00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանցի տարածքում են

© Sputnik / David GalstyanԿիրանց
Կիրանց - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2024
Կիրանց
Բաժանորդագրվել
Գյուղ մտած ադրբեջանցիները դեռևս զգուշավոր են քայլ դնում՝ մտավախություն ունենալով, որ կարող են ականներ լինել։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Տավուշի մարզի Կիրանց համայնքի հատվածում են։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը։
«Թշնամու զորքն արդեն Կիրանցի ներսում է, Աճարկուտի շրջանցիկ ճանապարհից լսվում են նրանց ձայները»,- գրել է Ղազարյանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում գյուղի բնակիչները հայտնեցին, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն կամրջի հատվածում են, նաև նորակառույց դպրոցից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա են։
«Ամենամեծ խնդիրը դպրոցի հետ է կապված, մարդիկ չեն պատկերացնում, թե ինչպես են երեխաներին դպրոց ուղարկելու»,- նշում են բնակիչները։
Նրանց խոսքով՝ երեկվանից, երբ ադրբեջանցիները գյուղի տարածք մտան, զգուշավոր և «մի գծով էին» քայլում՝ թերևս մտավախություն ունենալով, թե հնարավոր է՝ ականներ լինեն։
Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Կիրանց էր այցելել՝ փորձելով պատկերացում կազմել, թե սահմանազատումից հետո ինչն է մնալու Հայաստանում, ինչն է անցնելու Ադրբեջանին։ Տեսանյութում ցուցադրվող ճանապարհով (որտեղով քայլում է Sputnik Արմենիայի թղթակիցը) արդեն ադրբեջանցիներն են քայլում։
Ցուցադրվող տունը, որը ճանապարհին կից էր, թեպետ սահմանազատումից հետո Հայաստանի Հանրապետության տարածքում է մնացել, սակայն քանդվել է, քանի որ խանգարում էր ճանապարհաշինական աշխատանքներին։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Մայիսի 24–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։
Պետք է դատական գործընթաց սկսել. Բագրատ սրբազանը Կիրանցում է, խոսում են քանդվող տների մասին
Լրահոս
0