական ոլորտի ապագայի վերաբերյալ ծրագիրը:
Հուլիսի 18-ին Ստրասբուրգում տեղի կունենա Եվրահանձնաժողովի նոր ղեկավարի պաշտոնում ֆոն դեր Լյայենի թեկնածության հարցով Եվրախորհրդարանի պատգամավորների քվեարկությունը։
Լրահոս
0