00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինվորական լրագրող Ժուրավլյովի հուշատախտակը տեղադրվել է «Ռոսիա սեգոդնյա»-ի շենքի պատին

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցՀուշատախտակի բացման ժամանակ
Հուշատախտակի բացման ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2024
Հուշատախտակի բացման ժամանակ
Բաժանորդագրվել
Ռոստիսլավ Ժուրավլյովը, ով զոհվեց 2023 թվականի հուլիսի 22-ին ՀՌԳ գոտում, Ռուսաստանի լավագույն զինվորական լրագրողների տասնյակում էր։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Մոսկվայում «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի շենքի մուտքում այսօր բացվել է զինվորական լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովի հիշատակին նվիրված հուշատախտակը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Արարողությանը ելույթ է ունեցել մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:
«Մի կողմից շատ տխուր, մյուս կողմից՝ շատ լուսավոր օր է։ Ռոստիսլավ Ժուրավլյովը ֆիզիկապես վերադառնում է մեր գործակալություն և մեզ նոր էներգիա է հաղորդում»,-ասաց նա:
Կիսելյովը ցավով նշել է ՌԻԱ Նովոստիի լրագրողական կորպուսի կրած կորուստները: Առաջին զոհված զինվորական լրագրողը Անդրեյ Ստենինն էր, հիշեցրել է մեդիախմբի գլխավոր տնօրենը, նրա անունը հավերժացել է Անդրեյ Ստենինի անվան միջազգային հայրենասիրական ազգային մրցույթի ստեղծմամբ։
© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոց«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը
Гендиректор МИА Россия сегодня Дмитрий Киселев на открытии мемориальной доски военкору Ростиславу Журавлеву - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2024
«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը
«Իսկ այսօր մենք հաստատել ենք Ռոստիսլավ Ժուրավլյովի անվան կրթաթոշակները, որոնք տրվելու են Մոսկվայի պետական համալսարանի լրագրողական ֆակուլտետի, Պլեխանովյան համալսարանի և Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի լավագույն ուսանողներին»,-ասել է Դմիտրի Կիսելյովը:
Նա ընդգծել է, որ Ռոստիսլավ Ժուրավլյովի հիշատակը հավերժացնող հուշատախտակն էներգիա կներշնչի կոլեկտիվի յուրաքանչյուր լրագրողին, ով աշխատանքի է գալիս Զուբովսկի բուլվարում գտնվող «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի շենք:
© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցՀուշատախտակի բացման ժամանակ
Открытие мемориальной доски военкору Ростиславу Журавлеву - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2024
Հուշատախտակի բացման ժամանակ
«Եվ այստեղ միշտ կլինեն թարմ ծաղիկներ՝ ի նշան մեր ճանաչման, հարգանքի ու հիացմունքի մի մարդու, ով փայլուն կերպով կատարել է իր քաղաքացիական, մարդկային և մասնագիտական պարտքը»,-նշել է նա:

Արիության շքանշանի ասպետը

Ռոստիսլավ Ժուրավլյովի հուշատախտակը տեղադրված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի շենքի գլխավոր մուտքի ձախ կողմում։ Մուտքի աջ կողմում տեղադրված է 2014-ին զոհված ՌԻԱ Նովոստիի ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինի հուշատախտակը:
Տախտակը պատրաստված է մարմարացված կրաքարից, այն պատրաստել են քանդակագործներ Իվան Շելով-Կովեդյաևը և Ելենա Ելագինան։ Նախագիծը և ձևավորումը մշակել են «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի աշխատակիցներ Իգնատ Պետրովը և Անտոն Ստեպանովը:
Հուշատախտակին պատկերված է Ժուրավյլովի կիսադեմը և փորագրված․ «2023 թվականի հուլիսին այս շենքից իր վերջին գործուղմանը մեկնեց ՌԻԱ Նովոստիի ռազմական լրագրող, Արիության շքանշանի ասպետ Ռոստիսլավ Իգորևիչ Ժուրավլյովը»։

Վերջին գործուղումը

Ժուրավլյովը լրագրողի գործունեությունն սկսել է 2012 թվականին՝ զինվորական ծառայությունն ավարտելուց անմիջապես հետո։ 2014-ին լուսաբանել է Ղրիմի՝ Ռուսաստանի կազմ վերադառնալու հետ կապված դեպքերը, մասնակցել Ուկրաինայի հարավ-արևելքում ծավալված «Ռուսական գարնանը»։ Նույն թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին եղել է Լուգանսկում։ ԼԺՀ-ի «Զարյա» գումարտակի կազմում կամավոր միացել է «Ինտերբրիգադին»։
ՌԻԱ Նովոստիում սկսել է աշխատել 2021 թվականին։ Հատուկ ռազմական գործողության առաջին օրերին գործուղվել է մարտական գործողությունների գոտի։ Սկզբում դա Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունն էր, ապա՝ Խարկովի մարզը, հետո՝ Զապորոժիեի մարզը։
© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցՀուշատախտակի մոտ
Открытие мемориальной доски военкору Ростиславу Журавлеву - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2024
Հուշատախտակի մոտ
Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Ռոստիսլավ Ժուրավլյովը Ռուսաստանի լավագույն զինվորական լրագրողների տասնյակում էր։ 2022 թվականին լրագրողական աշխատանքը կատարելու ընթացքում ցուցաբերած խիզախության համար արժանացել է «Ոսկե գրիչ» մրցանակի։
2023 թվականի ամռանը Զապորոժիեի մարզում Ժուրավլյովը ռեպորտաժ էր պատրաստում՝ կապված ուկրաինացի զինվորականների կողմից կասետային՝ արգելված զինամթերքի օգտագործման հետ։ Հուլիսի 22-ին Ռոստիսլավի կյանքն ընդհատվեց․ դա տեղի ունեցավ ուկրաինական հրետակոծության հետևանքով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2023 թվականի հուլիսի 27-ին Ռոստիսլավ Ժուրավլյովին հետմահու պարգևատրել է Արիության շքանշանով։ Զինվորական լրագրողը հետմահու պարգևատրվել է նաև «Զապորոժիեի մարզին մատուցած ծառայությունների համար» շքանշանով։ Մելիտոպոլի դպրոցներից մեկը կկրի նրա անունը։
Լրահոս
0