https://arm.sputniknews.ru/20240716/satm-n-hajtnel-e-inchn-e-gvorisum-7hvoganvoc-yntaniqi-tunvvorman-pattshary-78393083.html
ՍԱՏՄ-ն հայտնել է՝ ինչն է Գորիսում 7–հոգանոց ընտանիքի թունավորման պատճառը
ՍԱՏՄ-ն հայտնել է՝ ինչն է Գորիսում 7–հոգանոց ընտանիքի թունավորման պատճառը
Sputnik Արմենիա
Լաբորատոր քննության արդյունքները տրամադրվելու են նախաքննական մարմնին։ 16.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-16T15:55+0400
2024-07-16T15:55+0400
2024-07-16T15:58+0400
թունավորում
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
սննդամթերք
գորիս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/10/78392345_0:146:1600:1046_1920x0_80_0_0_5a5e22c90015237c9860ca86091ad460.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում սննդամթերքից թունավորված 7–հոգանոց ընտանիքի անդամների կերած բրոյլեր տեսակի հավի մսի մեջ ախտածին սալմոնելաներ են եղել։ Տեղեկությունը հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին Գորիս քաղաքում թունավորվել էր 7-հոգանոց մի ընտանիք` 5 երեխա, հայրը և մայրը։ Երեխաներից մեկը` 4-ամյա աղջիկը, «կլինիկական մահ» ախտորոշմամբ էր տեղափոխվել հիվանդանոց, 9-ամյա երեխային էլ ռեանիմոբիլով էին տեղափոխել «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։Հենց այդ օրը ՍԱՏՄ ծառայողները Գորիս քաղաքի խանութներից մեկից և Շինուհայր գյուղի խանութից կատարել են նմուշառումներ այն մթերքներից, որոնք գնել և օգտագործել էին «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված ընտանիքի անդամները: Ըստ այդմ՝ լաբորատոր հետազոտության են հանձնվել ռուսական արտադրության սառեցված հավի սրունք, հավի մսով կոտլետ, «Կրակովսկի» տեսակի երշիկ և ռուսական արտադրության ցորենի ալյուր սննդատեսակները:Լաբորատոր փորձաքննության արդյունքները տրամադրվելու են նախաքննական մարմնին:Հիշեցնենք, որ ընտանիքը թունավորվել էր հուլիսի 5-ին երեկոյան ընթրիքից հետո։ Հիվանդանոց էին տեղափոխվել ամուսիններ` 34 և 31 տարեկան և նրանց 5 անչափահաս երեխաները` մի քանի ամսականից մինչև 12 տարեկան։ Երեխաներից 2-ի վիճակը եղել է ծայրահեղ ծանր։ Ավելի ուշ նույն բուժկենտրոնից հայտնել են, որ երեխաներից մեկը՝ 4 տարեկան, մահացել է։
գորիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/10/78392345_0:0:1424:1067_1920x0_80_0_0_1a68b0fa155de3250dc17b1abf446835.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թունավորում, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), սննդամթերք, գորիս
թունավորում, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), սննդամթերք, գորիս
ՍԱՏՄ-ն հայտնել է՝ ինչն է Գորիսում 7–հոգանոց ընտանիքի թունավորման պատճառը
15:55 16.07.2024 (Թարմացված է: 15:58 16.07.2024) Լաբորատոր քննության արդյունքները տրամադրվելու են նախաքննական մարմնին։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում սննդամթերքից թունավորված 7–հոգանոց ընտանիքի անդամների կերած բրոյլեր տեսակի հավի մսի մեջ ախտածին սալմոնելաներ են եղել։ Տեղեկությունը հայտնում է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին Գորիս քաղաքում թունավորվել էր 7-հոգանոց մի ընտանիք` 5 երեխա, հայրը և մայրը։ Երեխաներից մեկը` 4-ամյա աղջիկը, «կլինիկական մահ» ախտորոշմամբ էր տեղափոխվել հիվանդանոց, 9-ամյա երեխային էլ ռեանիմոբիլով էին տեղափոխել «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։
Հենց այդ օրը ՍԱՏՄ ծառայողները Գորիս քաղաքի խանութներից մեկից և Շինուհայր գյուղի խանութից կատարել են նմուշառումներ այն մթերքներից, որոնք գնել և օգտագործել էին «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված ընտանիքի անդամները: Ըստ այդմ՝ լաբորատոր հետազոտության են հանձնվել ռուսական արտադրության սառեցված հավի սրունք, հավի մսով կոտլետ, «Կրակովսկի» տեսակի երշիկ և ռուսական արտադրության ցորենի ալյուր սննդատեսակները:
«Համաձայն փորձաքննության արդյունքների՝ բրոյլեր տեսակի սառեցված հավի սրունքի նմուշում հայտնաբերվել են ախտածին սալմոնելաներ (արտադրող և մատակարար՝ «ՍՊԿ Կուրնիկով» ՍՊԸ (Սարատովի թռչնակոմբինատ)։ «Հոմ ֆուդ» ապրանքանիշի հավի մսով կոտլետն էլ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին (արտադրող՝ Ա/Ձ Սամսոն Ավագյան, Սյունիքի մարզ)»,– ասված է հաղորդագրությունում:
Լաբորատոր փորձաքննության արդյունքները տրամադրվելու են նախաքննական մարմնին:
Հիշեցնենք, որ ընտանիքը թունավորվել էր հուլիսի 5-ին երեկոյան ընթրիքից հետո։ Հիվանդանոց էին տեղափոխվել ամուսիններ` 34 և 31 տարեկան և նրանց 5 անչափահաս երեխաները` մի քանի ամսականից մինչև 12 տարեկան։ Երեխաներից 2-ի վիճակը եղել է ծայրահեղ ծանր։ Ավելի ուշ նույն բուժկենտրոնից հայտնել են, որ երեխաներից մեկը՝ 4 տարեկան, մահացել է։