00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի երկրները զորավարժություններ են անցկացնում Ղազախստանում

© Sputnik / Сергей Кузнецов / Անցնել մեդիապահոցԶորավարժություններ. արխիվային լուսանկար
Զորավարժություններ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2024
Զորավարժություններ. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Զորավարժություններում ներգրավված են շուրջ 4 հազար զինծառայողներ, մինչև 700 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա:
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինվորականները պայմանական հակառակորդի ոչնչացման գործողություն են իրականացրել Ղազախստանի «Օյմաշա» զորավարժարանում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղազախստանի պաշտպանության նախարարությանը։
Զինվորականների գործողություններին հետևել են «Միասնություն-2024» միջազգային զորավարժություններին մասնակցող հինգ երկրների պաշտպանության նախարարները։
«Գործողությունները ծավալվել են «Օյմաշա» զորավարժարանում, որտեղ մասնակից երկրների զինծառայողները խաղարկել են 17 մարտավարական դրվագ։ Դրանք բոլորը ծառայում էին միասնական ուսումնամարտական խնդրին՝ հայտնաբերել, արգելափակել և ոչնչացնել ապօրինի զինված կազմավորումները, որոնք ձգտում են գրավել տարածքը և ստեղծել խալիֆայություն»,-ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Ղազախստանի ռազմական գերատեսչության կայքում։
Գրոհայինների տեղակայումը խափանվել է հրետանու կրակով։ Զինծառայողները հակառակորդի դիրքերից արձակված անօդաչու թռչող սարքերի շարանի հարձակումները հետ են մղել դյուրակիր զենիթահրթիռային համալիրների և զենիթային կայանքների միջոցով՝ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների հետ փոխգործակցությամբ:
Զորավարժությունները այնուհետև կշարունակվեն Կասպից ծովի ափին և Տոկմակ հրվանդանի մերձակա ծովային հատվածում:
Ավելի վաղ գերատեսչությունից հայտնել էին, որ զորավարժություններում ներգրավված են շուրջ 4 հազար զինծառայողներ և մինչև 700 միավոր սպառազինություն ու ռազմական տեխնիկա:
Չինաստանի ու Բելառուսի զինվորականները համատեղ զորավարժության են մասնակցելու
Լրահոս
0