00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է հաշվի առնել նաև կարողունակությունը. նախկին նախարարը` նպաստների նոր համակարգի մասին

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցԳործազրկություն
Գործազրկություն - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2024
Գործազրկություն
Բաժանորդագրվել
ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարարը կառավարությանը խորհուրդ է տալիս խնդրահարույց հարցերը վերացնել, որպեսզի մարդկանց տեղին դժգոհությունները հանկարծ չանտեսվեն։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Նպաստից զրկելով, փոխարենն աշխատանք առաջարկելով` պետությունը նաև պետք է հաշվի առնի տվյալ անձի կարողությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար Աշոտ Եսայանը` անդրադառնալով ՀՀ–ում ներդրվող անապահովության գնահատման նոր համակարգին, որը կառավարությունը մեկ–երկու ամիս փորձնական կկիրառի մարզերից մեկում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գործող ընտանեկան նպաստների փոխարեն կներդրվի սոցիալական անապահովության նպաստ։ Նոր համակարգով պարտադիր է դառնում աշխատունակ անձանց ակտիվացումը կամ աշխատանքի անցնելը։ Եթե աշխատունակ մարդը դիմում է նպաստի, ապա դա ՀՀ կառավարությունն առաջին հերթին դիտարկում է որպես աշխատանք փնտրելու հայտ և առաջարկում աշխատանք։ Եթե այդ առաջարկը մերժվում է, ապա դա դիտարկվում է որպես նպաստի մերժման հիմք։
Եսայանը հիշեցրեց` ըստ ՀՀ Սահմանադրության` աշխատելն իրավունք է, ոչ թե պարտականություն, թեև կան երկրներ, որտեղ աշխատելը պարտականություն է։
«Պետությունը քեզ կարիքավոր կամ անաշխատունակ է համարում քո դիմումի համաձայն։ Ըստ այդմ` բոլոր դեպքերը պետք է կոնկրետ ուսումնասիրվեն, որպեսզի ճիշտ ու կոնկրետացված լուծումներ գտնվեն, խնդրին տրամաբանական, այլ ոչ թե ընդհանրական մոտեցում լինի։ Պիտի պարզես` մարդն ինչու չի աշխատում։ Քանի որ փորձնական ծրագիր է, խորհուրդ եմ տալիս կառավարությանը` խնդրահարույց, խոցելի հատվածները վերացնել, որպեսզի մարդկանց տեղին դժգոհությունները հանկարծ չանտեսվեն»,– ասաց նախկին նախարարը։
Նրա խոսքով` մեր զբաղվածության և սոցիալական ծառայությունները միասին ոչ միայն պետք է որոշեն մարդու կարիքավորությունը, այլև նրա կարողունակությունը։
«Ենթադրենք անձն ապրում է Շենգավիթում, սակայն պետության կողմից աշխատանք է առաջարկվել Նոր Նորքում։ Նա հաշվարկում է` որքան կկազմի իր ճանապարհածախսը, ընդմիջման գումարը, ու հասկանում, որ ավելի լավ է հրաժարվի այդ աշխատանքից»,– նշեց Եսայանը։
Ըստ նրա` նույնը վերաբերում է բուհ ավարտած անձանց, որոնցից շատերը կարող են պատճառաբանել, որ առաջարկվող աշխատանքն իրենց հարմար չէ։ Եսայանը հիշեցրեց, որ ժամանակին` իր պաշտոնավարման ժամանակ (1990-1995 թթ.), «Զբաղվածության մասին» ՀՀ նախկին օրենքում կար «հարմար աշխատանք» ձևակերպումը, որը մի քիչ լղոզված էր, սակայն մի տեսակ ռևերանս էր նման դեպքերի համար։
«Ուղղակի հիմա խնդիրն այն է, որ անգամ բուհ ավարտած մասնագետները պետք է գնահատեն` որն է իրենց համար առաջնային` ըստ նախկին պաշտոնի կամ որակավորման աշխատանք գտնել–չգտնելը, թե ապրուստի խնդիր լուծելը։ Պետք է ուղղակի հասկանալ, որ բոլորին հնարավոր չէ ըստ իրենց քիմքի աշխատանք առաջարկելը»,– ընդգծեց նախկին պաշտոնյան։
Նա նշեց, որ զարգացած երկրներից շատերը սկսում են հրաժարվել նպաստների համակարգերից, նույն կերպ փակվեց ժամանակին ՀՀ–ում գործող «Փարոս» կարիքավորության որոշման համակարգը, որը Արևելյան Եվրոպայի երկրներում լավագույնն էր ճանաչվել։ Նրա կարծիքով` պետությունն այժմ ակտիվ սոցիալական քաղաքականություն է վարում, և եթե կա հնարավորություն նվազեցնելու կարիքավորության մակարդակը, ապա քաղաքացին պետք է ձեռքից բաց չթողնի և փորձի նպաստից բարձր գումար վաստակել։
Նշենք, որ ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարության տվյալներով` ՀՀ–ում կան շուրջ 30 հազար աշխատունակ մարդիկ, որոնք չեն աշխատում։ Եթե 2021 թ. ՀՀ–ում կար 93 հազար անապահով ընտանիք, ապա այս տարվա հունիսի տվյալներով` նրանց թիվը 65 հազար է։
Լրահոս
0